Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Ռեստորանի կռիվ չէր, որ մարդուն վերցներ, աթոռով հանդերձ դուրս շպրտեր. Հովհաննես Աբելյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հ. Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն XIX դ.» գրքից («Հովհաննես Աբելյան») մի փոքրիկ հատված:

…Նա ոչ «արտիստ» էր ընդունված իմաստով, ոչ էլ արտաքինով հայի նման: Բարձրահասար, լայնաթիկունք, մեծաքայլ, ըմբիշի նման, ամուր բազուկներով, դեմքը լայն, մազերը շեկ ու գանգուր, աչքերը` կապույտ. հյուսիսային-սկանդինավյան կերպարանք կովկասյան բնավորությամբ, արևելյան զգացմունքայնությամբ և տենորային ձայնով: Բնավորությամբ բուռն, կենսասեր, ընկերասեր, հյուրասեր և վիրավորանքը չհանդուրժող, պատվախնդիր, կռիվ անող ու ջարդող, ծանոթ ռեստորաններին, թղթախաղի սեղաններին, օտար պչրուհիների աշխարհին ու կյանքի բոլոր շերտերին` նավթահանքի մշակից մինչև օպերային երգիչները: Իսկ ո՞վ էր բեմում` վերացական հերո՞ս, սիրահա՞ր, հակառակո՞րդ, հա՞յր: դա հայտնի չէր ոչ միջավայրին, ոչ, իրեն: Մի շրջան նա թողել է բեմը, գնացել Բաքու, ծառայության մտել Հովհաննես Լազարևի նավթահանքերում որպես կառավարիչ: Այս շրջանում Աբելյանը երբեմն խաղացել է հիմնականում ռուս թատերախմբերի հետ: 1890-ին գնացել է Մոսկվա դերասան Գրիգոր Աբրահամյանի հետ, որ թատերական ստուդիաներից մեկի աշակերտ էր, դիտել է փոքր թատրոնի բոլոր ներկայացումները: Թիֆլիս վերադառնալով հանդիպել է ռուսական բեմից եկեղ մի կրթված արտիստի` Գևորգ Պետրոսյանին, և մտերմացել են երկու համախոհ դերասաններ:

«Հայոց դրամատիկական ակումբի» Պետրոսյանի ձեռքով վերականգնված խմբում Աբելյանը խաղացել է մի քանի դեր, այդ թվում և իր համար չարաբաստիկ սալոնային սիրահար` Արման Դյուվալ` Սիրանույշի հետ: Գրիգոր Արծրունին, որ հին հաշիվներ ուներ «Քամելազարդ տիկնոջ» հետ, գրչի սուր ծայրն ուղղում է նորահայտ անհաջող սիրահարի դեմ: «Աբելյանը, - գրում է նա, - ներկայացնում էր ոչ թե հոգով ու խեկքով մի հասունացած երիտասարդի գիտակցական տիպ, որը սիրելով մի ընկած կնոջ` գիտակցորեն հանձն է առնում իր սիրո օգնությամբ բարոյապես վերածնել այդ կնոջ հոգին, բարձրացնել նրան դեպի իրան, բայց նա ներկայացնում է մի ինչ-որ շշկլված գործակատարի կամ գիմնազիստի տիպ, որ իր հետ քաշված բնավորությամբ ինքն էլ չգիտե ինչպես է սիրահարվել մի հասունացած կնոջ վրա»: Նա դերասանին պարտադրում է իր բարոյա-գաղափարական վճիռը: Աբելյանը շփոթվում է: Ռեստորանի կռիվ չէր, որ մարդուն վերցներ, աթոռով հանդերձ դուրս շպրտեր (եղել է այդպիսի դեպք), ոչ էլ թեթևամարմին Արմենյանն էր իր դիմաց, որ վերցներ, դներ մի անկյուն, ասեր «խելոք կաց»: Արծրունին էր նրա դիմաց: Վեր է կենում, գնում «Մշակի» խմբագրություն քաղաքավարի խոսակցության:

- Այդ ինչպե՞ս էիք խաղում, պարոն Աբելյան, - նրան է դիմում քննադատը:

- Ներեցեք, պարոն Արծրունի, ես երեկ հիվանդ էի:

- Բեմը հիվանդանոց չէ, - պատասխանում է Արծրունին:

Պետք է նկատենք, որ Աբելյանը բեմում չէր ձգտում «գեղեցիկ համաչափության», ո՛չ էլ խրատաբանության պաթոսի, նրա բեմական բնավորության հետագա դրսևորումներից էր` չխաթարված հոգու ճշմարտությունը և խղճի պատերազմը:

Այսպիսին էր նա կյանքում և այդպես էր մտնում բեմ: Հակասություն չկար նրա բեմական և իրական հույզերի միջև: 1892-ի դեկտեմբերին վախճանվեց Արծրունին: Հայ հեղափոխականների դաշնակցությունը, որ Արծրունուն համարում էր իր գաղափարախոսը, թաղումը վերածեց քաղաքական ցույցի: Ոստիկանությունը թույլ չէր տալիս, որ թափորը Բարյատինսկայա փողոցից մտնի Գոլովինյան պողոտա: Մի ռուս ժանդարմ տիրացուի ձեռքից խլում է բուրվառը ու գետին զարկում: Դագաղի ծայրը բռնած Աբելյանը ազատ ձեռքով խփում է ոստիկանի գլխին, փռում նրան սալահատակին: Այս էր Աբելյանը և՛ կյանքում, և՛ բեմում:

Աշխարհիկ քաղաքավարության դիմակը և թատերային գեղեցկությունը խորթ են եղել Աբելյանին, բայց ոչ գեղարվեստական տակտն ու չափի զգացումը: Բեմում նա ունեցել է զգացմունքները կարգավորելու բացառիկ ձիրք: «Մի բան, որ անհերքելի է, - գրում է Շիրվանզադեն,- դա արտիստի զգացմունքն է, տեմպերամենտը, նկատելի գեղարվեստական տակտը և մտածողությունը: Նրա խաղը խելացի և ազդու է, մանավանդ տիպական, ուժեղ և զգայուն անձանց դերերում»:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված