Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Ազգային զգացմունքի սպեկուլյացիա կամ գավառական լալկանություն. Սոս Սարգսյան

Գիտություն և Մշակույթ

«Կարո՞ղ ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, ուր հայի համար ապրելը տանջանք չլինի, ցեղակիցներից չվախենա, կյանքի համար չվախենա, ինչքի համար չվախենա, հպարտանա, որ ապրում է Հայաստանում: Գոնե ցեղակիցը չնսեմացնի նրան». ահա այս հարցերի շուրջ է խոսում ու տագնապում Սոս Սարգսյանը՝ իր «Վարագույրից այն կողմ» գրքում /տես նաև «Հայ լինելը մեր խաչն է. Սոս Սարգսյան», «Խուլիգանը ազգություն չունի. Սոս Սարգսյան», «Ազգիդ մեծերը քո ազնվական կողմն են ցուցադրում, դու մեջքիդ ճարպն ես թաքուն ավելացնում. Սոս Սարգսյան» հոդվածները/:

Ստորև ձեզ ենք ներկայացնում գրքից /այս մտորումները գրված են 1990 թ./ մեկ փոքրիկ հատված:

«Սփյուռքն ու Հայրենիքը … Մենք լավ, իրենք լավ, մենք վատ, իրենք՝ ավելի վատ:

Այստեղից գնացած մի տիկին խիստ ագրեսիվ է պատասխանել հին սփյուռքահայի հանդիմանանքին:

- Ի՞նչ ես ուզում, այ մարդ, ես էնտեղ տանջվեմ, որ դու էստեղ ասես Հայրենի՞ք ունեմ …

Դյուրաթեժ ենք, մեղադրում ենք, մեղադրվում, գանգատվում-փնովում ենք, մի կանգ չենք առնում մտածենք՝ էս քանի՞ դար եղավ ղարիբության ճամփեքը մեզնով բանուկ, քանի՞ դար է մեր սարերից հոսում ենք ցած … Այսօր էլ: Մի դեպքում սա է մեղավոր եղել, մյուսում՝ նա … Բա մե՞նք … Հրեն, ասում են հունվարից էս կողմ հիսունվեց հազար հայ Վրաստանում ազգափոխ են եղել, գրվել են վրացի … (հապա մինչ այդ):

Մեկի համար սրբություն է Հայրենիքը, մյուսի համար՝ հերն անիծած, որտեղ հաց՝ էնտեղ …

Դառը ճշմարտությունն այն է, որ Հայրենիքը իրեն չի քաշում, չի հմայում: Հայաստանը հային վանում է: Ինչո՞վ: Ամեն ինչով: Պետությունը չի ապահովում քաղաքացու անվտանգությունը, նրա ազատությունը, նրա պատիվը: Պետությունը չի հարգում իր քաղաքացուն, չի գուրգուրում արժանավորներին: Ասենք, պետության ու համակարգի հարցը պարզ է, բայց մենք էլ, հասարակ մահկանացուներս, իրար հարգել չգիտենք, ներել, ներողամիտ լինել, զիջել …

Ապրելու մեր մթնոլորտը …

Մայր թատրոնում մի դերասանուհի, որի օրն անցնում է հայրենասիրական կրքոտ զրույցներով, հարազատ աղջկան հասակակից մի ուրիշ աղջկա, ցեղակից քույրեր, գիժ կովի պես տրորում, պոզահարում է՝ ո՞նց թե, համարձակվես ասել իմ աղջկա աչքի վերևը հոնք կա …

Էս էլ մեր «մտավորական» հայրենասեր տիկինը. մութ բնազդներ …

Մեր կեսը դրսում է, մոռանում ենք, իսկ նա ակնդետ նայում է մեզ, սպասում մեր հայրական խոսքին, ու մեր հաջողություններն են նրա ուժը:

Եղածն արագ ընդօրինակում են. «Ռաբիսը». համոզված են՝ հայոց երգը հենց այդ է: մենք Շարա Տալյան չենք լսում, իրենք էլ չեն լսում: Կոմիտասի մասին էլ չխոսենք: Ազգն այսօր ազգային երաժշտություն չունի:

Ներքևը կերել է վերևինին …

Գնում ենք հայոց համայնքները, արտասանում այսպես կոչված՝ ճապաղ ոտանավորներ, շահագործում մարդկանց կարոտը. խուտուտներ ենք տանում և ոչ արվեստ՝ «Իմ թշվառ Հայրենիք … Իմ Ղարաբաղ … Բազմաչարչար …», ազգային զգացմունքի սպեկուլյացիա, գավառական լալկանություն, գավառական անամոթություն:

Նյութը՝ Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված