Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Հայաստանի լույսը հասնում է մեզ շնորհիվ Մարտիրոս Սարյանի. այսօր Սարյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Մարիտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին /որոշ աղբյուրներում` փետրվարի 29-ը/ Նոր Նախիջևանում` Դոնի ափին, հայկական ընտանիքում, իսկ մանկությունն անցկացրել քաղաքից հեռու հայկական խուտորում: Անիից Ղրիմ, Ղրիմից Դոնի ափերը գաղթած Սարյանների տոհմը շարունակվում էր Սարգիս Սարյանի բազմանդամ ընտանքիով, որն այդտեղ ապրում էր պարզ, հնավանդ կենցաղով:

1901թ., Մոսկվայի Գեղարվեստական ուսումնարանը դեռ չավարտած, 21-ամյա Սարյանը որոշում է ճամփորդել`տեսնել իր նախնիների երկիրը: Տպավորություններն այստեղ այնքան խորն եղան, որ նա Հայաստան եկավ և հաջորդ տարիներին` շրջագայեց Շիրակում ու Լոռիում, տեսավ Անին ու Էջմիածինը, Հաղպատն ու Սանահինը, Երևանը ու Սևանը:

1915-20թթ. Սարյանը շատ քիչ է նկարել, սակայն զբաղվել հայրենանվեր գործունեությամբ: 1915-ին Սարյանը Էջմիածին է գալիս օգնելու հայ գաղթականներին, 1916-ին Թիֆլիսում մասնակցում է առաջին, Հայ նկարիչների միության ստեղծմանը, 1919-ին Ռոստովում հիմնում է հայկական թանգարան:

Ստորև մի փոքրիկ հատված ենք ներկայացնում Շ. Խաչատրյանի Մարտիրոս Սարյանին նվիրված` «Մարդը բնություն է, բնությունը` մարդ» գրքից մեկ փոքրիկ հատված:

Մարտիրոս Սարյանի թանգարանի երկրորդ հարկում կախված է Վարպետի «Երեք հասակ» ինքնադիմանկարը: Կտավի աջ կողմում նկարիչը պատկերել է իրեն երիտասարդ, հայացքը հեռուն, այն ճանապարհին, որով ընթանալու է: Ձախ կողմում` Սարյանը միջին տարիքում է, վստահ ճամփա կտրած նկարիչ: Կենտրոնում` ծերունազարդ, խորախորհուրդ հայացքը դիտողին հառած: Պատկերի բովանդակությունը մինչև վերջ ըմբռնելու համար ուշադրություն պետք է դարձնել ֆոնին: Երեք ժամանակի` երեք հասակի համար էլ ֆոն է ծառայում հայրենի բնությունը, լուսաշող մի սարալանջ, որի կենտրոնում նկարիչը պատկերել է իր տունը: Տեսարանը ավարտվում է հեռվում երևացող Արարատի գագաթով:

Նայում ես պատկերին ու ծերունու հայացքի մեջ կարծես կարդում ես նկարչի իմաստուն խոսքերը. «Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին …»:

Սարյանը գտել էր իրեն հայրենիքի հետ սերտ կապի մեջ: Եվ 1921-ին նրա ընդմիշտ գալը Հայաստան չի կարելի դիտել սոսկ հայրենասիրական զգացմունքի կամովի դրսևորում: Սարյանի հայրենիքում հաստատվելը պատմական անհրաժեշտություն էր, ինչպես երկրից դեպի երկինք նետված բեկորի վերադարձը երկիր:

«Ինձ հանձնարարվեց ձեռնարկել մի շարք հաստատությունների` հնագիտության, կերպարվեստի, պատմության, ազգագրության թանգարանի և հնությունների պահպանության կոմիտեի կազմակերպումը: Պետք էր հիմնադրել գեղարվեստական ուսումնարան ու նկարիչների ընկերություն: Կարճ ժամանակում աշխատանքները բուռն թափ ստացան .. երկու տարի հետո ամեն ինչ հիմնադրված էր, և գործն ընթանում էր ըստ պատշաճի: Հետզհետե մի կողմ քաշվեցի կազմակերպչական-վարչական .աշխատանքից և սկսեցի զբաղվել ստեղծագործական աշխատանքով: Ավելի բուռն հետաքրքրությամբ շարունակեցի մեր բնության ուսումնասիրությունը …»:

Իսկ թե ի՞նչ ստեղծեց Սարյանը այդ օրերից մինչև այսօր, ամենքին է հայտնի: Հայրենի երկրին ու մարդուն նվիրված մի վիթխարի պատկերասրահ, Հայաստանին պարգևած մի «Հայաստան» …

1920-ական թվականներին Սարյանը ընդհանուր առմամբ ստեղծեց հայրենի երկրի ընդհանրացված, սինթետիկ կերպարներ, որոնց հանրագումարը հանդիսացավ պետական թատրոնի սքանչելի վարագույրը: Գունա-լուսային վառ ակորդը այդ գործերին հաղորդում է էպիկական հնչեղություն:

Նկարչի հոգին այրվում էր հայրենիքի վերածննդով: Եվ եթե նա, 1915-ից հետո, կյանքի աննպաստ պայմանների պատճառով քիչ էր ձեռքն առնում վրձինը, ապա այժմ, ինքնամոռաց կերպով ձուլվեց հոգևոր ընդհանուր վերելքին: Կյանքը, գեղեցիկը սիրող մարդ-նկարչի հավատը ընդհանրացավ, դարձավ համաժողովրդական հավատի արտահայտություն:

1924-ին, Վենետիկում, միջազգային ցուցահանդեսին մասնակցած Սարյանի կտավների առթիվ Ավետիք Իսահակյանը գրեց.

«Մ. Սարյանի կյանքն ու արվեստ սերտորեն շաղկապված են իրար հետ, և ուրիշ կերպ էլ չէր կարող լինել. Իսկական արվեստը իսկական արվեստագետի հոգու առարկայումն է, նրա սիմվոլ-պատկերը:

Երբ նայում ես նրա նկարներին, մի անհուն սիրով ու կարոտով լցվում է ձեր հոգին դեպի հայ աշխարհը` «արևի տակ պարզված հեքիաթ», մի խորին քնարերգություն, իր չքնաղ լեռներով ու գետերով, արտերով ու եղնիկներով…»:

Ահա և ուրիշների կարծիքը.

«Սարյանը գեղանկարչական ռեալիստ էր հենց այն օրվանից, երբ նկարեց իր առաջին բնանկարը: Նա զարմանալի ամբողջական է ու հետևողական: «Մաներ» բառը նրան չի վայելում, մաները կարելի է իսկապես փոխել, իսկ աչքը և սիրտը երբեք:

Սարյանը լոկալ նկարիչ չէ, նրա արմատները հայկական հողի մեջ են, նրա վրձինը սահմաններ չի ճանաչում»: Ի. Էրենբուրգ

«… Հայաստանի լույսը հասնում է մեզ շնորհիվ Մարտիրոս Սարյանի: Լույս երջանիկ՝ մարդկանց, լեռների, մրգերի վրա … Սա մի գանձ է վերագտնված: Այնքան գեղեցիկ է նրա գույնը, որ դարերը մեր Սեզանի ու Մատիսի կողքին Սարյանըշին պիտի հատկացնեն առաջնակարգ տեղ …»: Լուի Արագոն

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված