Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Րաֆֆին իր մասին ձեզ այնպիսի գաղափար էր տալիս, ինչպիսին ինքն էր կամենում

Գիտություն և Մշակույթ

Դերասան, լրագրող, հասարակական ու մշակութային գործիչ, «Մշակի» քարտուղար Հովհաննես (Վանո) Տեր-Գրիգորյանը (1851-1931), ինչպես հավաստում է իր հուշերում, Րաֆֆուն ճանաչել է դեռևս 1872 թվականից, բայց նրանք մտերմանում են 1873 թվականին, երբ վերջինս կապվում է «Մշակի» խմբագրական աշխատանքների հետ: Ավելի ուշ, երբ Րաֆֆին գտնվում էր Թավրիզում ու Ագուլիսում, իր համարյա բոլոր թողակցությունները Հ. Տեր –Գրիգորյանի հասցեով էր ուղարկում և նրա միջոցով էր կարգավորում ուր և ինչպես հրատարակելու հարցերը:

1913 թվականին, երբ «Մշակի» շուրջը համախմբված մտավորականությունը նշում է Րաֆֆու մահվան 25-ամյա տարեդարձը, ապրիլի 25-ի նիստում Հ. Տեր – Գրիգորյանը կարդում է «Կտորներ ուղեղումս կուտակված պաշարից» հուշը /տես նաև`«Րաֆֆի. Ամեն մի հայ իրեն առնվազն մի Նապոլեոն է համարում» և «Րաֆֆու անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական» /, որը հաջորդ օրը հրապարակվում է «Մշակում»:

Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ հուշից մեկ փոքրիկ հատված (Րաֆֆիի Ակնոցը), որը զետեղված է «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում» գրքում:

Երկուշաբթի օր էր, խմբագրական երեկո:

Ես հանգուցյալ Ամերիկյանի հետ մտա «Մշակ» խմբագրատունը, ուր արդեն հավաքվել էին Պավել Իզմայիլյան, Վ. Շահվերդյան, Գ. Չմշկյան, Ստեփանոս Պալասանյան, հսկա Ներսես Մելիքյան, որ հայտնի էր իր միջամտությամբ բոլոր հարցերին և վերջը միշտ համաձայնում էր Արծրունու կարծիքի հետ:

-Պարոն Մելիքյան, - ընդմիջում էր նրան Արծրունին, - ես առաջուց գիտեմ, որ դուք համաձայն եք իմ կարծիքի հետ:

-Այո՛, անպաճառ:

-Ուրեմն ես հարցը պարզված եմ համարում:

Մելիքյանը հաղթական ժպիտը երեսին նստում էր իր տեղը: Այդ Մելիքյանը երբեք ոչ մի տող չի տվել «Մշակին», բայց ներկա է եղել խմբագրական բոլոր ժողովներին, խոսել է բոլոր հարցերի մասին և վերջը միշտ համաձայնել է Արծրունու կարծիքի հետ, անխնա ոչնչացնելով վերջինի ծխախոտները ...

Պատուհանի մոտ, «Դրոեբա» լրագրի խմբագիր Սերգեյ Մեսխիի կողքին նստած էր Րաֆֆին, իր առաջ մի փոքրիկ կլոր սեղանի վրա ունենալով «Խաչագողի հիշատակարանի» ահագին տետրակը, որ նա խմբագրական երեկոների վերջը մաս-մաս կարդում էր: Այդ «Խաչագողի հիշատակարանը» Րաֆֆիի այն գրվածքը չէր, որ դուք կարդացել եք, իմ թանկագին ընթերցողներ, այլ պատմությունների, դեպքերի ու պատահածների մի ահագին ժողովածու, անկապ և անմշակ միմյանց վրա կուտակված: Եթե այժմ ձեր ձեռքն անցնի այդ տետրակը և դուք նրան համեմատեք տպվածի հետ, դուք կտեսնեք, թե երկուսի միջև որքան զանազանություն կա, և թե հետզհետե հանգուցյալ վիպասանի աշխարհայեցողությունը նեղ շրջաններից դուրս գալով, ինչպիսի ահագին ծավալով ընդարձակվում էր և ըմբռնում էր շրջապատող իրականությունը: Միայն Մելիք-Հակոբյանի անսահման ընդունակությունը և տաղանդը կարող էին նպաստել հայացքների և կարծիքների այսպիսի արագ զարգացմանը և գեղարվեստի գեղեցկության ըմբռնմանը ...

Մենք ծանոթացանք. իմ և Րաֆֆիի միջև նստած էր Ամերիկյանը: Րաֆֆին սկսեց կարդալ, այս րոպեիս նրա ձայնը լսվում է ականջիս, և ինձ թվում է, որ կարող եմ կոկորդիցս հանել նրա հնչյունները, եթե ես բեմի վրա նրան ներկայացնելիս լինեի:

Ես հայացքս չէի հեռացնում նրա աչքերից, իսկապես ոչ թե աչքերիցս, այլ ակնոցից, որը շատ մոտ կպչում էր նրա հոնքերին և բոլորովին ծածկում էր աչքերը. հազիվ թե մեկը, բացի բանաստեղծի ընտանիքից տեսած լինի այդ աչքերը առանց ակնոցի: Աչքերը ամեն դիտողին շատ բան են ասում մարդու մասին, բայց ոչ ոք չէր տեսել Րաֆֆիի աչքերը, և նրան հանդիպելուց և շատ անգամ տեսնելուց հետո ոչ ոք չէր կարող ճիշտ գաղափար կազմել Րաֆֆիի մասին, մինչև նրա հետ տարիներով ծանոթ չլիներ: Րաֆֆին ձեզ շուտով ուսումնասիրում էր, ձեզ, ինչպես ասում են, խոսեցնում էր, ուշադրությամբ լսում և անմիջապես գաղափար էր կազմում, թե դուք ի՞նչ եք, ո՞վ եք, և ի՞նչ եք կամենում. իսկ ինքը մնում էր ձեզ համար հանելուկ: Նա իր մասին ձեզ այնպիսի գաղափար էր տալիս, ինչպիսին ինքն էր կամենում, և միշտ ծաղրում էր ձեր կարճատեսությունը: Նա առանձին հմտությամբ օգտվում էր իր շուրջը պատահածով, իր լսած խոսակցությունով:

Օրինակ կբերեմ հետևյալ դեպքը. Ալեքսանդր Քալանթարը այցելեց Գ. Արծրունուն: Նրա ոտը, ինչպես ասում են, վրա չեկավ Դվորցովայա փողոցին, և մյուս օրը հրդեհ պատահեց Սալամբեկովի շքանշանների խանութում, Դվորցովայի փողոցի վրա, «Մշակի» խմբագրատանն էր և պատուհանի մոտ կանգնած նկարագրում էր հրդեհը:

Րաֆֆին լսում էր նրան առանձին ուշադրությամբ, և այդ նկարագիրը գրեթե բառ առ բառ Բայազետի հրդեհի նկարագրությունը կազմեց «Խենթի» մեջ, որն այդ միջոցներին մաս-մաս տպվում էր «Մշակում»:

Վերադառնում եմ Րաֆֆիի աչքերին, որոնց ես մեր ծանոթության և անվերջ տեսությունների և երկար խոսակցությունների ժամանակ միայն երկու անգամ եմ տեսել առանց ակնոցի: Առաջին անգամը մեր տանը, որտեղ Րաֆֆին իր ձեռքերի վրա բարձրացրեց իմ ավագ որդուն, իսկ վերջինս պոկեց նրա ակնոցը և շատ հեռու շպրտեց ... Րաֆֆին գետին իջեցրեց երեխային և շտապով վերցրեց ակնոցը: Իսկ երկրորդ անգամ նա շտապով եկավ իր բնակարանը, ուր ես նրան սպասում էի, առանց գլխակի և ակնոցի և շատ շփոթված, մի երկու րոպեից նրան հետևեց Րաֆֆիի դրակից մատաղահաս տիկին Ռոզան, Րաֆֆիի գլխակն ու ակնոցը ձեռքին.

-Ներեցեք, պարոն, - ասում էր գեղեցկուհի Ռոզան, որի չքնաղ կապույտ աչքերում արտասուքներ էին փայլում, - ամուսինս խելագարվում է, երբ արբում է... Վերցրեք ձեր գլխակն և ակնոցը... դարձյալ ներողություն եմ խնդրում, հազար ներողություն եմ խնդրում:

Բայց այս ի՞նչ ներողություն խնդրել էր: Ռոզայի ձայնից ես սիրային նոտաներ էի լսում, իսկ նրա քնքուշ այտերի վրա արցունքի կաթիլներ տեսնում, Ռոզան հեռացավ մի քայլվածքով, որ հատուկ է միայն հավերժահարսներին...

Րաֆֆին անմիջապես պաշտպանեց իր աչքերն ակնոցով, բայց ես արդեն նկատել էի մի անսովոր կրակ այդ աչքերի մեջ...

-Եղբայր, - այդ անպիտան արբեցողը իր փայտի հարվածով գցեց գլխարկս ու ակնոցս:

-Բայց ձեր աչքերը կարող էին վնասվել այդ հարվածից:

-Ո՛չ, փայտը կպավ գլխարկիս, իսկ գլխակը` գցեց ակնոցը:

-Պետք է գանգատվել հաշտարարին, ես կվկայեմ...

-Ո՛չ, չարժե:

-Բայց այդ դեպքը կարող է կրկնվել և վատ հետևանքներ ունենալ: Արբեցողը ձեր մոտ դրկիցն է:

-Ոչինչ, Ռոզան իմանում է նրան զսպել: Նրա ներկայությամբ ամուսինը կատու է կտրում: Ռոզան ինձ ինքնաեռ է տալիս, և ես նրան վճարում եմ մի աննշան ամսական: Դա մի չքնաղ կին է, որի աչքերի կախարդիչ հայացքների ազդեցության տակ նրա ամուսինը կերպարանափոխվում է... Ես չեմ կամենում խզել այդ հրապուրիչ կնոջ երթևեկը ինձ մոտ:

Մտնելիս ես մտքումս կրկնում էի անդադար Րաֆֆիի այդ վերջին նախադասությունը, որ հիշատակարանիս մեջ չակերտված է:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված