Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Անին, եթե հասներ 20-րդ դար, արդյոք չէի՞ն կորչի նրա հեքիաթային ուրվագծերը. Ռաֆայել Իսրայելյան

Գիտություն և Մշակույթ

Ռաֆայել Իսրայելյանի հոդվածներն ու ակնարկները, որ ժամանակին հուզել են մարդկանց և մտքեր բորբոքել, այսօր էլ չեն կորցրել իրենց այժմեականությունը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռաֆայել Իսրայելյանի /հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ/ ժողովածուում ընդգրկված «Յոթ դար հետո» (1965 թ. գրված) հոդվածը… Եթե ճարտարապետը այսօր գլուխ բարձրացներ, կտեսներ, որ իր երազը հօդս է ցնդում ... Ճարտարապետի երազը, թե` «Անին ծնել է ժառանգ մի պատանի /Երևանը/, որ հսկայի նման բարձրացել է, տարածվել, վարդագույն շենքներով պճնվել» … մի՞թե միֆ չէ…

Քարի վրա է ծնվել հայը, քարի վրա ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարերի վրա բարձրացել, քարեր բարձրացրել:

Քարերի մեջ է աճել մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել:

Ու այսպես, հազարավոր տարիներ, հայն իր առաջին քայլից քարի հետ է ապրել, քարը մշակել, քարից ջուր քամել:

Հրաշքներ է գործել քարից, լեռների ընդերքում տաճարներ քանդակել, քարե գործվածքներ արել, կամուրջներ կապել, պալատներ բարձրացրել, քաղաքներ կերտել, ու կերտել քաղաքների քաղաք Անին:

Հազար տարին բոլորեց այն օրից, երբ Անին հռչակվեց հայերի մայրաքաղաք: կերտվեց քաղաքն Ախուրյանի ապառաժ ափին, այդ ապառաժից քարեր պոկելով և բարձրացան աստվածակերպ եկեղեցիներ:

Ես պաշտում եմ Անին` հայ ժողովրդի հանճարի փայլատակող գագաթը, նրա քարակոփության բազմադարյան ուղին, նրա մեջ տեսնում իմ ժողովրդի քարե կամքը` կառուցել ու կառուցել` ինչքան էլ որ քանդվի:

Ի՞նչ թաքցնեմ. մտածում եմ` իսկ եթե Անին չավերվեր, չամայանար, և նրա բնակիչները չլքեին քաղաքը և ապրեր Անին, եթե հասներ քսաներորդ դարին, ապրեր երկաթբետոնի, ասֆալտի, էլեկտրական լարերի, գործարանների հետ: Չէի՞ն կորչի արդյոք Անիի հեքիաթային ուրվագծերը, Կաթողիկեի սլացիկ մարմինը` խրոխտ կանգնած որպես Պորթենոն` Ախուրյանի ուղղաձիգ ժայռերի գլխին. ինչպիսի՞ն կլիներ Ախուրյանի ձորի անվրդով գեղեցկությունը:

Կունենայի՞նք արդյոք միջնադրյան Անին: Աղաչանքս է` չմտածեք, թե ես գոհ եմ նրա այժմյան վիճակից, որ նա ավերակ է ու անմարդաբնակ:

Անին, որպես միջնադարյան քաղաք, չաղավաղված ժամանակի ընթացքում անխուսափելի վերակառուցումներով, իրար վրա կուտակված կառուցվածքների զանգվածներով, կանգնած այնպես, ինչպիսին որ եղել է յոթ դար առաջ` հազվագյուտ երևույթ է մարդկության մշակույթի պատմության մեջ:

Բայց խորը, շա՜տ խորը, մինչև արցունքներիս ակունքները, ցավում եմ, որ նա այսօր որբ է, մեր ժողովրդի, նրա անմիջական և միակ ժառանգների սեփականությունը չէ, որ այնտեղ չեն պտտվում մեր նկարիչներն ու ճարտարապետները, մեր գրողներն ու գիտնականները, մեր երիտասարդ սերունդը, որ այնքա՜ն ուսանելու բան կգտներ Անիում. ցավում եմ, որ չենք քայլում նրա փողոցներով, չե՛նք վայելու:

Ես ցավում եմ, որ Անիի չպեղված հսկայական հարստությունը մնացել է հողակույտերի բլուրների տակ: Որ միայն մեկ փողոց է մաքրվել, այն էլ` կիսատ-պռատ, որ նրա հրապարակներն ու բնակելի շենքերը, նրա քանդակները, նրա ստեղծած շատ ու շատ հրաշալիքները մնացել են հողի տակ: Սուր, շատ սուր ցավ եմ զգում, երբ աչքիս առաջ մի կողմից բնությունը, մյուս կողմից նրանց այսօրվա բռնատերերը ժամ առ ժամ քանդում, քարուքանդ են անում այդ կառույցները: Ցավում եմ, որ չենք կարող վերականգնել, հետագա քայքայումից պահպանել, ապահովել, խնամել այդ կոթողները, որ մաշվում, հափշտակվում, աչնչացվում են վայրագ բարբարոսությամբ:

Անին հայ ժողովրդի գրված ու չգրված պատմության մեջ գրավում է արտակարգ տեղ: Հապճեպ հայացք եմ ձգում ցուցափեղկերի տակ դասավորված գրականությանը` նվիրված Անիին: Միայն այս տարի լույս են տեսել երեք ստվար գիրք:

Իսկ ինչքա՜ն բան կա, որ մենք չգիտենք. թաղված են և՛ մագաղաթներից կազմված գրքրեում, և՛ այն հողերի տակ, որոնք այսօր անմատչելի են, բերդակալված, կրակ ու բոցով մեզանից բաժանված:Բայց մեծ է, շա՜տ մեծ է շունչը Անիի. նա մարելուց յոթ դար հետո, այսօր էլ ճառագայթում է ռադիոակտիվ նյութի նման, սփռում իր իմաստության ու գեղեցկության շողերը:

Ու նայում եմ ես ահա այս ափից` հեռվում, աչքերիս առաջ տարածված մեր հին մայրաքաղաքի համայնապատկերին, բզիկ-բզիկ արված, ու տեսնում, թե այդ կիսավեր կոթողների մնացորդներն անգամ վեր են խոյացած հպարտ ու հմայիչ, երբեմնի գեղեցկուհու ողջ գրավչությունը պահպանելով, և ավելի մեծ ցանկություն առաջ բերելով` տեսնել նրանց, գրկել ու շոյել ամեն մի քարը, աչքերով ու մտքով կլանել նրանց հզորությունն ու իմաստությունը, նրանց գեղեցկության գաղտնիքների ակունքները փնտրելով: Ու երբ վերադառնում եմ մայրաքաղաք` տեսնում եմ Երևանի մեծ հրապարակում Անիի ճառագայթը վերստին մարմին առած. ահա Կառվարական տունը` Կաթողիկեի նման խրոխտ ու հոյակապ, որ բարձրացել է գոչելով, թե Անին հայի սրտում ու մտքում չի մեռել, ահա ծնվել է ժառանգ մի պատանի, որ հսկայի նման բարձրացել է, տարածվել է, դարձել լայն պողոտաներ, վարդագույն շենքերով պճնվել, կանաչներով բարուրվել, պահպանել նրա անունն ու պատիվը, կեցվածքն ու լեզուն …

Չէ՛, Անին չի՛ մեռել, նա հավերժական կյանք ունի իր ժողովրդի սրտում և արվեստի մեջ:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված