Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Գառզուն ճարտարապետ չդարձավ, բայց ճարտարապետությունը հաստատուն տեղ գտավ նրա գեղարվեստական պատկերացումների մեջ

Գիտություն և Մշակույթ

Գառզուի մասին գրած հեղինակները հիրավի միաբան են այն հարցում, որ նրա արվեստը իր տեսակի մեջ եզակի է և ոչ ոքի չի կրկնում, ոչ մի ուղղության չի հարում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահան Հարությունյանի «Գառզու. Նկարիչը և ժամանակը» գրքից մեկ փոքրիկ հատված:

Գառզուի կյանքն ու գործունեությունը Ֆրանսիայի հետ առնչվում են 1925-ից, երբ նա արդեն 18 տարեկան էր և իր ծննդավայր Հալեպում էր թողել մանկությունը, Կահիրեում` պատանեկությունը և իրեն դեպի կերպարվեստ առաջնորդած վաղահայտ տոգորումներն ու հուսատու փորձերը:

Փարիզում նա ընդունվում է ճարտարապետության ուսումնարան (Ecoie Speciale d’ Architecture) և այն ավարտում 1929-ին: Ճարտարապետական կրթօջախ մտնելը թելադրված էր նրան Ֆրանսիա ուղարկողների կամքով: Բանն այն է, որ նա Հալեպում կորցրել էր հորը, Կահիրեում` դեռևս դպրոցն ավարտելուց առաջ նաև մորը, որբացել էր և չուներ ուսումը շարունակելու նյութական և ոչ մի հնարավորություն: Բայց, նկատելով նրա ունակություններն ու արվեստի ասպարեզ մտնելու բուռն ձգտումը, որոնք ակնհայտորեն դրսևորվել էին Կահիրեի Գալստյան վարժարանում, տեղի Եղիայան բարեգործական ֆոնդի տնօրինությունը նրան ճանաչում է եղիայան սան և նշանակում կրթաթոշակ` արտասահմանում ուսումը շարունակելու համար: Սակայն պայմանով, որ ուսանի ճարտարապետություն:

Նման որոշումն իր դրդապատճառներն ուներ: Եգիպտոսում սկսվել էր շինարարական հետզհետե ծավալվող գործունեություն, Կահիրեն, Ալեքսանդիրան ու Պորտ Սաիդը հատկապես անգլիացիների, մասամբ էլ տեղի նոր-նոր գոտեպնդվող ու հայացքն Արևմուտք հառած բուրժուազիայի ջանքերով ձգտում էին իրենց արևելյան մարմինների վրա եվրոպական տարազ հագնել: Այդ պրոցեսից կողմ կանգնած չէր նաև հայկական համայնքը, որը հետզհետե ոչ միայն ստվարանում էր, այլև տնտեսապես ամրապնդվում, հետզհետե ավելի լայն մասնակցություն բերում երկրի շինարարական ձեռնարկումներին: Մինչդեռ ճարտարապետները շատ քիչ էին, մեծ մասամբ դրսից հրավիրված ժամանակավոր այցելուներ: Այսպիսով Եգիպտոսում ճարտարապետների գործունեության լայն ասպարեզ կար, և դա էլ, ի դեպ, պատճառներից մեկն էր, որպեսզի սերնդից սերունդ Պոլսում ապրած հռչակավոր ճարտարապետներ Պալյանների վերջին շառավիղը` Հրազդան Պալյանը, հանգրվանի Եգիպտուսում ու դառնա նրա ականավոր ճարտարապետներից մեկը:

Եղիայան կրթաթոշակը տնօրինողների պահանջից բացի, Գառզուն ճարտարապետական կրթություն ստանալու մեկ ուրիշ, զուտ ընտանեկան ազդակ էլ ուներ: Մոր գծով նրա պապը, որն իրենց տոհմի ամենապատվավոր դեմքն էր, և բարի հիշատակ էր թողել հետևորդների մեջ, եղել էր ճարտարապետ, կառուցել Դիարբեքիրի հայոց եկեղեցին, և ճարտարապետի մասնագիտությունը նրանց ընտանիքում դարձել էր հույժ մեծարելի:

Թեպետ Գառնիկ Զուլումյանը այդ ամենով հանդերձ ճարտարապետ չդարձավ, այնուամենայնիվ ուսումնարանում ձեռք բերած գիտելիքները նրա համար ապարդյուն չանցան, քանի որ ճարտարապետությունը հաստատուն տեղ գտավ նրա գեղարվեստական պատկերացումների մեջ ու բազմաթիվ ստեղծագործություններում, ընդսմին հաճախ մատնելով նրա` ճարտարապետական նկարաձևերին տիրապետելը:

Ճարտարապետական ուսումնարանում սովորելիս նա իրեն նկարիչ էր զգում, շարունակում էր ստեղծագործել: Երևի այդ ամենից շատ հրապուրողը Ուտրիլոն էր, որի օրինակով նա քանիցս պատկերել է Փարիզի հին թաղամասերը, նրանցում որոնելով հնաբույր ու անաղմուկ գեղեցկություններ: Հաճախ, երբ հնարավորություն է ունեցել, քաղաքից դուրս է եկել բնության գիրկը և վրձնել, իսկ ավելի շատ` նկարել բնության տեսարաններ:

Փարիզ ժամանելու հաջորդ տարին, սրտի մղումներին անսալով, նաև գիտակցելով, որ ճարտարապետական ուսումնարանի տված նկարչական գիտելիքները քիչ են մասնագիտաբար կերպարվեստով զբաղվելու համար, սկսում է հաճախել նաև Գրանդ Շոմիեր գեղարվեստից ակադեմիան, հատուկ ուշադրություն է դարձնում մերկ բնորդուհիների պատկերմանը, ինչը ճարտարապետական ուսումնարանի ծրագրերից դուրս էր: Ուսումնարանում նա հատկապես աչքի է ընկնում գրաֆիկական առարկաներից և 1927-ին մատիտանկարի գծով արժանանում առաջին մրցանակի:

 Գառզուին նվիրված աշխատություններում նրա ինքնուրույն ստեղծագործական ճանապարհի սկիզբը սովորաբար համարում են 1929 թվականը, երբ նա առաջին անգամ մասնակցում է Սալոնին: Եվ իրոք, երփնագրող Գառնիկ Զուլումյանը ֆրանսիական արվեստում ասպարեզ է իջնում այդ թվականից:

Սակայն հայ արվեստի թվագրության մեջ Գառնիկ Զուլումյանը որպես ինքնուրույն ստեղծագործող ու հրապարակորեն ցուցադրվող վկայված է 1927 թվականից, որպես արտասահմանյան հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսների մասնակից:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված