Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Լուսինե Զաքարյանի գերդաստանի պատմությունը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Կ. Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» գրքից մեկ փոքրիկ հատված:

1860-ական թվականների սկզբներին, լեհական ապստամբության ճնշումից հետո, այստեղ աքսորվեցին մի քանի լեհ զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք: Աքսորականների թվում էր Պետերբուրգի կայսերական օպերայի մեներգիչ' Իոսիֆ (Հովսեփ) Պետրովիչ Տոմաշևիչի հայրը` Պյոտր Տոմաշևիչը, ծագումով հայ մի զինվորական, որն, ըստ երևույթին, սերում էր լեհահայ այն ընտանիքներից, որոնք բռնի կրոնափոխվեցին XVII դարի 40-ական թվականներին:

Հովսեփ Տոմաշևիչը իր ձայնը մշակել էր նախ Պետերբուրգում, հետո մեկնել Իտալիա: Նա ծնված պետք է լիներ 1870-ական թվականներին: Դարասկզբին Տոմաշևիչը Պետերբուրգի օպերային թատրոնի մեներգիչներից էր, Շալյապինի բարեկամը և ընկերը, ձայնային հարուստ տվյալներով օժտված մի իսկական բոս-պրոֆունդո:

Տոմաշևիչի ընտանիքին էր պատկանում Ախլցխայից հինգ-վեց վերստ հեռավորության վրա գտնվող Օրփոլա գյուղը: Այստեղ ապրում էր Հովսեփի կրտսեր եղբայրը` Պետրոսը, բարձրագույն կրթություն ստացած մի երիտասարդ գյուղատնտես, որ բոլորովին նման չէր շրջական կալվածատերերին: Պետրոսը գիտեր եղբոր հաջողությունների մասին պետերբուրգյան լրագրերից, բայց երբեք չէր պատրաստվում թողնել հայրենի կալվածքը: Նա կապված էր հողի և գյուղացիների հետ, փորձում էր ամեն կերպ օգտակար լինել նրանց: Ամուրու ժուժկալ, բարեբարո կյանք էր վարում, մինչև որ իմացավ եղբոր տնտեսական դժվարությունների մասին և հրավիրեց իր մոտ:

Հովսեփ Տոմաշևիչը արդեն տարիքն առած մարդ էր: Ախալցխա հասավ կնոջ և աղջկա` Վերոնիկայի հետ այն ժամանակ, երբ Վրաստանում նոր միայն հաստատվել էին սովետական կարգեր: Մինչ այդ, Մոսկվայից վերադարձի ճանապարհին, նա կանգ էր առել Թիֆլիսում և մի քանի տարի ապրել այնտեղ` եղբոր ուղարկած դրամական միջոցներով:

Ախալցխայում երգիչը ստիպված էր աշխատանք որոնել: Օրփոլան արդեն չկար, Պետրոսը մահացել էր և անհրաժեշտ էր եկամուտի այլ աղբյուրներ որոնել: Ախլցխայի ռուսական դրամայում Տոմաշևիչը երգում էր և մասնավոր դասեր տալիս: Հետո կազմակերպեց մի քանի երգչախմբեր: Ստեղծեց կոմերիտական ակտիվիստների երգչախումբը: Մեծ վերափոխումների ալիքը հուզում էր երգչին, և նա ինքն էլ ցանկանում էր որևէ բանով նպաստել կյանքի վերաշինության առաջընթացին: Կինը` Ելենա Պավլովնան, օգնում էր նրան: Նա դաշնակահարուհի էր: Հին ախալցխացիները մինչև հիմա էլ հիշում են համակրելի դեմքով, միջահասակ, գեղեցիկ այդ կնոջը, որ նվագակցում էր համր կինոյում, բեմի աջ անկյունում նստած, շարժանկարի մեջ կատարվածին անտարբեր:

Տոմաշևիչը փառահեղ մարդ էր: Սև գանգուրներով, պարթևահասակ, լիքը, թուխ մազերով, ջլապինդ տղամարդ էր: Քայլում էր գլուխը բարձր պահած, արժանապատվության խոր գիտակցությամբ և քթի տակ օպերային ինչ-որ մեղեդի մըռմըռալով:

Այդ ժամանակ Վերոնիկան արդեն հասած աղջիկ էր, և ծնողները մտածում էին նրան ամուսնացնելու մասին: Նրբիրան, քնքուշ, խաժ աչքերով Վերոնիկան երաժշտասեր էր: Մայրը նրան նվագել էր սովորեցրել դեռ շատ փոքրիկ հասակից: Այստեղ, Ախալցխայում, Վերոնիկան փորձում էր աշխատանք գտնել` ծնողներին օգնելու համար: Ծանր տարիներ էին: Աղքատություն էր, կարիք ամենուրեք: Արվեստի աշխատողների համար բացված ճաշարանում Վերոնիկան աշխատանք գտավ:

Մի անգամ, 1922 թվականին Հովսեփ Տոմաշևիչը թատրոնում ծանոթացավ բարձրահասակ, գեղեցիկ դիմագծերով, խիստ սև մազերով մի երիտասարդի հետ, որն իր հսկայական բասով ներս էր մտել փորձասենյակ և չգիտեր ուր տեղավորել գործիքը: Հաբեթը Տոմաշևիչի սիրելին դարձավ: Ելենա Պովլովնան չափից ավելի հոգատար էր: Մի քանի օր անց երիտասարդը ուղեկցում էր Ելենա Պավլովնային արվեստի աշխատողների ճաշարանը, ուր մարդկանց անվճար կերակրում էին: Վերոնիկան ընդառաջ եկավ մորը` աշխույժ հրճվանքով թափահարելով գեղեցիկ գլուխը և շիկահեր մազերը:

- Իմ աղջիկն է, - ժպտաց Ելեն Պավլովնան:

Հաբեթը սիրահարվեց Վերոնիկային: Նրանք ամուսնացան հաջորդ գարնանը:

Տոմաշևիչը սիրում էր Հաբեթին որպես լավ երաժշտի, ինչ փույթ, թե այդ երիտասարդը բոլորովին աղքատ մեկն էր և ապրում էր եղբոր ընտանիքի, մոր, հիվանդ և չամուսնացած քրոջ հետ: Վերոնիկան լավ ընտրություն էր կատարել: Խոհուն, խելացի աչքերով, լռակյաց ու թախծոտ Հաբեթը Վերոնիկայի սիրտն էր մտել հենց առաջին օրվանից: Նրա հաղթ բազուկները ուժ ու ապահովություն էին ներշնչում: Վերոնիկան երջանիկ էր իր ամուսնությամբ, հարսանյաց աղքատիկ սեղանով, որ կազմակերպել էին իրենց տանը և մանավանդ Հաբեթի արտաքինով, որ նախանձ էր շարժում:

Վերոնիկան և Հաբեթը որոշեցին սենյակ վարձել: Սկզբում Մյասնիկյան, հետո Չկալովի փողոցի վրա նրանք գտան մի լավ բնակարան: Հին, հաստահիմք մի շինություն էր դա. բոլորաձև աստիճանները տանում էին երկրորդ հարկը, ուր ձախակողմյան դռնից ներս մտնելով, հայտնվում էիր երկու սենյականոց լավ կահավորված ընդարձակ մի բնակարանում: Հաբեթի որդին` Դավիթը, բավական մեծ տղա էր, երբ 1937 թվականին ծնվեց նրա քույրը` Սվետլանա-Լուսինեն (Լուսինեի անունը Սվետլանայի հայերեն թարգմանությունն է: Որպես երգչուհի այդ անունով սկսեց հանդես գալ 1965 թվականից: Այստեղ վճռական եղավ երգչուհու բարեկամի և ընկերոջ` Խորեն Պալյանի միջամտությունը: Նրա ջանքերով հայտագրերի վրա երևաց Լուսինե Զաքարյան անուն-ազգանունը, որով և հանրահայտ դարձավ ամենուրեք), որ շատ նման էր Վերոնիկային և ավելի շատ հիշեցնում էր տատին` Ելենա Պավլովնային: Չկալովի տունը լցվեց ուրախությամբ: Գինովությունից ու հրճվանքից օրորվող Հաբեթը ստիպում էր Դավթին նվագել հայկական և վրացական պարեղանակներ: Վերոնիկան նվագակցում էր սև, փայլը կորցրած հնագույն այն դաշնամուրով, որ Ելենա Պավլովայի` թոռներին տված նվերն էր:

Ծանր տարիներ եկան: Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Կնոջ մահից հետո Հովսեփ Տոմաշևիչը ցնորվել էր: Ազնվական, փառահեղ այդ մարդը մոլոր քայլերով շրջում էր քաղաքի փողոցներով, մտաբերելով, երևի, երբեմնի իր փառքը, ամերիկյան հյուրախաղերը, բեմական հաղթանակները և նույն պահին իսկ մթագնվում էր ուղեղը, ընդհատվում էր մեղեդին, և պատկերների հոսքը կանգ էր առնում անորոշ ու պաղ մի գորշության առաջ:

Ախալցխայում փողոցների եռուզեռը դադարել էր: Մռայլ ու լրջախոհ երիտասարդները հապճեպով ու գործնական, երբեմն-երբեմն խռնվում էին զինկոմիսարիատի առաջ, հետո հրաժեշտ տալիս յուրայիններին ու մեկնում: Դավիթը երաժշտական կրթություն էր ստացել տատիկից: Ախալցխայի շրջանում նա արդեն հայտնի էր որպես վարպետ ակորդիոնիստ: Մեծացել էր և առնականացել: Նրա դեմքին դրոշմված էր ազնիվ բարեմտություն և խորունկ պարզություն: Հաբեթը տեղափոխվել էր հայկական բնակարանը` Ջիլիդ մեյդանում, Նորաշեն փողոցի վրա: Երկու փոքրիկ, շատ փոքրիկ սենյակ, ցածր առաստաղով, ճաքճքված պատերով, լուսամուտրից դուրս եկող վառարանի ծխնելույզով, պատսպարեց ընտանիքը: Դավիթը զորակոչվեց ռազմաճակատ:

Միայնակ մի ծառ, թոնրատուն, գոմ, հավանոց, փոքրիկ բանջարանոց և հին մի ծածկ, որի տակ կանգնեցնում էին հորեղբոր ֆայտոնը, այսպիսին էր այն բակը, ուր պատերազմի տարիներին անցավ Լուսինեի մանկությունը: Մեծ, խոշոր աչքերով, նիհարիկ ու աշխույժ Լուսինեն. գիշերները մտաբերում էր եղբորը և փորձում տխրել ու լաց լինել մայրիկի նման: Բայց չգիտես ինչու այդ նրան չէր հաջողվում: Դավիթի հետ նա զրուցում էր պարզ ու անմիջական, և եղբայրը միշտ էլ ժպտում էր: Տխրել պարզապես հնարավոր չէր:

Բակում եղած հին խորդանոցի անկյունները մի լավ մաքրելուց հետո, Լուսինեն որոշեց հավաքել ընկերներին և ներկայացում տալ: Տետրակի երկու էջ բավական էր տոմսեր պատրաստելու համար: Երբ «վաճառվեցին» դրանք, և երբ բոլորն արդեն հավաքվել էին, վարագույր-կարպետի ետևից դուրս եկավ չարաճճի, ծիծաղկոտ Լուսինեն, հասարակ մառլյայից պատրաստած գլխաշորով և հայտարարեց.

- Տրա՛մ, բացվում է վարագույրը: Выступает актриса погорелого театра.

Շուշան մամը թոռան տեսքից զգացված զարկում էր ծնկներին և ծիծաղում: Հաբեթենց ամբողջ գերդաստանը, հարևանները` մեծ և փոքր, ներկա էին: Երեխաներից ոմանք նախանձով էին նայում բեմահարթակ դուրս եկած փոքրամարմին Լուսինեին, որ արտասանում էր, երգում, ինչ-որ վազվզոցի մեջ հանկարծ կանգ առնում և ամենաիսկական դերասանի պես հեկեկում ու լալիս բարձրաձայն:

Սերգո հորեղբոր աղջիկները նույնպես մասնակցում էին ներկայացումներին և ընտանեկան թատրոնի պես մի բան էր ստացվում Ջիլիդ մեյդանի թշվառ ու խեղճ բակերից մեկի ծածկի տակ: Անհայտ ու անանուն երեխաների ստեղծագործական եռանդի ու երևակայության արգասիք այդ թատրոն-հանդեսները կրկնվում էին շաբաթը մեկ անգամ, և միշտ չարաճճի ու աշխույժ Լուսինեն մի նոր բան էր հնարում, մի նոր անուն հոլովում, մի նոր երգ երգում և, թվում էր, թե վերջ չկա ուրախության ու կենսախինդ ոգևորության այդ պոռթկումին, որ տեղի էր ունենում աղքատության ու սովի իրական դեմքը տեսած մանկահասակների չսպառվող կենսասիրության շնորհիվ:

Դավիթը Գերմանիայից նամակ գրեց և բոլորը հասկացան, որ արդեն վերջանում է պատերազմը: Վաղ առավոտյան, աքաղաղների երկրորդ կանչից էլ դեռ շատ առաջ արթնացած Շուշան մամը հենց անկողնու մեջ աղոթում էր Դավիթի համար և հետո վեր կենում հավերին կուտ տալու, կովը կթելու և նախրապանին հանձնելու: Թոնրատանը վառվում էր կրակը, և բոցի ու ծխի հսկա քուլաները միահամուռ հորձանքով նետվում էին լիզելու մրոտ երդիկը: Այդ ժամանակ տանից դուրս էր վազում Լուսինեն` գզգզված մազերով, ճմրթված վերնաշապիկով, անլվա ու նետվում թոնրատուն` կրակի վրա նոր փայտ ավելացնելու, որ նրան գերագույն հաճույք էր պատճառում: Ճարճատյունով վեր էին ցայտում բոցի լեզվակներն ու կայծերը, մոխրի մի ամպ լցվում էր աչքերը, հռնդում էր կաս-կարմիր կտրած թոնիրը, և հորեբղոր կինը վրա էր վազում նրա ձեռքից խլելու փայտերը, որովհետև թոնիրն արդեն հասել էր և պիտի հանդարտվեր, խմորը գնդված էր, և շուտով լույսի պես ճերմակ, բուրավետ ու աշխարհի ամենահամեղ հացը պիտի եփվեր այս նեղլիկ, մրածածկ թոնրատանը:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված