Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 

Շունչս պահած, աստիճաններից գլորվեցի ներքև, լավ էր, որ հարեմի տիրոջը չհանդիպեցի. Արա Սարգսյան

Գիտություն և Մշակույթ

Քանդակագործության խոշորագույն վարպետներից մեկի` Արա Սարգսյանը, իր ստեղծագործություններից բացի, ինչպես արդեն նշել ենք /տես նաև` «Ի… ի … ինչպես խոսեի, պա … պա.. պապդ` կակազ, դուն` կա … կազ, ես'`կա… կա .. կազ. Դեմիրճյանը` Իսահակյանին»/, թողել է նաև արվեստաբանական ու գրական ժառանգություն: Այնտեղ կան հեղինակի հետաքրքրություննեի լայնությունը վկայող հոդվածներ, զեկուցումներ, հուշեր, գրական-դրամատիկական երկեր և այլն:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Արա Սարգսյանի «Հոդվածներ, ելույթներ, հուշեր» գրքում զետեղված է նրա երգիծական պատմություններից ևս մեկը, որը ժամանակին (1980 թ.), ուրիշ կատակների հետ, տպագրվել է «Սովետական արվեստ»-ում` «Արա Սարգսյանի գրառումներից» ընդհանուր վերնագրի տակ:

1927 –ին գնացել էի Բաքու:

Լսել էի, որ Բաքվում ապրում և ստեղծագործում է Ադրբեջանի հայտնի նկարիչ Ազիմզադեն: Որոշեցի, քանի առիթը եկել է, այցելեմ նրան, ծանոթանամ, տեսնեմ նրա գործերը և նրա միջոցով ծանոթանամ Բաքվում ապրող այլ նկարիչների հետ: Սակայն, ինչպե՞ս նրան գտնել, երբ ոչ մի ծանոթ քաղաքում չունես: Որոշեցի փնտրել հասցեն հեռախոսագրքում: Այնտեղ գտա չորս ազիմզադեներ: Ոչ մեկի անվան դեմ չէր գրված, անշուշտ, նրանց մասնագիտությունը: Որոշեցի չորսի էլ հասցեները վերցնել և հերթով այցելել: Դրանցից մեկն ու մեկը, ի վերջո, իմ փնտրածը կլինի:

Առաջին հասցեով էլ ուղևորվեցի:

Դա մի երկհարկանի հին տուն էր. մռայլ արտաքինով, վարագույրներով ծածկված, փոքր և նեղ լուսամուտներով: Պատշգամբը, որ դուրս էր ցցված ճակատից, զարդարված էր փայտյա սյուներով և սյուները միացնող տախտակյա կամարներով, փորագրություններով:

Փողոցի դռնից ուղղակի սկսվում էր նեղ, երկար մի աստիճան, որը տանում էր ուղիղ մինչև երկրորդ հարկը: Բարձրացա վեր, երկրորդ հարկի դուռը նույնպես բաց էր:

Թակում եմ` պատասխան չկա:

Մտա ներս: Անցա փոքր սենյակից երկրորդը. Դարձյալ մարդ չկա:

Սենյակի պատերին կախված էին գորգեր, մեջտեղը դրված էր ցածր մի սեղան: Պատերի երկայնքով ձգված էին սեդիրներ` գույնզգույն բարձերով զարդարված:

Սենյակի կահ-կարասին, մանավանդ սեդիրները և բարձրեը, ինձ հիշեցրին Պոլսո թրքական տները, ուր ես հաճախ լինում էի, երբ ինձ հրավիրում էին գրարվեստի ուսումնարանի իմ թուրք դասընկերները:

Ես ծանոթ էի այդ միջավայրին:

Սպասեցի, հույս ունենալով, որ ի վերջո մեկն ու մեկը երևալու է: Որոշ ժամանակ անց իսկապես որ կողքի դուռը բացվեց և ներս մտավ սպիտակահեր, սակայն բարեկազմ և գեղեցիկ մի կին ու հարցրեց.

- Երևի դուք Ազիմզադե՞ին եք ուզում:

- Այո, - պատասխանեցի իմ թրքերենով:

- Նա այսօր ուշացավ, սակայն շուտով կգա: Նստեցեք: - Ասաց ու հեռացավ:

Քիչ անց, ներս մտավ մի այլ կին, ավելի երիտասարդ և ավելի գեղեցիկ, քիչ ավելի գեր, քան առաջինը, մոտ քառասուն տարեկան: Ժպիտը դեմքին` բարևեց, նայեց ինձ, սեղանի վրայից ինչ-որ մի բան վերցրեց ու կողքի դռնից անհետացավ:

Ես շփոթվեցի: Սիրտս կասկած ընկավ: Չլինի մի այլ տեղ եմ ընկել …

Լռության մեջ սպասում էի:

Ապա բացվեց ձախակողմյան երրորդ դուռը և ներս մտավ մի սևաչյա գեղեցկուհի' մազերը ուսերի վրա թափված, կուրծքը կիսաբաց, թևերը հոլանի, կոնքը հասուն և ազդրերը ամուր ու փարթամ:

Բարևեց, ժպտաց, սեթևեթեց և նույն դռնից անհետացավ, ինչ երկրորդ գեղեցկուհին:

Այս անգամ մարմնովս դող անցավ. սարսուռ երիտասարդական ավյունի և միաժամանակ վախի:

Արդեն սկսեցի լուրջ անհանգստանալ. մտածեցի, երևի ես ընկել եմ մի այնպիսի տուն, ինչպիսիք Եվրոպայում ես հանդիպել եմ ժամանակին և այցելել: Բայց 1927 թվականին, սովետական իշխանության պայմաններում … դա ինձ համար անըմբռնելի էր:

Այս մտքով տարված էի, երբ սենյակ մտավ առաջին տարեց կինը, մոտեցավ ինձ, ծխախոտ առաջարկեց և ժպիտը դեմքին հարցրեց.

- Ձեզ դուր եկա՞ն այդ երիտասարդ կանայք:

- Այո, իհարկե, նրանք շատ գեղեցիկ էին, - պատասխանեցի ես:

- Դուք գիտե՞ք, որ նրանց տարիքին էլի երկուսը կան մեր տանը նույնպես սիրուն ու երիտասարդ:

- Նրանք ձեր աղջիկնե՞րն են …

- Ոչ, ոչ: Նրանք իմ ամուսնու հարեմի կանայք են:

- Ինչպե՞ս …

- Այո, Ազիմզադեի հարեմի կանայք են. ես նրա մեծ կինն եմ, արդեն պառավել եմ և հսկում եմ սրանց ու խնամում: Դուք համարջակ մարդ եք երևում: Ոչ ոք այստեղ մտնելու իրավունք չունի: Ինչպե՞ս եղավ, որ ներս մտաք:

- Ներեցեք, սա ռեսամ Ազիմզադեի տունը չէ՞:

- Ոչ, ինչ ռեսամ, սա կոշկակար Ազիմզադեի տունն է …

- Ինչ եք ասում:

Մտքովս իսկույն անցավ, որ եթե կոշկակարը այս րոպեին ներս մտնի և ինձ այստեղ գտնի, կարող է մեծ փորձանք պատահել:

- Բայց, ինչպե՞ս այդ կանայք համարձակվեցին ներս գալ ու ինձ զննել:

- Ես նրանց ասացի, որ երիտասարդ, աևաչյա, մի համարձակ երիտասարդ ներս է եկել ու սպասում է Ազիմզադեին: Նրանք էլ իրար խառնվեցին:

Ես վեր կացա, հազար ներողություն խնդրեցի մեծ տիկնոջից և, շունչս պահած, աստիճաններից գլորվեցի ներքև:

Լավ էր, որ հարեմի տիրոջը չհանդիպեցի:

Մնացած երեք ազիմզադեների մասին այլևս մտածել անգամ չէր կարելի:

 Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվել
Ամենադիտված