Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Հայտնի ճարտարապետի կինը Շիրազին գրում է, որ ուզում է նրանից երեխա ունենալ

Գիտություն և Մշակույթ

Արամ Գրիգորյանը Շիրազի հին ընկերներից է եղել` սկսած մանկությունից: Ահա թե ինչու նրա «Պատումներ Շիրազի կյանքից» գրքում դեպքերն ու դեմքերը նկարագրվում են ականատեսի աչքով` համոզչորեն գեղեցիկ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Պատումներ Շիրազի կյանքից» գրքից մեկ փոքրիկ հատված:

Նա որոշել էր այնպիսի մի գաղտնիք հայտնել, որ ոչ ոք, նույնիսկ ոչ երկինքը իմանար, ոչ երկիրը:

Գտանք ծառախիտ մի անկյուն:

- Լսո՞ւմ ես, ոչ ոք …

- Հասկացա:

Ո՛չ թե գրպանից, այլ ծոցից դուրք քաշեց մի ծրար, - Ահա՛…

Կարդացի և քարացա:

- Հը, ի՞նչ կասես:

- Ի՞նչը…

Լուռ էինք:

- Օ, կանա՜յք … կանա՜յք…

Շիրազը փակեց բերանս:

- Սո՛ւս… ասացի չէ` ոչ ոք …

- Ի՞նչ է, ծառերից էլ վախենանք:

- Էլի Քաջ Նազար դարձա՞ր:

- Չէ, սարքովի բան է, պրովոկացիա … հասկանո՞ւմ ես …

- Հիմա մի դառնա, մտածիր` ինչ անենք, շառից հեռանանք:

- Արի նամակ գրենք. «Դուք անամոթ, սրիկա …»:

- Ա՜յ, դա կլինի պրովոկացիա, քո ասածը …

- Այս ի՞նչ բան է, եղբայր:

- Ո՛վ ինչ իմանա:

- Խելքից, մտքից դուրս …

- Հա՛…

Անսպասելին այն էր, որ մի՝ արտաքնապես չափազանց ազդու շինարար ճարտարապետի կին գրավոր կերպով Շիրազին հայտնում էր, թե անզուսպ սիրով վառվում է ահա քանի ժամանակ է … Առավել անսպասելին այն էր, որ առանց քաշվելու գրում էր, թե ուզում է նրանից երեխա ունենալ: Մի տասն օրից ամուսնու հետ մեկնելու են Մոսկվա՝ վերապատրաստման դասընթացներում սովորելու: Պետք էր հանդիպել այդ միջոցին … նամակը գրված էր գործնական սառնությամբ: Այսինքն, ամեն ինչ որոշված է, ուրիշ կերպ լինել չի կարող … Կար և խնդրանք: Շշմեցուցիչն այն էր, որ այդ տիկինը հայտնում էր, թե ահեղ ամուսինը գիտի այդ մասին և … համաձայն է …

- Վա՜հ …

Այն, որ ամուսինները բանաստեղծի նկատմամբ լավ էին տրամադրված, գիտեինք: Տուն էին կանչում երբեմն ինձ էլ նրա հետ: Հյուրասիրվում, ուրախանում էինք: Բայց ո՛վ մտածեր, թե ինչից ինչ է լինելու … Շիրազը խռովք էր ապրում: Պետք էր հեռանալ: Եվ հենց հաջորդ առավոտյան փախուստի դիմեցինք: Լենինականից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում էր քեռուս գյուղը` Դահառլին, որ հիմա Գետք է կոչվում:

Բերքահավաքի թեժ օրեր էին: Քեռիս մեզ սիրով ընդունեց: Օգնում էինք: Շիրազը կամ էր քշում, ես բոստանն էի կարգի բերում: Վերադարձանք, երբ ամուսինները չքացել էին արդեն: Շիրազի թղթապանակը հարստացել էր մի շարք բանաստեղծություններով: Նրանցից մեկը մտորումների պատճառ դարձավ: Ահա այն.

ԳԻՆԻ

Թշնամու պես խորամանկ

Եվ դուրեկան վարդի պես,

Մեր խաղողի արներանգ

Արու որդին արևկեզ –

Համբուրներով խնդագին

Դար ու դարեր մեզ խաբեց,

Եվ իմաստուն սուրբ ոսկին

Մեր գանգերից դուրս թափեց:

Գուցե և սխալվելով, ես ինչ-որ կապ ու կապակցություն էի տեսնում առնաբաղձ կնոջ: մեր փախուստի և այս բանաստեղծության միջև, չնայած խոսքը վերաբերում էր «արու զավակին»:

Արդեն մտնում էինք քաղաք: Շիրազը թռավ բարձրացավ մեզ լավ ծանոթ «Անայի քար» կոչվող փոքրիկ բարձրության վրա և կարդաց այս տողերը:

Երբ ցանկացա իմանալ, թե կա՞ արդյոք որևէ կապ մեր փախուստի և սրա միջև, բանաստեղծը նույն թռիչքով իջավ քարից և, որպես պատասխան' ժպտաց խորամանկ.

- Եթե մի բան զգում ես, ուրեմն կա, եթե չես զգում` չկա: Չգիտես միթե, բանաստեղծությունը արարվում է իրարամերժ բախումների կրակարանում. «Դար ու դարեր մեզ խաբեց…»:

◊◊◊

Պատմությունը այսպես էլ կարող էր վերջանալ, եթե անսպասելի մի դիպվածով, շատ տարիներ անց, չհանդիպեցի այն ահեղ տղամարդուն ու նրա կնոջը` նամակի հեղինակին: …

Հիմա արդեն նրանք բոլորովին խարխուլ, քայքայված ծերունիներ էին: Այստեղ էլ իմացա, որ ամուսինները երեխա չեն ունեցել:

- Մեղավորը ես եմ, - ծերունական անկեղծությամբ ասաց ամուսինը, - քանի-քանի անգամ խնդրեցի` թող ինձ Վարսիկ ջան, քեզ երեխա է պետք, ամուսնացիր ուրիշի հետ, կյանքի նեցուկ ունեցիր, սև օրերի լույս … Չլսեց:

Կինը զայրացավ, անհանգիստ մի շարժումով զսպեց իրեն: Բայց և հանդիմանեց ամուսնուն.

- Բավ է ասացի, վերջացրու:

Հետո լռեց, քարացավ ասես: Չորուկ, կնճռապատ դեմքը ինձ էր ուղղված: Եվ տեսնում և չէի տեսնում նրան … Միտքս, ուշադրությունս ինձանից պոկվել, հեռացել էին հիսուն տարվա բավիղներում` դեպի այնտեղ, այն հեռուները … մեր փախուստը …

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված