Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Ինձ նման ծերունիներին մեկ թագավորները, մեկ էլ գրաշարները կարող են իրենց «ոտը բերել». Հրաչյա Աճառյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գառնիկ Ստեփանյանի «Հոդվածներ և հուշեր» գրքից Հրաչյա Աճառյանին նվիրված հուշից մեկ փոքրիկ հատված:

Տպարանում առօրյա խոսակցության ընթացքում շատ էր հիշատակվում Հրաչյա Աճառյանի անունը: Արդեն գիտեի, որ նա ականավոր լեզվաբան է, հեղինակը՝ տասնյակ աշխատությունների, որոնցից «Արմատական բառարանը» նրա անունը հռչակել էր աշխարհով մեկ: Գիտեի նաև, որ նա Երևանի պետական համալսարանի դասախոս է: Առասպելներ էին պատմում նրա իմացած լեզուների թվի մասին: Բայց ավելի շատ խոսում էին տարօրինակությունների, սրախոսությունների մասին, պատմում մանրադեպեր, որոնք սկսվում էին այսպես՝ «Մի օր Աճառյանը …», ինչպես ասում են՝ «Մի օր Եզոպոսը …»:

Շատ էի ուզում մոտիկից տեսնել այդ մարդուն, բայց առիթ չէր ներկայանում:

Եվ ահա մի օր, Էդուարդ Չափուրյանը կանչեց ինձ և ասաց.

- Շուտով սկսելու ենք շարել Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանի» 7-րդ՝ հավելվածային հատորը: Տառեր ենք պատվիրել Մոսկվա, Լենինգրադ, Թիֆլիս: Մինչև դրանք ստացվեն, դասավորիր մեր ունեցածները համապատասխան տառարկղերի մեջ:

Իսկույն անցա գործի: Գրաշարանոցի մի ծայրին հատուկ բաժին ստեղծվեց ինձ համար. մի քանի շաբաթում դասավորեցի մեր ունեցած տառերը՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն: Շուտով ստացանք հունարեն, արաբերեն և եբրայերեն տառեր. Դրանք էլ դասավորեցի: Թիֆլիսից ստացված վրացերեն տառերի տեղադրման աշխատանքներին օգնեց Լաշքարը, որ անցյալում եղել էր «Մշակ» թերթի գրաշարը:

Երբ նախապատրաստական այս աշխատանքներն ավարտեցին, ներկայացա Չոփուրյանին և խնդրեցի շարվելիք նյութը: Նա դարակը բաց արեց, հանեց մի թղթապանակ և հանձնեց ինձ:

Աճառյանի գիրքը պարունակում էր չորս բաժին, ապակետիպ «Արմատական բառարան»-ի առաջաբանը, համառոտագրությունները, հավելվածը և վերջաբանը: Ամենից դժվարը հավելվածն էր, քանի որ այնտեղ օգտագործվում էին բազմաթիվ լեզուների տառեր. մի մասը շարվածք էր լինելու, մի մասը` գրվելու էր լատինական համապատասխան հնչյուններով: Դժվարը ինձ համար վրացերեն և եբրայերեն տառերն էին, որ չէի ճանաչում, հունարեն, արաբերեն, լատիներեն տառերը գիտեի: Ուզում էի անպայման հանդիպել հեղինակի հետ, հարցնել որոշ բաներ: Բոլոր հեղինակներն էլ գալիս էին տպարան, - մտածում էր, - Աճառյանը ինչո՞ւ պիտի չգա, մանավանդ, որ նրա գիրքը այդքան դժվարությունների հետ է կապված:

Ցանկությունս հայտնեցի Չոփուրյանին. նա ասաց, որ ըստ երևույթին անհրաժեշտ պիտի լինի նման մի հանդիպում:

Հենց հաջորդ օրը գրաշարանոցի մեծ սրահի ծայրին երևաց միջահասակ, ճաղատ մի անձնավորություն: Քայլում էր թեթևակի կաղալով, ձեռնափայտը խփելով գետնին: Առաջին հանդիպած գրաշարին ինչ-որ բան հարցրեց: Ցույց տվին իմ կողմը: Օրորալով մոտեցավ. հարցրեց մի ուրիշի ևս. նա էլ մատնացույց արեց ինձ: Եկավ կանգնեց մոտս, շատ հանդիսավոր ասաց.

- Ես Աճառյանն եմ. կանչել էիք, տեր իմ, եկել է ձեր ծառան, ի՞նչ եք հրամայում: Ինձ նման ծերունիներին մեկ թագավորները, մեկ էլ գրաշարները կարող են իրենց ոտը բերել:

Ինձ կորցրի, մոռացա ասելիքս, ինչ-որ բան կմկմացի, ձեռքերս սրբեցի արտահագուստիս փեշով, կանգնեցի քարացած, չգիտեի՝ պետք էր բարևե՞լ, ի՞նչ ձևով, մանավանդ որ նա, կարծեք, նման բանի չէր էլ սպասում: Տառարկղի տակից հանեցի ձեռագիրը, հավաքեցի ուժերս և ասացի.

- Էջերի կողքերին կատարված հավելումները այնքան շատ են, որ դժվարանում եմ տեղերը որոշել:

- Զարմանալի բան, - ասաց, - սլաքով ցույց է տրված. շատ հեշտ է տեղերը որոշելը: Ուրի՞շ:

- Վրացերեն և եբրայերեն տառերը չեմ ճանաչում, դժվարանում եմ շարել, մանավանդ եղրայերենը: Այդ էլ դատարկ բան է, կարող ես առանց ճանաչելու էլ շարել, նայիր. ինչպիսի տառ որ գրել եմ, այն էլ գտիր և տեղը դիր: Կարծում ես, թե Եվորպայում հայագիտական գրքեր շարող ֆրանսիացի գրաշարները հայերեն տառերը ճանաչո՞ւմ են: Նայում են տառի ձևին և դնում տեղը: Իսկ եթե ուզում ես ճանաչել, արի մեր տուն, սովորեցնեմ: Լեզու սովորելը դժվար է, բայց տառերը սովորելը շատ հեշտ:

- Հետո՝ չգիտեմ, թե եբրայերենը աջից ձա՞խ է կարդացվում, ինչպես արաբերենը, թե՞ ձախից աջ՝ ինչպես հայերենը, ռուսերենը:

- Դատարկ բան է նաև այդ, - ասաց հանգիստ, - չգիտցած լեզվիդ աջն ու ձախը ինչի՞դ է պետք: Նայիր, ինչպիսի տառ, ինչպիսի հերթականությամբ որ դրված է, նույն հերթականությամբ էլ դու շարիր: Իմացողը կկարդա, չիմացողին էլ պետք չէ:

Այնքան տրամաբանական էին բացատրություններն ու դատողությունները, այնքան ճիշտ, որ ես ամաչեցի, թե ինչու էի նման միամիտ հարցեր տվել:

- Դե, ես գնացի, - ասաց, - եթե նորից անհասկանալի բաներ լինեն, կանչիր:

Ձեռնափայտը խփելով հատակին` գնաց: Նայում էի նրա ետևից ու հանդիմանում ինձ, թե ինչո՞ւ կանչեցի:

Երբ մի քանի էջ շարեցի, սրբագրությունները հանձնեցի տպարանի դիրեկտորին, որ ուղարկի Աճարյանին:

- Տարիքով մարդ է, հարմա՞ր է, որ մենք նրան տպարան կանչենք, - ասաց ժպտալով, - կարծեմ դու սովորում ես համալսարանում, նրա տունը քո ճանապարհին է, կարող ես առավոտները սրբագրությունները տանել, դասերից հետո վերցնել: Այդ առիթով էլ մոտիկից կճանաչես նրան, շատ հետաքրքիր մարդ է:

- Արդեն ճանաչել եմ, - ասացի երկիմաստ:

- Չէ, լավ կլինի, տանես:

Չկարողացա մերժել: Բացատրեց տան տեղը:

Հաջորդ առավոտ սրբագրությունները վերցրի հետս և Կոնդից ճանապարհ ընկա:

Անցա Սունդուկյանի անվան նեղլիկ փողոցը (այժմ Լենինի անվան պողոտա), հասա Աբովյան: Այն ժամանակ փոխադրական միջոցներ չկային. երբեմն-երբեմն երկձի կառքեր կարող էին երևալ ամայի փողոցներում: Նոր-նոր տրամվայի գծեր էին գցել: Աբովյան փողոցի երկու կողմերին ցածրահասակ, անշուք շենքներ էին, մայթերի մոտով գլգլալով հոսում էին առվակները:

Հասա բացատրված տունը: Իմ բախտից Աճառյանին գտա հենց բակում, մի դույլ ջուր լցրած, բարձրանում էր աստիճաններով: Գլխին դրել էր գիշերային թասակ, հագել մինչև ծնկները ծածկող թաղիքե ճտքավոր կոշիկներ: Նա ինձ չնկատեց: Բարձր բարևեցի: Դույլը դրեց աստիճանների վրա, նայեց, սկզբում չճանաչեց. երբ ասացի, թե իր գրաշարն եմ, ժպտալով հրավիրեց վեր: Ուզեցի օգնել նրան վերցնել դույլը: Չհամաձայնվեց:

Բարձրացանք պատշգամբը: Բաց դռնից մտանք մի նեղ միջանցք, որի երկու կողմերին կային մեկ-մեկ դուռ: Ձախ կողմինը Աճառյանի սենյակն էր: Երկուսով մտանք ներս:

- Նստիր, - ասաց, - հիմա կվերջացնեմ գործս, կխոսենք:

Մի քանի բաժակ ջուր լցրեց դռան ետևում կախված լվացարանը, մի քանի բաժակ էլ` թեյնիկի մեջ: Կիսով չափ դատարկված դույլը` ծածկեց կապույտ ստվարաթղթով, ավելի ծայրով դեպի անկյունը տարավ հատակին թափված թղթերը:

Մինչ նա զբաղված էր նման գործերով, ես հետաքրքրությամբ դիտում էի շրջապատս: Լսել էի, որ նրա կինը վաղուց մեռել է, և ինքը ապրում է ամուրի մարդու անկազմակերպ կյանքով, բայց չէի ենթադրում, թե գտնվում էր այդքան պարզ ու համեստ պայմաններում: Դռան ետևում մի աթոռակի վրա դիզված էին կերակրի ամաններ, դանակ, պատառաքաղ: Աջ կողմում դրված էր գույնը վաղուց գցած մի պահարան, որի փեղկերի ապակիներից մի քանիսին փոխարինում էին լրագրի թերթերը` փակցված սոսնձով: Կիսաբաց փեղկերից երևում էր, որ նա այդ պահարանի մի մասում պահում էր սննդեղենը, հավանաբար մյուս` փակ մասն էլ հատկացված էր նրա սպիտակեղենին:

Պահարանի դիմաց դրված էր գրասեղանը, վրան` գրքերի, թղթերի կույտեր: Սեղանից քիչ այն կողմ` թիթեղյա վառարանն էր, մոտը` կոտրտած փայտերը: Գրասեղանի վերևում կախված էր յուղաներկ մի նկար, որից այս անհրապույր շրջապատն էր դիտում գեղեցկադեմ մի կին:

Սենյակի այս բաժինը ներքնակողմից բաժանված էր մի մեծ վարագույրով, որի արանքից երևում էր ննջարանային մասը` երկաթյա հնամաշ մի մահճակալ, մի բազմոց, լուսամուտի մեջ և պատի տակին` գրքեր:

Երբ ամեն ինչ դասավորեց, հանեց թաղիքե կոշիկները, հագավ մուճակները, եկավ նստեց գրասեղանի մոտ և ասաց.

- Հոդացավ ունեմ, դրա համար այս անպիտան կոշիկներն եմ հագնում:

Հանկարծ նրա հայացքն ընկավ պատից կախված նկարին.

- Կինս է` Արուսյակը, ութ տարի առաջ մեռավ, ինձ այս վիճակին թողեց:

Մի քանի րոպե լուռ մնալուց հետո ասաց.

- Է՜, անցնենք գործի: Խոստացել էի քեզ սովորեցնել վրացերեն և եբրայերեն տառերը:

Գրասեղանի վրայից վերցրեց մի թերթ թուղթ, գրիչով բաժանեց սյունակների, գրեց վրացերեն տառերը, կողքին` անունները, ապա` հայերեն համապատասխան հնչյունները, տվեց ինձ ու ասաց.

- Վրացերենը շատ հեշտ է, հայերենի նման ձախից աջ են կարդում, ամեն մի տառ մի հնչյուն է, և մեծ մասամբ էլ հայերենին համապատասխան, միայն նրանք մեծատառեր չունեն:

Վերցրեց մի նոր թուղթ, նորից սյունակների բաժանեց, ասաց.

- Եբրայերենը ավելի դժվար է, հրեաները ունեցել են մի քանի տեսակ տառեր, վերջին հազարամյակում սիրվածը քառակուսի կոչվող տառերն են, կարդում են ոչ թե ձախից աջ, այլ` աջից ձախ:

- Ինչպես արաբերենը, - ասացի:

- Այո, երկուսն էլ սեմական լեզուներ են:

Գրեց եբրայերեն տառերը համապատասխան բացատրություններով, ասաց, որ ձայնավորների համար` բաղաձայների վրա, տառի վերևի կամ ներքևի մասում դնում են նշաններ, հետո գրեց անունները` ալեֆ, բեթ … հե, վավ և այլն:

- Շատ նման են արաբերեն տառերի անուններին, - ասացի, երևի ցույց տալու համար, թե ես էլ գիտեմ նման բաներ:

- Այո, մի քանիսը նման են, թե՛ արաբերենը և թե՛ եբրայերենը կապ ունին արամերեն տառերի հետ:

Հետո խոսեց փյունիկյան տառերի մասին, անցավ մեր տառերին, գովեց Մեսրոպ Մաշտոցի հնարամտությունը, որ այդքան կատարյալ տառեր է ստեղծել մեզ համար:

- Ամեն մի հայ, - ասաց, - երկու անուն պետք է լավ հիշի, մեկ Մեսրոպ Մաշտոցի անունը, մեկ էլ այն ուսուցչի, որ առաջին անգամ մեսրոպյան տառերը սովորեցրել է իրեն: «Ա» տառը ումից որ սովորել ենք, նրան երախտապարտ պիտի մնանք մինչև կյանքի վերջը: Դու հիշո՞ւմ ես, թե ով է սովորեցրել հայերենի այբուբենի առաջին տառը:

- Անշուշտ, - ասացի, - պարոն Սարգիսը` Սեբաստիայի ազգային վարժարանում:

- Հիշիր այդ անունը. իսկ դու սեբաստացի՞ ես:

Գովեց Երզնկան և երզնկացիներին. շատ բաներ պատմեց, որ այժմ չեմ հիշում:

Ես նրան լսում էի հափշտակությամբ, հիմա մի ուրիշ մարդ էր թվում, որքա՜ն տարբեր այն մեկից … խոսում էր հաճույքով, ուսուցչի հոգատարությամբ:

Հանկարծ սեղանի վրայից վերցրեց մի հաստ գիրք, բաց արեց:

- Եբրայերեն է, - ասաց:

Սկսեց կարդալ մի հատված բարձրաձայն, նկատելի եղանակավորումով, կարծեք երգում էր: Ասաց, թե հրեաները և արաբները իրենց կրոնական գրքերը այդպես են կարդում, թուրքերն էլ Ղուրանն են այդպես կարդում: Հետո ասաց.

- Իհարկե, ոչինչ չհասկացար: Ես էլ շատ բան չեմ հասկանում, բայց այս հատվածը գրեթե անգիր գիտեմ: Կարդացածս Սողոմոն իմաստունի առակներից մեկն էր, այն, որ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը մեր տառերը հնարելուց հետո թարգմանեց հայերեն. դա հայերեն տառերով գրված առաջին գրությունն է: Ամեն հայ պետք է իմանա գեթ առաջին նախադասությունը` «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ …» գրաբար գիտե՞ս:

- Շատ քիչ:

- Համալսարանում կսովորես: Լավ լեզու է, հին հունարենին, լատիներենին հավասար լեզու, որ օտար համալսարաններում էլ սովորեցնում են մասնագետներին:

Այդ օրը ես այնքան բան սովորեցի, որ ինձ թվում էր, թե իսկական համալսարանը Աբովյան փողոցում գտնվող այդ փոքրիկ սենյակն է:

- Է, - ասաց հանկարծ, - հիմա ես անցնեմ աշխատանքի:

Հետո իմացա, որ դա նրա «երթաս բորովն» էր …

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված