Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Ավելի գեղեցիկ գլխի, պարանոցի և ուսերի կառուցվածք ես երբեք չեմ տեսել. Արուս Ոսկանյան

Գիտություն և Մշակույթ

Նա մեկն էր մեր թատրոնի այն անձնվեր գործիչներից, որոնց համար և՛ երջանկություն, և՛ անձնական կյանք, և՛ սրբազան մտահոգություններ՝ ամեն ինչ կենտրոնացած է թատրոնում, նրանից դուրս ոչինչ այլևս նրան չի հրապուրում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Արուս Ոսկանյանի» ժողովածուում ընդգրկված Խաչատուր Եսայանի (ՀՍՍՀ –ժող. նկարիչ) «Մի քանի հանդիպում» հոդված-հուշից մի փոքրիկ հատված:

«Երկար ժամանակ քրքրում էի հուշերս՝ կանգ առնելով ամենաչնչին մանրուքների վրա, վերապրելով ամենայն մանրամասնությամբ մեր հանդիպումների, զրույցների, երբեմն շատ ինտիմ զրույցների հմայքն ու բույրը: Բայց չգիտեմ ինչու միշտ էլ իմ աչքերի առաջ է գալիս վերջին տարիների մեր Արուսը…

Արդեն տառապած, չարչարված և ժամանակի անողոք կնիքը ժամ առաջ դրոշմված նրա չքնաղ դեմքին … և միշտ էլ նման պահերին ես տեսնում էի այն Արուսին, որի հմայքը և գեղեցկությունը դեռ այսօր կարող են շատ շատերի նախանձը շարժել:

Ավելի գեղեցիկ գլխի, պարանոցի և ուսերի կառուցվածք ես երբեք չեմ տեսել … Այդ բանը շատ դիպուկ նկատել է Մարտիրոս Սարյանը, որը և հանձնել է գալիք սերունդներին իր չգերազանցված Արուսի մատիտանկարում: Բազմաթիվ և բազմատեսակ լուսանկարները, որոնք այժմ լուռ պատմում են Արուսի մասին երբեք չեն կարող գոնե ինչ-որ չափով մրցակից լինել այդ մատիտանկարին:

Երբ գրում եմ այս տողերը, հիշում եմ Լևոն Քալանթարի մի դիպուկ ասացվածք: Օրերից մեկում (դա Արուսի մահվանից մի քիչ առաջ էր) մենք նրան հանդիպեցինք Աբովյան փողոցում: Երբ բաժանվեցինք Արուսից, Քալանթարն ասա, թե այժմ էլ երբեմն Արուսը այնպես է ներկայանում մեզ իր գեղեցկության ողջ հմայքով, կարծես թե ժամանակը նրա կողքով է անցել …

Իրոք այդպես էր: Ավելին. նույնիսկ այն պահերին, երբ Արուսը ֆորմայի մեջ չէր լինում, միշտ էլ հաճելի էր լինում նրան նայել: Ինչ-որ մի անբացատրելի գաղտնիք ուներ նա: Դա միայն հմայքի ուժը չէր, ոչ, ինչ-որ մի ավելի մեծ բան էր դա. նա կարողանում էր իր վրա բևեռել հասարակության ուշադրությունը: Պատահել է, երբ Արուսը ինչ-որ մի պիեսում զբաղված էր լինում միայն մեկ կամ երկու տեսարանում, այն էլ ոչ այնքան շահավետ դերում, միևնույն էր՝ Արուսը մնում էր ներկայացման կենտրոնում:

Մի օր Թամար Դեմուրյանին և ինձ հրավիրեց իրեն մոտ: Այդ օրը նա սովորականից շատ ավելի գեղեցիկ թվաց մեզ: Հագին նկարազարդ ճապոնական կինոմո, շատ զուսպ ու ճաշակավոր հարդարանք, ոչ մի փայլուն արդուզարդ, որը, ի դեպ, նա չէր սիրում կրել անգամ բեմում, համարելով որ կողմնակի փայլը կխամրեցնի աչքերի փայլը … նրա գեղեցկությունն ու հմայքը մի այնպիսի ներդաշնակություն էին, որ մինչև օրս էլ, երբ հիշում եմ մեր աննման Արուսին, նա իմ մտապատկերում ներկայանում է այդ վերջին մեր հանդիպման կերպարանքով:

Սեղանի վրա թափված էին բազմաթիվ, արդեն ժամանակի ընթացքում դեղնած թերթերից կտրված ռեցենզիաներ, նրանցից մեկը ստորագրված էր Ռ. Մ.: Արուսը հպարտությամբ հայտնեց, որ դա Ռուբեն Մամուլյանն է գրել Թիֆլիսում խաղացած, հիմա չեմ հիշում, որ ներկայացման առիթով: Մենք բոլորովին չգիտեինք, թե ով է Ռ. Մամուլյանը: Արուսը ասաց, որ նա այժմ նշանավոր ամերիկյան կինոռեժիսոր է …

Երկար ժամանակ ռեցենզիաները դիտելուց ու կարդալուց հետո, նա բերեց Կոստանդնուպոլսի գունատիպ համայնապատկերը: Ամենայն մանրամասնությամբ նկարի վրա թաղե-թաղ անցնելով մեզ բացատրում էր քաղաքի տեսարժան վայրերը: Դա իմ առաջին ծանոթությունն էր Պոլսի հետ …

Հետագայում, երբ ինձ վիճակվեց երկու անգամ լինել Բյուզանդիայի մայրաքաղաքում, ես առաջնորդվում էի Արուսի տված բացատրություններով և որոնում նաև այն, ինչի մասին մեզ ուղեկցողները լռում էին …

Այդ օրը Արուսը մեզ հաղորդակից դարձրեց իր անցյալի հուշերին: Փորձեցինք խոսել թատրոնից, առօրյայից, բայց նա խոսքը փոխելով անցնում էր անցյալի հուշերին:

Դժվար էր ապրել անցյալի հուշերով, նամանավանդ Արուսի նման ակտիվ ու անհանգիստ մի մարդու համար, որը դեռ այնքան անելիքներ ուներ և որքան ուրախություններ դեռ պիտի պարգևեր իր հանդիսատեսին … եթե … եթե պատերազմի ծանր օրերի հետևանքով, ժամ առաջ, վրա չհասներ անհեթեթ մահը …

Նյութը` Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված