Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Այսօր Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Թորոս Թորամանյանը ծնվել է 1864թ. մարտի 18-ին` Շապին Գարահիսար գյուղում: Նա հայ ճարտարապետ էր, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր: Սովորել է ծննդավայրի հայկական դպրոցում, ճարտարապետի բարձրագույն կրթությունը ստացել Կ. Պոլսի գեղարվեստից վարժարանի ճարտարապետության բաժնում (1888—93), աշխատել որպես նախագծող ճարտարապետ: 1895-ի՝ Կ. Պոլսի հայ բնակչության երկօրյա կոտորածը ստիպել է Թորամանյանին հեռանալ Բուլղարիա, ուր 1898-ից նրա նախագծերով կառուցվել են մենատներ և հասարակական շենքեր: 1900-ին տեղափոխվել է Ռումինիա: 1902-ին մեկնել է Փարիզ ճարտարապետության ասպարեզում գիտելիքները խորացնելու նպատակով: Հին աշխարհի ճարտարապետությանը մոտիկից ծանոթանալու համար եղել է Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում: 1903-ին բանասեր Կ. Բասմաջյանի հետ եկել է Անի՝ ճարտարապետության հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ: Անիի ճարտարապետությունը իր ինքնատիպությամբ ու կատարելությամբ Թորամանյանի համար անակնկալ էր. այդ մեծ արվեստին անհաղորդ էին ոչ միայն եվրոպական, այլև հայ գիտնականները: Անիի հուշարձանների ուսումնասիրությանը Թ. ձեռնամուխ է եղել՝ չունենալով անհրաժեշտ նյութական միջոցներ և 1904-ի գարնանը ստիպված մեկնել է Էջմիածին, ուր ստանձնել է Զվարթնոցի չափագրման ու պեղումները շարունակելու գործը: 1904-ի ամռանը Ն. Մառը սկսել է Անիի պարբերական պեղումները: Թ. մասնակցել է պեղումներին: Անիում նա ուսումնասիրել ու չափագրել է՝ եկեղեցիներ (Առաքելոց, Կաթողիկե, Գագկաշեն, Հովվի, Տիգրան Հոնենցի, Փրկչի, Վրաց, Ապուղամրենց են), պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, քարավանատներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել է վերակազմության նախագծեր, որոնցով Անիի ավերակները գիտության համար վերակենդանացել են. «Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտարապետության հուշարձանների լեզվից, երբ մենք սովորենք այն հասկանալ: Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցչին» (Ն. Մառ):

Ահա թե ինչ է ասել Հովհաննես Թումանյանը Թորամանյանի գործունեության մասին․ «Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «Հայոց ճարտարապետությունը» վերնագրով»։

Թորամանյանը Էջմիածնում աշխատել է Զվարթնոցի վերակազմության նախագծի վրա, միաժամանակ ուսումնասիրել ու չափագրել է Հոռոմոսի համակառույցը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը: Նա ուսումնասիրել է նաև Շիրակի և Արագածոտն գավառի հատկապես V—VII դդ. հուշարձանները: 1909-ին Մառը Թորամանյանի գծագրերը ներկայացրել է Պետերբուրգի կայսերական ակադեմիայի գիտաժողովհն: Նրան հատկացվել է նյութական օժանդակություն: 1905-ին Թ. ավարտել է Զվարթնոցի վերակազմության նախագիծը՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, իսկ «Զվարթնոցի եկեղեցին» (1905) ուսումնասիրության հրատարակմամբ հիմք դրել հայերեն լեզվով ճարտարապետության գիտական գրականությանը: Այնուհետև տպագրվել են Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (1909, ռուս., 1910, հայ.), «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» (1908), «Տեկորի տաճարը» (առանձին գրքով, 1911), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911), «Անի քաղա՛ք, թե ամրոց» (1912), «Հայ ճարտարապետության շրջանները» (1911), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911) են: Նրատեսություններն արձագանք են գտել ռուս և եվրոպական գիտության մեջ. «ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանը առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում: Մինչև նրա աշխատանքների երևան գալը եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը: Շնորհիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը և նրանում բացվում է ինքնուրույն էջ հին հայ ճարտարապետության համար» (1912, «Կայսերական հնագիտական հանձնաժողովի տեղեկատու»): 1912-ին Վիեննայի արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր Յո. Ստրժիգովսկու առաջարկով Թորամանյանը Վիեննա է ուղարկել իր ուսումնասիրությունները: 1913-ին նույն ինստիտուտի գիտական սեսիայում Թորամանյանի աշխատություններն արժանացել են արվեստի լավագույն աշխատանքի մրցանակին, նրա հետ պայմանագիր է կնքվել Յո. Ստրժիգովսկու մասնակցությամբ Վիեննայում հայկական ճարտարապետության վերաբերյալ ուսումնասիրություն հրատարակելու համար:

1914-ին նա մեկնել է Վիեննա՝ իր հետ տանելով 1000 թերթից ավելի գծագրեր, չափագրություններ ու վերակագմության նախագծեր, տասնյակ նեգատիվներ ու լուսանկարներ: Ուսումնասիրական որոշ լրացումների նպատակով Թորամանյանը վերադարձել է Հայաստան: Սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը, և նա զրկվել է Վիեննա վերադառնալու հնարավորությունից: Յո. Ստրժիզովսկին Թորամանյանի գիտական նյութերի հիման վրա, առանց նրա համաձայնության, 1918-ին հրապարակել է «Հայկական ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությունը գերմաներեն, հիշատակելով, որ գծագրական նյութերի հեղինակը Թորամանյանն է: Տարիների տքնաջան աշխատանքի այդպիսի վախճանը ճարտարապետի համար մեծ ողբերգություն էր: 1918—20-ի գաղթի տարիներին նա կորցրեց նաև իր արխիվը. հրատարակության պատրաստ գիտական ինը աշխատության ձեռագրեր, օրագրեր և փաստաթղթեր, 300-ից ավելի մասնագիտական հազվագյուտ գրքեր: Սովետական իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից Թորամանյանին կենսաթոշակ է նշանակվել: 1923-ին նրա մասնակցությամբ ստեղծվել է հուշարձանների պահպանության կոմիտե: Թորամանյանը եղել է կոմիտեի աշխատակից: Կյանքի վերջին տարիներին նա փորձել է իր ուսումնասիրություններն ամփոփել «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով մի ընդարձակ աշխատության մեջ: Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում՝ Թորամանյանը չափագրել, լուսանկարել ու նկարագրել է հարյուրավոր հուշարձաններ, որոնցից շատերը պահպանվել են միայն նրա նյութերով: Թորամանյանը հայ ճարտարապետության պատմությունը ստեղծել է հուշարձանները տեղում բազմակողմանի ուսումնասիրելու հիման վրա, որոնք սկզբնաղբյուր են դարձել Մառի, Ստրժիգովսկու, ինչպես և ճարտարապետության պատմությամբ զբաղվող մյուս գիտնականների համար: Նրա նախագծերով վերակազմվել են հիմնահատակ ավերված, գեղարվեստական ու կառուցողական հազվադեպ արժեք ունեցող հուշարձաններ, որոնք մեծ համբավ են բերել Հայաստանի միջնադարյան ճարտարապետությանը: Նա առաջինն էր, որ դասակարգեց ու բնութագրեց հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտեց ու բնութագրեց նրա ինքնատիպությունը, պատմական տարբեր շրջաններում նրա օրինաչափ զարգացումը, ոճական ամբողջականությունը: Շնորհիվ Թորամանյանի հայկական ճարտարապետությունը միջազգային ճանաչում ստացավ որպես ինքնուրույն ճարտարապետական ոճ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված