Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Երբ բարևելու համար հանեց գլխարկը, ես իմ առաջ տեսա կենդանի մի դիմաքանդակ. Արա Սարգսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում քանդակագործ Արա Սարգսյանի «Հոդվածներ, ելույթներ, հուշեր» գրքում զետեղված «Թորոս Թորամանյանի դիմաքանդակը կերտելիս…» (Այս հոդվածը տպվել է 1964 թ. «Սովետական արվեստ», 1978, № 1) հուշից մեկ փոքրիկ հատված:

«Առաջին տպավորությունը, որ ստացա նրանից, դա նրա ազդեցիկ արտաքինն էր: Դանդաղ և հաստատ քայլեր, ամուր կազմվածք, իրանը քիչ կքած դեպի առաջ, գլուխն ուսերի մեջ խրված, կարծեք ծանրաքայլ շարժվող մի մոնումենտ լիներ, նման իր հետազոտած և շունչ տված կոթողներին: Նա հագել էր շատ հասարակ ամառային մի կիտել, երբ բարևելու համար հանեց գլխարկը, ես իմ առաջ տեսա կենդանի մի դիմաքանդակ:

Նրա մազերը խուզած էին և պարզորոշ գծագրվում էին գլխի ծավալից առաջացած կոնտուրները: Դեմքը արևից խանձված էր և ստացել էր բրոնզի գույն, հոնքերը թավ էին, առատ ու ծածկում էին աչքերի վերին մասը: Նա խոշոր աչքեր ուներ, աչքերի տակ` կնճիռներով շրջապատված տոպրակներ: Կորաձև քիթը, մանավանդ պրոֆիլից, դեմքին տալիս էր հայկական բնույթ: Երկու կողմերից դեպի վար իջնող բեղերը ծածկում էին վերին շրթունքը: Ծնոտը լայնանիստ էր և վերջանում էր ներքին հաստ, քիչ առաջ ցցված շրթունքով: Մի խոսքով, նա կենդանի մի քանդակ էր՝ մոնումենտալ իր բնույթով, ազդեցիկ և ներգործող՝ իր ուրույն արհատայտչականությամբ:

Երբ նա առաջին բառերն արտասանեց իր թավ բասով, ես նկատեցի նրա ձայնի և արտաքինի միջև ներդաշնակ մի միասնություն: Բնությունը Թորամանյանին ոչ միայն նվիրել էր ազդեցիկ արտաքին, այլև այդ արտաքին կերպարանքն օժտել էր համապատասխան ձայնով` ամուր, խորունկ, անգամ քիչ խռպոտ: Բնությունը շատերին չէ, որ այդ շնորհն է պարգևում: Թ. Թորամանյանի մոտ այդ երկու հատկանիշները խիստ ներդաշնակ էին, և խոսակցի մեջ պատկառանք էին առաջացնում ոչ միայն արտաքին տպավորությամբ, այլև ձայնի խորհրդավոր տեմբով:

Տեսնելով Թորամանյանին, չկարողացա ինձ զսպել, և առաջին ծանոթության առթիվ հավուր պատշաճի խոսքեր փոխանակելուց հետո, խնդրեցի դիմաքանդակը կերտելու նրա համաձայնությունը: Նրա առաջին հարցը եղավ հետևյալը:

- Շա՞տ ժամեր են պետք արդյոք դրա համար: Իմացեք, որ ես շուտով պեղումների եմ գնալու, այն էլ երկար ժամանակով:

Ես խոստացա ամեն ինչ անել կարճ ժամանակում ավարտելու համար և չխանգարելու նրա մոտիկ ապագայի ծրագրերը: Այն ժամանակ, Ամիրյան փողոցում ես զբաղեցնում էի փոստի հին շենքի մոտ գտնվող ութը շատ սովորական խանութներից վերջինը, որը և վերածել էի արվեստանոց-բնակարանի:

Պայմանավորված օրը առավոտյան վաղ ես արդեն վերջացրել էի աշխատանքի սկզբի համար անհրաժեշտ նախապատրաստությունը և սրտատրոփ սպասում էի Թորամանյանի գալստյանը: Իմ մտապատկերում ես պարզորոշ տեսնում էի արդեն դիմաքանդակի ողջ կոմպոզիցիան, կառուցվածքը, ձևերի մշակումը, ընդհանուր էքսպրեսիան: Անհամբերությունից դրդված, հաճախ դուրս էի գալիս արվեստանոցից, կանգնում դռան առաջ և անցորդների մեջ փնտրում Թորամանյանին: Եվ ահա, որոշ ժամանակ անց, հեռվից նկատեցի ինձ արդեն ծանոթ նրա պատկառելի սիլուետը: Նա, առանց աջ ու ձախ նայելու, համրաքայլ, մոտենում էր իմ արվեստանոցին, կարծես մի քանի անգամ եկած լիներ: Դեռ աստիճանների վրա ասաց.

- Չնայած ես այսօր Ալեքսանդր Թամանյանի մոտ կանչված եմ շատ կարևոր մի խորհրդակցության, բայց տվածս խոստումը սովորությանս համաձայն չխախտելու համար եկա ձեզ մոտ և արդեն, ինչպես տեսնում եք, այստեղ եմ:

Ես հայտնեցի իմ շնորհակալությունը այդ վերաբերմունքի համար և խնդրեցի ներս անցնել:

Այդ տարի ես արդեն ավարտել էի անվանի մարդկանց դիմաքանդակների սկսած շարքից մի քանի պորտրեներ, ինչպես` Վ. Թոթովենցի, Հ. Աճառյանի, Մ. Աբեղյանի, Հ. Գյուլիքևխյանի, Հ. Բեդելյանի, համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի և աշխատում էի Ալ. Միասնիկյանի դիմաքանդակի երկրորդ տարբերակի վրա:

Մեր առաջին խոսակցությունից իմ ստացած տպավորությունն այն էր, որ Թամանյանը ծանոթանալով ինձ հետ, այն էլ ստեղծագործական ուղին նոր սկսող քսանչորսամյա քադակագործի հետ, վստահություն չէր տածում դեպի իմ գործը, վախենալով, թե երկարատև սեանսներով կարող եմ չարչարել իրեն: Այդ էր պատճառը, որ նա հենց սկզբից հարց էր տվել սեանսների տևողության մասին: Սակայն, երբ իմ արվեստանոցում դիտեց իրեն ծանոթ դեմքերի քանդակները, նայեց Վիեննայում կատարածս աշխատանքների լուսանկարները, գովասանքով խոսեց այդ գործերի մասին և ինքն էլ ոգևորված ասաց. «Անցնենք գործի»:

Առաջին սեանսը ես սկսեցի, հիշում եմ, արագ տեմպով: Իմ սովորությունն էր, ավելի շուտ` իմ մեթոդը, սեանսների ժամանակ քանդակվողին պահել ազատ և անկաշկանդ, խոսել նրա հետ նրան հուզող զանազան թեմաների շուրջը, հարցուփորձ անել նրա գործերից, կենսագրությունից, ծրագրերից և այլն: Այդ ազատ խոսակցությունը մոդելին դնում է անկաշկանդ վիճակի մեջ, իսկ ինձ հնարավորություն է տալիս ճշտորեն գտնելու քանդակվողի դիմաձևերի էականն ու բնորոշը: Չէ՞ որ զրույցի ժամանակ նրա մեջ արթնացած մտքերն ու զգացմունքներն իրենց արտահայտությունն են գտնում դեմքի վրա, առանձնապես աչքերի մեջ: Այդ մոտեցումը օգնում է ինձ թափանցելու մոդելի հոգեբանության մեջ, գտնելու բնավորության գծերը և լավագույն կերպով իմաստավորելու նրա ամբողջական կերպարը:

Մինչև Թորամանյանի իմ արվեստանոց գալը, ինչպես արդեն ասացի, ես որոշել էի դիմաքանդակի կոմպոզիցիոն ընդհանուր կառուցվածքը: Այժմ մնում էր աշխատանքի ընթացքում գտնել նաև նրա ներքին աշխարհի առանձնահատկությունները և արտաքին նմանությունը, դիմաձևերի պլաստիկ մշակման յուրահատուկ կրեպը: Նրա կերպարի մոնումենտալ բնույթը ինձ թելադրում էր դիմաքանդակը կերտել պլաստիկ ձևերի մեծ ընդհանրացումներով, զոհելով բոլոր երկրորդական և ավելորդ մանրամասները, որոնք կարող էին խաթարել կերպարը: Այդ մոտեցմամբ էլ ես կերտեցի նրա պորտրեն:

Ես դիմաքանդակը կավից ավարտեցի վեց սեանսից: Սեանսների ընթացքում մեր ունացած սրտաբաց զրույցները մեզ մտերմացրին, և մենք դարձանք լավ բարեկամներ: Իմ կողմից, սակայն, միշտ պահպանվեց հարգանքի և խորը ակնածանքի զգացմունքը դեպի ականավոր գիտնականը: Այստեղ ես պետք է խոստովանեմ, որ ցավով վերջացրի քանդակը, քանի որ աշխատանքի ավարտը ինձ զրկելու էր հետագա հանդիպումներից: Այդպես էլ եղավ: Թորամանյանը նորից ընկավ իր հունի, աշխատանքային եռուզեռի մեջ և նոր հետազոտություններով տարված, շատ անգամ տևական ժամանակով բացակայում էր քաղաքից: Դրանից հետո մեր հանդիպումները պատահական էին կամ առիթից առիթ, երբ անհրաժեշտ էր լինում անհապաղ տեսնել նրան:

Ինձ հաջողվեց դիմաքանդակը կերտել այնպես, ինչպես նախատեսել էի: Աշխատանքը գիպսի վերածելուց հետո իմ առաջ կարևոր և շատ էական հարց ծառացավ. ի՞նչ նյութից կերտել այն: Բրոնզի՞ց, ո՛չ: Դա բնորոշ չէր Թորամանյանի ոչ ներքին և ոչ էլ արտաքին տվյալներին: Փայտի՞ց, դարձյալ ո՛չ: Փայտի ոչ զանգվածային կշիռը և ոչ էլ նրա ֆակտուրան չէին կարող համապատասխանել դիմաքանդակի գեղարվեստական կարգի պահանջներին: Միայն և միայն քարը, այո, ծանրակշիռ, կուռ և ամուր զանգվածը կարող էր միակ արտահայտիչը լինել Թորամանյանի փառավոր ու ազդեցիկ կերպարի: Այն կներդաշնակվեր ոչ միայն նրա մոնումենտալ արտաքինի հետ, այլև տասնյակ տարիների բեղմնավոր գործունեության մշտական ու միակ օբյեկտի` քարի հետ, տուֆի, բազալտի, գրանիտի, որոնք նա դարերի խորքից դուրս էր քաշել, կենդանացրել, շնչավորել …

Այդպես էլ վարվեցի: Դիմաքանդակը կերտեցի ամրակուռ բազալտից, հղկեցի հոգեկան այն բարձր բավականությամբ, որ իմ համեստ գործով բախտ պիտի վիճակվի ինձ հետագա սերունդներին փոխանցելու անվանի հնագետի, ականավոր հետազոտողի, գիտնականի, մեծ հայրենասերի և քաղաքացի, ճարտարապետ Թորոս Թորամանյանի պայծառ ու անմահ կերպարը:

Նյութը՝  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված