Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Այծի կաթով քեզ սնուցած են, այծի բնավորություն ստացած ես. Էդգար Շահինը` Արշակ Չոպանյանին

Գիտություն և Մշակույթ

Արշակ Չոպանյանը ասես Վերածնության դարաշրջանի գործիչ լիներ կարողությունների համապարփակությամբ ու հետաքրքրությունների անսպառությամբ, և էությամբ` մեր պատմության վերջին հարուրամյակի ծնունդն էր, որ պտղաբերեց առատ, անհատնում` միշտ դարին ու ժողովրդին կապված բոլոր նյարդերով, սրտով ու մտքով, նրա բարձր ու հիմնական շահերի ջերմ պաշտպանն ու արտահայտիչը եղավ դառն ու դժվարին ազատագրական պայքարի ուղիներում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Կ. Դալլաքյանի «Արշակ Չոպանյան» գրքից մեկ փոքրիկ հատված:

Ժողովրդական բանաստեղծության անսպառ ակունք էր Ակնը` Եփրատի ափն ի վեր բարձրացող այդ գեղատեսիլ քաղաքը, որ ամեն ինչից առավել բառ ու բան էր արտադրում ու շեներին ներարկում քնարական զգացումի շունչը: Նրա գերդաստաններից են սերել Արփիար Արփիարյանն ու Գրիգոր Զոհրապը, Միսաք մեծարենցն ու Սիամանթոն: Հովվյանց հին գերդաստանը մյուսների մեջ բացառություն չէր իր գրահմտությամբ: Արդեն, երբ ընտանքիը Պոլսում էր, գրահմուտի համբավ ուներ Արշակի հորեղբայրը` Հարություն Չոպանյանը:

Արշակի հայրը` Հովհաննեսը, զգացմունք պարունակող խոսքի կերտիչ չէր, բայց նրա ճարտար ձեռքերի մեջ բանաստեղծական ձևեր էին առնում արդուզարդի առարկաները, և, Պոլսի Պեշիկթաշի շուկայի իր փոքրիկ խանութով, բավականին անուն էր շինել:

Ժամանակով Պեշիկթաշի վերին թաղը Չոպանյանների անունով էլ կոչվել է Չոպան Մահալ, քանի որ հողերի մեծ մասը պատկանել է Չոպանյան գերդաստանին: Հենց այս Մահալի մի գեղեցիկ տան մեջ էլ, 1872 թվականի հուլիսի 15-ին ծնվում է ապագա բանաստեղծն ու մշակույթի գործիչը:

Մեկ ամսական դեռ չկար, երբ մայրը, սամաթացի Քեմհաճյան ընտանիքից սերած դեռատի գեղեցկուհի Մարիամը, հավիտենապես փակում է աչքերը:

Մայրական գգվանք չտեսած որբուկ Արշակի վիշտը մեծ էր: Տարիներ անց, երբ նրա կրծքի տակ խլրտալու է բանաստեղծի սիրտը, տառապագին գիշերներից հետո լույս աշխարհ եկած նրա առաջին ոտանավորներից մեկը հենց այդ վշտի մարմնավորումն է լինելու …

Մոր մահից հետո հայրը Արշակին փոխադրում է վերին Բոսֆորի ծովամերձ Սթենիա գյուղը: Այստեղ երեխան հանձնվում է երկու կանանց` Զիպայի և Զոյիի խնամքին, որոնք որբուկին պահում էին այծի կաթով: Էդգար Շահինը, որ լավ ծանոթ էր Արշակ Չոպանյանի կենսագրական այդ մանրամասնությանը, կատակով ասում էր նրան. «Այծի կաթով քեզ սնուցած են, այծի բնավորություն ստացած ես, ցանկացած ես միշտ բարձրունքները մագլցել»:

Պեշիկթաշի վերին թաղում գնեցին նոր բնակարան, որտեղ Հովհաննեսի ընտանիքի հետ ապրում էր նաև Ագապիի եղբայրը` Թաթոս աղբարը: Սա ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ փոքրիկ Արշակը, խաղերով տարվելու փոխարեն, պոկ չէր գալիս գրքերից: Եվ, երբեմն, կատաղած, կոպտում էր երեխային, հանդիմանում նրան` պահանջելով դեն շպրտել գրքերը. «Ջիղերուս կը դիպչի կոր»:

Դեռ «Մաքրուհյան» վարժարան մտնելուց առաջ Արշակը արդեն գրաճանաչ էր, ու նրան արտոնված էր տեր ու տնօրինություն անել հորեղբորից` Հարություն Չոպանյանից ժառանգություն մնացած սնդուկի մեջ: Իսկ այստեղ թաքնված էին մանկահասակ մարդու երևակայությունը փորփրող ամենախորհրդավոր գանձերը` գրքերը:

Նա չէր կարդում, պարզապես կլանում էր այդ գրքերը: Փույթ չէ, թե հասկանում էր միայն մասամբ ու միայն յուրովի, կարևորը անկասելի սերն էր, որ արթնացավ նրա մեջ գրականության նկատմամբ, զարգացավ «Մաքրուհյանի» աշակերտության շրջանում և գագաթնակետին հասավ Կենդրոնական վարժարանի ուսանողի մեջ, մղելով նրան դեպի գրական գործունեություն:

Գալիս են ավարտական քննությունները: Արշակը բոլոր առարկաներից ստանում է բարձրագույն նիշեր: Պարգևաբաշխության հանդեսին, որպես առաջին աշակերտի, հոգաբարձությունը նրան նվիրում է հայերեն ու ֆրանսերեն արժեքավոր գրքեր, թվով այնքան շատ, որ երբ գիրկն է առնում, չի կարողանում ձեռքում պահել, և մի քանիսը ցած են թափվում: Իսկ տանը նրան սպասում էր ոչ այնքան հաճելի զրույց հոր հետ:

«- Տղաս, - ասում է հայրը, - ինչ որ սորվեցար Պեշիկթաշի դպրոցին մեջ, կը բավե, հիմա վարժվելու ես գործի կյանքին, որպեսզի ապրուստդ ապահովես: ես խոսեցա Գաբրիել Էլիկյուզել բարեկամիս, որ տնօրենն է Հովհաննես Հակոբյան մեծ վաճառատան, և ան որոշեց քեզի պաշտոն մը հանձնել: Հակոբյան տունը Պոլսի ամենեն մեծ տուներեն մեկն է. դուն հայերենի, ֆրանսերենի մեջ ուժով ես, քիչ մը անգլիերեն ու թուրքերեն ալ գիտես, կրնաս հոն քեզի փայլուն ապագա մը պատրաստել»:

«- Հայրիկ, - պատասխանում է որդին, - շնորհակալ եմ քու հոգածությանդ համար, բայց ես բնավ փափագ ու տրամադրություն չունիմ գործի մարդ դառնալու. Իմ իդեալս շատ դրամ վաստակիլը չէ, այլ ինքնատիպ բանաստեղծ մը դառնալը և մեր ազգային մշակույթին զարգացմանը իմ նպաստս բերելը: Իմ ցանկությունս է Ղալաթիո Ազգային Կենդրոնական վարժարանը մտնել իբր ուսանող, ճոխացնելու համար հայերենի, ֆրանսերենի և գրականությանց պատմության հմտությունս»:

Հայրը, հարկավ, զարմանում է, ապա դժգոհ է մնում, բայց, բարեբախտաբար, չի պնդում իր ցանկության վրա:

«Տղա՛ս, - դարձյալ հայրն է խոսողը, - ես իմ պարտքս կատարեցի, ըրէ, ինչ որ միտքդ դրեր ես, բայց եթե օր մը նյութական նեղության մեջ իյնաս, իրավունք պիտի չունենաս զիս մեղադրելու. ես կրցածս ըրի քեզի նյութական ամուր ապագա մը ապահովելու համար»:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված