Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Մինչև էդ անճոռնին ետ չգա ու ինձ չսպանի, մեռնողը չե՛մ. Սոֆիկը` Վահրամ Փափազյանին

Գիտություն և Մշակույթ

Վահրամ Փափազյանը մեծ դերասան էր ու նույնքան էլ մեծ գրող: Նրա բազմաթիվ հուշագրություններից արժեքավորը` «Հետադարձ հայացք» երկհատորյակը, առաջին անգամ տպագրվել է 1956-57 թվականներին Երեւանում: Հետագայում վերահրատարակվելով մի քանի անգամ` մեծ արտիստին դարձրին ավելի հանրաճանաչ ու փնտրված:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հետադարձ հայացք» (II հատորից) /տես նաև` «Փափազյանի արվեստում նկատելի է հելլենիստական քանդակագործության ավարտուն, հաշվարկված պլաստիկությունը», «Աֆիշաների վրա հայտարարված սատանաները սկսեցին պարել արյունակալած աչքերիս առջև». Վահրամ Փափազյան»/ մեկ փոքրիկ հատված:

Մի դեպք ևս ուզում եմ պատմել քեզ, ընթերցող, որը պատահել է այդ ներկայացումների միջոցին Լենինականում:

Ներկայացվում էր «Օթելլոն»: Չեմ հիշում` ով էր Դեզդեմոնան, օ՜ այնքան շատ են եղել նրանք իմ կյանքում, բայց այդ ներկայացման Յագոն Մանվելյանն (Միքայել Մանվելյանի մասին է խոսքը) էր, որին հատուկ հրավերով կանչել էր Սարուխանյանը

(Փափազյանի պաշտոնական «իմպրեսարիոն») Երևանից:

Ցերեկվա փորձին չգիտեմ ինչ առիթով միշոն գժվել էր Էմիլյայի դերակատար Սոֆիկի հետ, և բոլոր իմ ջանքերը` հաշտեցնելու համար նրանց, ապարդյուն էին անցել: Իսկ ներկայացումից հետո Միշոն պետք է անմիջապես վերադառնար Երևան: Այդ գիշեր իմ Յագոն ... շտապում էր:

Վերջին արարվածին Միշոն մոռացավ կամ, ավելի ճիշտ, չուզեց սպանել Էմիլյային և հեռացավ բեմից ավելի շուտ, քան պետք էր: Շտապում էր Միշոն ... շոգեկառքի մեկնելուն մի քանի րոպե էր մնացել:

Ըստ ողբերգության, բոլոր դերակատարները հեռացան բեմից` հետապնդելու համար չարագործ Յագոյին, և երբ ես, անհատակ հուսահատության անդունդը գլորված, անշնչացած Դեզդեմոնայի դիակի վրա լաց լինելուց հետո, տենդոտ ջղագարությամբ սկսեցի փնտրել իմ սուրը, սարսափով տեսա, որ Էմիլիա-Սոֆիկը, որ դաշունահար մեռած պետք է լիներ, դեմոնստրատիվ կերպով կանգնել էր բեմառաջքում, իր քառասունութ խալերով հպարտ դեմքն ուղղել հանդիսատեսին և գիրուկ ու հաստ թաթիկները, - չեմ ուզում թաթեր ասել, - մեծ դժվարությամբ ծալել իր` սովորականից դուրս փարթամությամբ հայտնի կրծքին: Չէր կարելի նրան այդ վիճակի մեջ թողնել. եթե չմեռներ Էմիլիան, պիեսը չէր կարելի վերջացնել, և որովհետև Միշոն չէր բարեհաճել սպանել, Սոֆիկը չէր մեռել և վճռել էր չմեռնել: Իմ աղաչանքներին, թե` «Սոֆիկ, մեռի՜ր, ի սե՜ր աստծո», - խալավոր գեղեցկուհին պատասխանում էր. «Մինչև էդ անճոռնին ետ չգա ու ինձ չսպանի` մեռնողը չե՛մ»: Կուլիսների միջից ո՛չ դերասանների հորդորանքները, ո՛չ Սարուխանյանի կառաղած սպառնալիքները, ոչ իսկ դիրեկտոր Տայանի խնդրանքը չէին կարողանում համոզել Սոֆիկին, որ մեռներ: Մեռնում էր, սակայն, դահլիճը ծիծաղից, իսկ Միշոն արդեն, առանց գրիմը հանելու, փաթաթվել էր իր մուշտակի մեջ և կայարան հասել: Զգացի, որ ոչ մի սպառնալիքով հնարավոր չէր Սոֆիկին կարգի բերել, և հուսահատ անձկությամբ դիմեցի այն միակ միջոցին, որի առաջ միշտ տեղի էր տալիս Սոֆիկը.

- Սոֆիկ ջան, աղաչո՜ւմ եմ, դեն գցիր քեզանից ջորիի համառությունը և իմ խաթեր պառկիր ու մեռիր:

Խոսքերս մոգական ազդեցություն ունեցան, և Սոֆիկը շշնջաց. «Քե՜զ մատաղ, Վահրամ ջան, կմեռնեմ, բայց չե՛մ պառկի»: Եվ երկու «թաթիկներով» սեղմելով լեռնակուտակ կրծքերը` Սոֆիկը աղիողորմ մի ճիչ արձակեց ու մեռավ ...կանգնած: Թե ինչպես վերջացրի ներկայացումը` ինքդ երևակայիր, ընթերցող:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված