Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Սիպիլի սալոնում լինում էր ժամանակի հայ մտավորականության ընտրանին

Գիտություն և Մշակույթ

ՍԻՊԻԼ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), Ջապել Ասատուր, Տոնելյան (21.10.1863, Կ.Պոլիս - 19.7.1934, Կ. Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։ 1879-ին ավարտել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ. Պոլսի վարժարաններում։ Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898-ին Գ. Զոհրապի և Հ. Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը' նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե. Տեմիրճիպաշյանին, Ռ. Պերպերյանին և այլոց։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ա. Մինասյանի «Սիպիլ» գրքից մեկ փոքրիկ հատված:

... Սիպիլը ավելի քան կես դար արևմտահայ մտավոր կյանքում կատարեց մեծ ու օգտակար դեր և իր առանձնակի տեղն ունեցավ որպես լավագույն կին գործիչ, մանկավարժ ու բանաստեղծ:

Հետաքրքիր հուշեր է գրառել Սիպիլի մասին նրա աշակերտ, մեծատաղանդ դերասան Վահրամ Փափազյանը: Թեև նրա գրառումներն ավելի վերաբերում են Սիպիլի հոգու հարստությանը, առինքնող էությանն ու արտաքին նկարագրին, բայց դրանք նույնպես ուշագրավ են և լրացնում են նրա կերպարը:

«… Այնքան ձգողական մի զորություն ուներ նա, որպես կին և բանաստեղծուհի, այնքան կանացի հրապույրներով էր պարուրված նրա թեև կարճ, բայց փարթամ անձը, նրա թեև անբարբառ, սակայն ամեն ինչ խոսող աչքերը այնքան լեզվանի էին և գաղտնախորհուրդ կանացիությամբ լի, որին ինչպես բարձրագույն իմացականության մի կծիկի, քանդել փորձողն անմիջապես կխճճվեր այդ կապանքների մեջ` առաջին իսկ փորձին:

Եվ անթիվ էին, իրոք, անհամար, դաստիարակչուհուս հրապույրներին հետամուտ սիրաբաղձ սրտերը, որոնք բանտարկված մնացին նրա սրտի բավիղների մեջ, ինչպես խեղճ ճանճը մամուկի ցանցում … մինչև որ մեռան: Եվ այդ ոչ նրա համար, որ իր հրապույրները իրեն հետևողներին ոտքերի առջև թակարդ կամ իր երկրպագուների դեմ զենք դարձնող հասարակ մի հոգի էր իմ դաստիարակչուհին: Նա կյանքի սնունդի կոպիտ արժեքը արբագրելու հետամուտ մի նրբազգաց հոգի էր, բառի իսկական առումով մի խորունկ էսթետ, որ կյանքի սեղանի վրա իրեն հատկացված բաժինը կերավ միայն մաքուր սփռոցի վրա, այլև թանկարժեք ու հազվագյուտ ամանների մեջ … Երբեմն նույնիսկ սեղանից անսվաղ վեր կենալու տխուր պայմանով:

Այնքան ժամանակ, որ ճանաչել եմ նրան, նրա պատկերը միշտ անփոփոխ է մնացել իմ հիշողության էկրանի վրա: Տարիները, որ կարծես թավալվում էին նրա վրայով, ձմեռ չունեին. և անվերջանալի արևոտ ամառների երկար մի շարան եղավ բանաստեղծուհու կյանքը»:

Ինչպես Վահրամ Փափազյանի, այնպես էլ Աղավնի Մոսրոպյանի հուշերից տեղեկանում ենք, որ Սիպիլի սալոնում լինում էր ժամանակի հայ մտավորականության ընտրանին` Սիամանթոն, Զոհրապը, Կոմիտասը, Փանոս Թերլեմեզյանը, Հրանտ Ասատուրը և ուրիշներ: Այդտեղ ծավալվում էին գրական ասուլիսներ, քննվում ժամանակի գրականության լուրջ հարցեր, մշակվում մանկավարժական ծրագրեր, գրվում խմբագրականներ և այլն:

Սակայն Սիպիլի հասարակական գործունեությունը մանկավարժությամբ, «Ազգանվեր Հայհույաց Ընկերության» հիմնադրմամբ, դպրոցների բացմամբ և դասագրքերի հրատարակմամբ չի սահմանափակվում: Սկսած 1892 թվականից նա երկար ժամանակ Հրանտ Ասատուրի և Գրիգոր Զոհրապի հետ խմբագրել է «Մասիս» և ապա «Արևելք» օրաթերթերը, որոնց էջերում հանդես է եկել իր բազմաբովանդակ հոդվածներով: Այդ մասին Հրանտ Ասատուրը գրում է. «Սիպիլ առաջին աշխատակիցը եղավ 1892-ի Մասիսին: Կամսարական դիմած էր իրեն, և ինք առաջին թվին մեջ իսկ հրատարակելու համար ղրկած էր գեղեցիկ քերթվածք մը, Մենաստանին կույսը: Հետագա թիվերուն մեջ երեվեցան իր Հեք հիմար կինը և Դարավերջիկ հիվանդը: … Մասիսի առաջին թիվին հրատարակութենեն քիչ ետքը, օր մը, այցելության գացինք իրեն Զոհրապին հետ, Մասիսի համար իր տևական աշխատակցությունը խնդրելու, ինչ որ սիրով ընդունեց:

… Իր գրական համբավը նոր նվիրագործում մը ունեցավ, երբ 1898-ի օրաթերթ Մասիսը հրատարակեցինք Սիպիլ, Զոհրապ ու ես: Մեր երեքեն կազմված խմբագրական մարմինին մեջ մեծ ույժ մըն էր Սիպիլ, որ իր տաղանդին ամենեն առույգ ու կորովի շրջանին հասած էր այն ատեն: Միշտ պատրաստ էր հոդված մը, քերթված մը, նորավեպ մը գրելու: Դասերը, դասագիրքերու պատրաստությունը մեկ կողմեն, գրականությունը մյուս կողմեն, տան հոգսերն ալ ասոնց ամենուն վրա: Բայց հոգնիլ չէր գիտեր. միշտ ժպիտ մը ուներ դեմքին վրա, միշտ զվարթ էր, միշտ անձնվեր, միշտ բարեացակամ ամենուն հանդեպ:

Օրվան կինն էր Սիպիլ գրականության մեջ, ու բանաստեղծ կնոջ քով հրապարակագիր կինը ի հայտ կուգար» (Հրանտ Ասատուր):

Այս սեղմ բնորոշումը շատ ցայտուն պատկեր է տալիս Սիպիլի ոչ միայն գրական, խմբագրական, մանկավարժական գործունեության, նրա ձեռք բերած ճանաչման ու համբավի մասին, այլև վեր է հանում նրա բնավորության, խառնվածքի հատկանշական կողմերը:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված