Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Այսօր Խորեն Պալյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Խորեն Հարությունի Պալյանը ծնվել է 1935 թ մարտի 10-ին, Լիբանանի Տրիպոլի քաղաքում, Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում:

1946թ. ներգաղթելով հայրենիք՝ միջնակարգն ավարտելուց հետո սովորել և ավարտել է Ս.Էջմիածնի հոգևոր ճեմարանը: 1955-ի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961-ին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1962-ին Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ: Ս. Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ:

Ինչպես նշում էր Խորեն Պալյանը իր մտերիմների մոտ, 1965-ի ապրիլին Եղեռնի 50-ամյակին Հայաստանում ծայր առած ազգային ինքնագիտակցության աննախընթաց պոռթկումը հիմնական շարժառիթը հանդիսացավ, որպեսզի նա թողնի հոգևոր ասպարեզը՝ երբեք չբաժանվելով սակայն եկեղեցուց: Խորեն Պալյանն ամուսնացել էր հոգևոր երգերի անզուգական և հռչակավոր կատարող Լուսինե Զաքարյանի հետ:

1965-ին ընդունվել և 3 տարի հետո գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ապա 1968-ին նշանակվել դասախոս հայոց լեզվի պատմության ամբիոնում՝ դասավանդելով լեզվի պատմություն և գրաբար:

1995-ից 2005 թվականներին համատեղության կարգով գրաբար, ծիսագիտություն և վարքաբանություն է դասավանդել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում: 15 տարիներ շարունակ ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը, որը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, այնպես էլ Արցախում:

1978-2004-ը դասավանդել է Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա Սևանի Վազգենյան դպրանոցում ժամակարգություն, տեսական շարականագիտություն և հայ հոգևոր երաժշտություն առարկաները: Հիշյալ ծառայությունները բարձր գնահատելով՝ Վեհափառ Հայրապետ Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Խորեն Պալյանին շնորհել է «Ս.Ներսես Շնորհալի» շքանշանը:

Մանկավարժական և հասարակական գործունեությանը զուգահեռ հեղինակել է երաժշտագիտական, բանասիրական, եկեղեցագիտական բազմաթիվ հոդվածներ: Ունի նաև բազմաթիվ հոդվածներ Հայկական սովետական հանրագիտարանում, Մանկական Քրիստոնեական Հանրագիտարանի համահեղինակներից է: Տարբեր տարիներին վարել է նաև «Զրույցներ գրաբարի մասին», «Խորհուրդ խորին» և այլ հեռուստատեսային հաղորդաշարեր: 1996-ից 2005 թվականներին վարել է «Արևագալ» երաժշտական-հոգևոր ամենշաբաթյա հաղորդաշարը:

1993-ից ի վեր ընդգրկուել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի շարականագիտության բաժնի խմբագրական կազմի մէջ՝ մասնակցելով հրատարակչական աշխատանքներին. արդիւնքում հրատարակուել է «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց» գրքի Ա հատորը եւ «Արեւագալի շարականներ» ժողովածուն:

Խ. Պալյանը համահեղինակ է «Դասական գրաբարի հատընտիր» գրքի: 2005 թ լույս է տեսել հեղինակային «Ժամակարգություն Հայաստանեայց Եկեղեցւոյ» ուսումնական ձեռնարկը: 1989-ից ամենամյա համերգ-դասախոսություններով, համերգներով հանդես է եկել Լոս-Անջելեսում, Հելսինկիում:

2006թ հուլիսի 14-ին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի կողմից իբրև ակադեմիայի իսկական անդամ:

Խ. Պալյանը վերջին տարիներին նաև ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալել, անդամ էր «Հայ մտավորականների ֆորում» կազմակերպության ավագանու:

Խ. Պալյանի աճյունը ամփոփված է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված