Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Չարենցի ապշեցուցիչ վաղահասությունը, որ հազվադեպ է լինում. Պարույր Սևակ

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Ե. Չարենցը և արդիականությունը» հոդվածից (որը ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3-րդ»-ում) մեկ փոքրիկ հատված, որը Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակի առթից ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական նստաշրջանում և հոբելյանական հանդիսավոր երեկոյին կարդացած նրա զեկույցն է եղել:

«Իսկ ո՞վ էր Չարենցը:

Թվում է, թե նրա մասին փոքրիշատե բնորոշ խոսք ասելը պիտի որ շատ դյուրին լինի, մանավանդ մեկի համար, որ հպարտություն ունի իրեն համարելու Չարենցի հոգևոր որդիներից մեկը:

Բայց այդ դյուրինությունը միայն երևութական է ու խաբուսիկ:

Ու եթե դժվարությունից ելնելու ելքեր կան, ապա դրանք էլ տալիս է նույն ինքը Չարենցը` իր բազմաթիվ ինքնաբնորոշումներով:

Թույլ տվեք դիմելու դրանցից մեկի օգնությանը:

1922-ին գրած իր ինքնակենսագրական «Չարենց-նամե» պոեմը բանաստեղծը սկսում է այսպես.

Ես եկել եմ հեռու Իրանից,

Հայրենիքս է – Խանի Մակուն,

Իմ հոգում – արևն է Իրանի,

Իրանի արևն է իմ հոգում:

Իսկ արյան մեջ երգում է իմ –

Նաիրյան տխրությունն անծիր,

Իսկ ուղեղս – կարմի՜ր – կարմի՜ր

Մոսկովյան հրով այրեցի:

Բովանդակ աշխարհիս վրա վառվող մի հարավային արև, բովանդակ աշխարհի վրա սփռված մի նաիրական անծայր տխրություն և բովանդակ աշխարհը իր ոգու համար հայրենքի ընտրած մի ուղեղ` մոսկովյան կարմիր-կարմիր հրով այրված. Ահա Չարենցը:

Այսքանը իր կողմից իմանալուց հետո` մենք պարտավոր ենք մեր կողմից ավելացնել, որ Չարենցի բանաստեղծական աշխարհը նման էր միկորկոսմոսի, որ եթե ուներ իր էպիկենտրոնային կրակը, ապա ուներ նաև իր բևեռները: Այդ բևեռներն էին Երկիր Նաիրին, այսինքն` Հայաստանը, և հեղափոխությունը, որ մեծ Հոկտեմբերն է:

Սակայն «ո՞վ էր Չարենցը» հարցին պատասխանելու համար մենք պիտի հատուկ ուշք դարձնենք ևս մի երևույթի վրա:

Գրականության պատմությունը չանցնող հարգանքով է ամեն անգամ հիշում այնպիսի անուներ, որպիսիք են Դուրյանն ու Մեծարենցը, Բարաթաշվիլին ու Խետագուրովը, Բոտևը, Պետեֆին ու Լերմոնտովը, որոնք 20-28 տարեկանում ստեղծեցին անմահ գլուխգործոցներ և արժանի են ոչ այլ կերպ կոչվելու, քան հանճարեղ պատանի կամ հանճարեղ երիտասարդ: Իսկ մեր մտքով անցե՞լ է Չարենցին էլ մտցնել այդ ցուցակի մեջ: Չի անցել երևի այն պատճառով, որ Չարենցի կյանքի թելը կտրվեց 40-ամյա հասակում:

Բայց չէ՞ որ 14-15 տարեկանում նրա գրած բանաստեղծություններն ունեն մի մակարդակ, որին «նորմալ» բանաստեղծներն հասնում են առնվազն 24-25 տարեկան հասակում: Ընդամենը 18 տարեկանում նա գրել է քնարական այնպիսի գլուխգործոցներ, որոնց տակ իր անունը կգրեր հայ բազմադարյան քնաերգության հազվագյուտ կախարդներից մեկը, իր իսկ ուսուցիչ Վ. Տերյանը: Հիշենք թեկուզ «Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար», «Կան անտես հյուրեր», «Հայրենիքում», «Փողոցների մեջ կա մի անանուն, անըմբռնելի կարոտի ճախրում» և այլն: Եվ նույն այդ` 18-19-ամյա ժամանակ` մի այնպիսի լայնակտավ պոեմ, որպիսին է «Դանթեական առասպելը», այն էլ մի այնպիսի վերջով, որ կարող է գրել միայն մեծ բանաստեղծը` առնվազն 30 տարեկանից հետո:

Իսկ 19 տարեկանում «Աթիլլա» պոեմը, պարզապես անթերի և արու մի ծնունդ, ինչպես նաև այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Լուսամփոփի պես աղջիկը», «Ոսկին», «Հարդագողի ճամփորդները»:

Եվ, իմանալով հանդերձ, հավատալի՞ է թվում, որ «Ամբոխները խելագրաված» պոեմը (ինչպես նաև «Սոման») գրված է ընդամենը 21 տարեկան պատանու գրչով: Եվ համաշխարհային գրականության բազմադարյան պատմությունը կարո՞ղ է մի քանի տասնյակ նմանօրինակ 21 տարեկանների հիշել:

23-ամյա Չարենցը ստեղծեց իր երեք «Ռադիոպոեմները»` բերելով բանաստեղծական նոր ոճ, ավելի ճիշտ` հիմնադրելով բանաստեղծական նոր դպրոց: Սրանց հետևեց նույն տարում գրված «Ամենապոեմը», որով պոեմի ժանրը հայ գրականության մեջ ապրեց իր զարգացման նոր փուլը: Բայց 23-ամյա նույն Չարենցի գրչով են ստեղծվել նաև այնպիսի անթերի և մնայուն բանաստեղծություններ, ինչպիսիք են, օրինակ` «Շամիրամը», «Անկումների սարսափից», «Ինչպես երկիրս անսփոփ»: 23-ամյա մեկի գրիչն է գրել, վերջապես, նաև «Մահվան տեսիլը», որ հայոց լեզվով հայ ժողովրդի բախտի մասին 1500 տարվա ընթացքում գրված ամենասակավաթիվ հանճարեղություններից մեկն է:

Ես 23-ամյան Չարենղցի ստեղծագործության գույքագրումը չեմ կատարում: Այս դեպքում ես պիտի վերհիշեցնեի, որ նույն այդ թվականին են գրված «Երգ ժողովրդի մասին» պոեմը, «Ողջակիզվող կրակ» գիրքը, ամբողջ «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը, «Փողոցային պչրուհուն» շարքի յոթ բալլադները և բազմաթիվ բանաստեղծություններ: Ես պարզապես նշեցի այն գլուխգործոցները, որոնք ստեղծվել են 23-ամյան մեկի գրչով, խոսքս ավարտելով «Մահվան տեսիլով»: Բայց «Մահվան տեսիլ» հիշողը մի պարզ զուգորդությամբ ինչպե՞ս կարող է չհիշել նաև «Ես իմ անուշ Հայաստանին», եթե մանավանդ դա էլ (և առհասարակ «Տաղարանի» գերակշիռ մասը) նույնպես գրված է 23 տարեկանում:

Այստեղ անկարելի է ապշանքով չընդգծել մի հանգամանք, որը Չարենցի համար, ճիշտ ասած, հանգամանք չէ, այլ էություն: Խոսքը նրա դիապազոնի ահռելիության մասին է: Ինքներդ չափեցեք. մի ծայրում` «Ռադիոպոեմներ» - զուտ համամոլորակային մի շնչառություն, մյուս ծայրում' «Էմալե պրոֆիլը Ձեր» - զուտ սենյակային մի խոստովանություն. Մի կողմից` «Ամենապոեմ» - նորագույն ու բարդ զուգորդությունների մի կծիկ, մյուս կողմից` «Երգ ժողովրդի մասին» - հանրամատչելի շարադրանքի մի երկարաձգված թել, մի դեպքում` «Մահվան տեսիլ»-ի վսեմ, ես կասեի աստվածաշնչյան, սարսռազդու ոճ, մյուս դեպքում` աշուղական հանգով «Տաղարան». այսօր` «ողջակիզվող կրակի» կանացիության հասնող քնքշություն, վաղը` «Փողոցային պչրուհուն» բալլադների պես արու հանդգնություն: Եվ այս ամենը 23-ամյա մի մարդու ձեռքով և միևնույն տարվա ընթացքում …

23-ամյա Չարենցը արդեն այնքան էր ապշեցրել իր գիտակից ընթերցողին, որ թվում էր, թե այլև զարմացնելը բացառված է ընդմիշտ: Բայց ահա, ընդամենը մեկ տարի հետո, 24-ամյա Չարենցը կատարում է իր ամենաապշեցուցիչ քայլերից մեկը` գրելով «Երկիր Նաիրիի» առաջին մասը:

Չարենցի օրինակի վրա էլ, կարծեմ, մենք հասկացանք, որ բանաստեղծները շատ բանով նման են ծառերին. կան վաղահասներ, կան աշնանահասներ, երբեմն ձմերուկներ:

Մենք փոքր ինչ հետո ավելորդ անգամ կհամոզվենք, որ մայր բնությունը Չարենցի վրա զարմանալի պատվաստումներ է կատարել: Մենք կտեսնենք, որ նա նաև աշնանահաս էր: Մենք չենք կասկածի, որ նա նաև ձմերուկ կլիներ, եթե վաղաժամ չհեռանար մեզանից: Իսկ առայժմ մենք ընդամենը տեսանք Չարենցի ապշեցուցիչ վաղահասությունը, որ հազվադեպ է լինում, բայց լինում է գոնե … բանաստեղծական այգում: Իսկ արձակի անտառում` ոչ, որովհետև արձակի անտառը համարյա թե բացառում է վաղահասությունը:

Եվ ահա 24-ամյա Չարենցն ընթերցողի առջև է դնում իր վեպի առաջին մասը, ըստ որում, մի ոչ թե շարքային, ոչ թե սովորական, այլ բացառիկ և անսպասելի վեպի, մի վեպ. որ միշտ էլ մեկուսի պիտի մնա` մենատան նման, որովհետև այնքան է ինքնատիպ, որ չի կարող դառնալ տիպային շինվածք»:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված