Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Նա ժողովրդին չէր համարում ամբոխ ու արհամարհում նրա կարծիքը. Ստ. Զորյանը՝ Հակոբ Կոջոյանի մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» Հակոբ Կոջոյանին նվիրված մեկ փոքրիկ հատված:

Գնալով, տարիների ընթացքում, Կոջոյանը ի հայտ բերեց և կատարելագործեց իր բազմակողմանի, իր նուրբ արվեստը. միաժամանակ նա անում էր թե՛ յուղաներկ, թե՛ գրաֆիկ աշխատանքներ, թե՛ արծաթի ու փայտի փորագրություններ, գրքերի ձևավորում ու պատկերազարդում և թե մոդելներ կերամիկ սափորների: Ու գնալով, ինձ թվում էր, նա ավելի էր թափանցում ազգային կոլորիտի և բնույթի մեջ: Ու ամեն մի նոր գործի ձեռնարկելիս` ասում էր.

- Այնպես անեմ, որ մեր ժողովրդի առաջ չամաչեմ, որովհետև մեր ժողովուրդը բարձր ճաշակի տեր ժողովուրդ է: Նա այնպիսի օրնամենտներով շենքեր ու խաչքարեր է թողել և այնպիսի մանրանկար է ստեղծել մագաղաթների վրա միջին դարերում, որ մենք հիմա, 20-րդ դարում, իրավունք չունենք ետ մնալու, կամ' հասարակ բաներ անելու:

Կոջոյանը նման չէր երբեք այն մեծամիտներին, որ ժողովրդին ամբոխ համարելով, արհամարհում են նրա կարծիքը: Նա, ընդհակառակը, խորին ակնածանքով էր խոսում թե՛ մեր տոկուն ժողովրդի և թե՛ նրա դարավոր ինքնատիպ մշակույթի մասին, և այդ պատիվ էր բերում նրան:

Այստեղ ես կուզեի առանձնապես հիշել այն, որ Կոջոյանը մեծ սիրով ու հարգանքով էր խոսում մեր միջնադարյան նկարչական արվեստի և արվեստագետների մասին:

-Ի՜նչ վարպետություն, - կրկնում էր հիացած: - Ի՜նչ բարձր ճաշակ, ի՜նչ գույներ և գույների ինչպիսի՜ ներդաշնակություն …Չէ՜, մենք լավ չենք ուսումնասիրում և կարգին չենք գնահատում մեր ժողովրդի մեծ արվեստը …

Այս առթիվ նա շատ լավ խոսեց մի օր հայտնի Պալեխի նկարիչների հետ, որ երեսնական թվերին հինգ հոգով եկել էին Էջմիածին` Մատենադարանում ընդօրինակելու մեր միջնադարյան վարպետների մանրանկարները` իրենց վառ գույներով, որպեսզի հետո օգտագործեն իրենց աշխատանքների մեջ: Մի հանդիպման ժամանակ, երբ պալեխցիները հիացմունք էին հայտնում այդ մանրանկարների մասին, Կոջոյանն ասաց.

- Գիտեք, մեր միջնադարյան մինիատյուրիստները մեզ տվել են անթիվ նկարներ, որոնք թեև փոքր են ծավալով, բայց մեծ են բովանդակությամբ ու արվեստով: Արվեստ, որ իր գույների թարմությունը պահպանում է մինչև այսօր` հազար տարուց ավելի: Նույնքան զարմանալի է և նրանց կոմպոզիցիան: Այդ նկարների արժեքը մեծանում է նաև նրանով, որ նրանց վրա տեսնում ենք դարը կամ դարի կնիքը …

Չգիտեմ ի՛նչ կարծիքի են մասնագետները, ինձ գոնե թվում է, թե Կոջոյանը ինչ-որ հոգեհարազատ գծեր ունի միջնադարյան մեր մինիատյուրիստների հետ: Խոսք չի կարող լինել, իհարկե, ընդօրինակելու և գիտակցաբար հետևելու մասին: Երբե՛ք: Այլ կյանքի և երևակայության պատկերները հավաքորեն, միացած ընկալելու և փոքր ծավալի մեջ մեծ բովանդակություն խտացնելու իմաստով. նաև ճաշակով ու գույների ներդաշնակությամբ տալու իմաստով:

Մյուս կողմից, ինձ թվում է, որ Կոջոյանը որոնող նկարիչ էր և անպայման նորորար մեզանում: Համենայն դեպս մինչև նրա հանդես գալը մեր նկարչության մեջ չենք ունեցել նրա պես պայծառ գրաֆիկ, գրքերը մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով ձևավորող, նկարազարդող, եթե նկատի չառնենք դարձյալ միջնադարի մեր մանրանկարիչներին:

Խոսելով մեր այս վարպետների մասին` Կոջոյանն առհասարակ այն կարծիքն էր հայտնում միշտ, թե պետք է լավ մոնոգրաֆիաներ գրել նրանց մանրանկարների մասին և դրանց օրինակները ցույց տալ հատուկ ալբոմներով, ինչպես անում ենք պոեզիայի անթոլոգիաներ հրատարակելով: Երբ, շատ ուշ, մեր Պետհրատը կատարեց նրա ցանկությունը, Ռիգայում տպագրելով հարյուր մանրանկարների մի ալբոմ, դա ուրախացրեց Կոջոյանին, բայց լիովին չգոհացրեց նրա պահանջկոտ ճաշակը. տպված նկարները չէին տալիս բնագրերի փայլն ու ներբերանգները:

- Պետք էր տպագրել ավելի խնամքով, - ասում էր նա: - Խնամքո՛վ …

Քանի որ խոսք եղավ տպագրական խնամքի մասին` պետք է հիշեմ Կոջոյանի մի շատ օրինակելի խստապահանջությունը, որ առհասարակ պակասում է մեր տպագրական գործում:

Կոջոյանն իր աշխատանքի մեջ վերին աստիճանի պարտաճանաչ էր և բարեխիղճ: Հանձն առած պատվերը հասցնում էր ժամանակին և միշտ լավ, անթերի, և եթե դրանք գրքերի զարդեր էին լինում` պայման էր դնում, որ նկարները տպագրվեն խնամքով, որ տպագրության միջոցին հրավիրեն իրեն, որպեսզի տպագրությանը հետևի անձամբ … Նա չէր խորշում ոչ մի սև աշխատանքից: Բայց մեր հրատարակիչները չէին կատարում նրա ոչ մի պայմանը, մտածելով գուցե, թե նկարչի միջամտությունը կարող է դանդաղեցնել կամ ուշացնել տպագրությունը … Եվ այս անտեսումը Կոջոյանին վշտացնում էր անչափ: Կիրթ մարդ` իրեն թույլ չէր տալիս կոպիտ լինել պայմանազանց հրատարակիչների հետ, բայց տխրում էր հուսահատության չափ և զարմանում մարդկանց անհասկացողության վրա.

- Եղբայր, որոշել եք գիրքը հրատարակել նկարներով, ուրեմն` ցանկանում եք, որ գիրքը լինի գեղեցիկ … Բայց ինչո՞ւ չեք ուզում, որ գեղեցկությունը լինի տանելի, եթե ոչ կատարյալ … Ես պատրաստ եմ իմ ժամերը վատնել, ձրիաբար աշխատել, որ տպագրությունը լինի լավ, ավելի լավ: Իսկ դուք ինչո՞ւ եք արհամարհում իմ օգնությունը: Վերջապես, ինչո՞ւ եք փչացնում իմ նկարները …

Ոչինչ չէր օգնում մեր գավառամիտ, գավառաճաշակ մարդկանց:

«Նկարը կա` բավական է», ու անում էին, ինչ ուզում էին:

Եվ Կոջոյանը տխրում էր … Մի քանի անգամ նա ցանկություն ունեցավ գնել այդ գրքերը (որոնց մեջ, ինչպես «Հայ ժողովրդական հեքիաթների» մեջ, տպագրությունը փչացրել էր իր նկարները) և այրել ամբողջ տիրաժը - այնքա՛ն պահանջկոտ էր և նախանձախնդիր բարձր որակի: Բայց ամեն անգամ էլ – ներողությունների ու խնդրանքների հետևանքով – զիջում էր, լինելով ներողամիտ ու ծայրահեղ բարի հոգու տեր:

Զիջում էր ու էլի տանջվում.

- Ես գիշեր ու ցերեկ ջանք եմ թափում, որ ամեն մի գիծ գեղեցիկ լինի և արտահայտիչ, դրանք տանում են մրոտում, ներկոտում, թե Կոջոյանն է նկարել …

Եվ այս պահերին ոչ ոք չէր կարող սփոփել նրան: Նա իրեն մխիթարում էր նրանով միայն, թե այդ փչացած նկարների բնագրերը կպահի, որպեսզի հետաքրքրվողը համեմատի և տեսնի, թե ի՛նչ ահագին տարբերություն կա դրանց և տպվածի միջև:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված