Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

«Նա նման է հորիզոնի… երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող». Գրիգոր Նարեկացի

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Գրիգոր Նարեկացի» (տես նաև՝ «Արքա էր ավելի, քան այն արքաները, որոց պիտի ծառայեր». Պարույր Սևակը՝ Սայաթ-Նովայի մասին») հոդվածը, որը ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3»-ում:

Գրականության պատմությունը նման է լեռնապարի. որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից՝ նույնքան փոքրանում են դրանք: Սա, դժբախտաբար, ընդհանուր կարգ է: Իսկ արտակարգերը սակավ են այնքան, որ յուրաքանչյուր ժողովրդի մեկ հատ էլ չի ընկնում: Մենք, իբրև ժողովուրդ, մեզ կարող ենք բախտավոր համարել, որովհետև ունենք այդպիսի մեկը. անունը՝ Գրիգոր Նարեկացի:

Նա նման չէ նույնիսկ... Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է:

Նա նման է... հորիզոնի. որքան հեռանում ես իրենից՝ նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն՝ այնքան հեռանում է նա, մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող: Ուստի և իր հանդեպ մշտարծարծվող մեր զգացմունքը հար և նման է իր իսկ զգացմունքին առ աստված. «ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՄ ՈՒ ՉԵՄ ՀԱՍՆՈՒՄ»: Ուստի և նա, ահավասիկ ավելի քան մեկ հազարամյակ, իր երկրպագուների համար մնում է նույնը, ինչպիսին էր իրեն համար իր երկրպագյալը. «ԱՆՄԱՏՉԵԼԻ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ԱՆԸՆԴՄԻՋԵԼԻ ՄԵՐՁԱՎՈՐ»:

Շատ քիչ է ասել, թե նա մեր առաջին մեծ բանաստեղծն է: Նրա ծննդից անցել է 1000 և 20 տարի, այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է գեթ 20 մեծ բանաստեղծ, բայց առ այսօր վերստին նույն ինքն է բոլոր այդ մեծերի մեջ մեծագույնը: «Ինչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին»...

◊◊◊

Գրիգոր Նարեկացին ծնված պետք է լինի 10-րդ դարի 40-ական թվականներին և վախճանված 1003 թվականից հետո:

Որդին Խոսրով Անձևացի եպիսկոպոսի և Անանիա Նարեկացու եղբոր դստեր՝ նա իր մյուս եղբայրների հետ մեծանում էր Ռշտունյաց Նարեկ վանքում՝ «սնեալ և վարժեալ սրբութեամբ և իմաստութեամբ առ ոտս Անանիայ վարդապետի», որին Ասողիկը համարում է «փիլիսոփայ մեծ», իսկ Ոխտանեսը՝ «տիեզերական վարդապետ»:

Իր «Ողբերգության» հիշատակարանից իմացվում է, որ Գրիգորը վանքում ձեռնադրվել է քահանա, իսկ ՀԱ գլխից էլ պարզվում է, որ նրան կոչել են նաև վարժապետ (պետ վարժից) ու վարդապետ և, որ իսկ կենդանությամբ նրան պատվել են ոչ միայն «արդար», այլև «սուրբ» որակումներով:

Նարեկա վանքը եղել է դարի ամենանշանավոր մենաստաններից մեկը, «բազմամարդ պաշտոնապայծառ ԵՐԳԵՑՈՂՈՎՔ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԳԻՏՈՂՕՔ»: Նրանց մեջ էլ մեծացել, իր ողջ կյանքն ապրել, այնտեղ էլ վախճանվել ու թաղվել է այդ «պաշտօնապայծառ» միաբաններից մեկը, որի անվան շնորհիվ Նարեկա վանքը, անցնելով մեր բոլոր սրբավայրերից, հասավ առաջիններից առաջինին՝ Օշականին...

◊◊◊

10-րդ դարը իրավմամբ համարվում է խաղաղության դար: Բայց դա, միաժամանակ, դարն էր մեծագույն խռովքների: Մի կողմից՝ կրոնական մոլեռանդության աննախադեպ եռք ու մարմաջ. վանք-մենաստան-անապատ-ճգնանձավների համատարածություն. մարմինն սպանելու մոլուցք. անեծքի շաչ և բանադրանքի շառաչ: Մյուս կողմից ահեղ հավատախախտություն ու ծիսամարտություն՝ ի դեմս թոնդրակեցիների, մարմնի իրավունքի բարձրագոչ պահանջ՝ զեխության ու վայելքների բևեռացմամբ. աշխարհիկ մտածողության ծլարձակում՝ այն բույսերի ու թփերի նման, որոնց մազարմատները վերջիվերջո ճեղքում են գմբեթներ ու փլատակում հաստահեղույս որմեր: Մի թևում Սուրբ Բարսեղի սահմանադրությունը. «Ոչ ճաշակել ուրուք քան զհասարակաց սեղանն, ոչ ի մրգաց և ոչ ի դալար խոտոյ»: Մյուս թևում՝ Արծն և Անի:

Դա դարն էր, Նարեկացու իր իսկ բառով ասած, ՀԱԿԱՄԻՏՈՒԹՅԱՆՑ: Դարը ծայրահեղությունների: Իսկ ծայրահեղությունները, ինչպես գիտեք, միանում են: Եվ հենց այդ միացման կետում էլ իբրև սահմանակցման ու սահմանաբաժանման մի հոյակապ ու վիթխարի խաչքար, հողից բուսնում ու երկինք է միտում Գրիգոր Նարեկացու ահարկու և աստվածատեսլական կերպարանքը:

Նյութը` Ք. Ա.–ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված