Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Մեր թատրոնները մեր կյանքից հետ են մնում. Վահան Բադալյան (այսօր Թատրոնի միջազգային օրն է)

Գիտություն և Մշակույթ

Այսօր՝ մարտի 27-ին, ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից. առաջին անգամ նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհով: Հայաստանում ևս նշվում է այս տոնը:

Թատրոնի օրվա, և առհասարակ՝ թատրոնի խնդիրների մասին Lurer.com-ի թղթակիցը զրուցեց Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի հետ:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսօրվա թատրոնը պահանջված չէ, ո՞րն է պատճառը:

- Մեր թատրոններն են մեր կյանքից և մեր հանդիսատեսի պահանջներից հետ մնում, մյուս կողմից էլ՝ մեր կյանքն այնքան գորշ է դարձել վերջին ժամանակներում, որ կարծում եմ՝ ոչ մի թատրոն չի փրկի: Գալով մեր թատրոնին՝ կասեմ, որ այն մեզ համար միշտ տոն է, ու թատրոնի հետ կապված իմ քաղաքականությունում միշտ փորձել եմ այնպես անել, որ հանդիսատեսն իր հետ այդ երազը տանի: Ինչ-որ իմաստով էլ, գուցե, գեղարվեստական ղեկավարների սխալ աշխատանքից է, որովհետև չեն ընտրվում այն ստեղծագործությունները, չեն գտնված այն արտահայտչամիջոցները, լեզուն, որոնք կհետաքրքրեն այսօրվա հանդիսատեսին:

- Փոքր թատրոնն ունի իր ուրույն տեղը Երևանի թատրոնների շարքում։ Ունե՞ք սկզբունքներ, որևէ բանաձև՝ թատրոնը մշտապես ճիշտ ռիթմի մեջ պահելու համար:

- Սկզբունքներ, անշուշտ, ունենք. դրանք իմ ստեղծագործական մոտեցումներն են, որոնք փորձում եմ ռեալիզացնել թատրոնում՝ թե՛ ստեղծագործություններն ընտրելու հարցում, թե՛ դերասանների հետ աշխատանքի մեջ, թե՛, ընդհանրապես, ներկայացում ասվածը կազմակերպելու մեջ:

Ռիթմը պահելու համար միշտ հետևում ենք կյանքից եկող իմպուլսներին և փորձում ենք դրանք հնարավորինս անկեղծ արտահայտել ներկայացումներում: Ինձ թվում է՝ հայ ստեղծագործական աշխատանքում մեր ռեժիսորներին, դերասաններին պակասում է անկեղծությունը: Երբեմն նրանց աշխատանքը հաշվարկված է, երբեմն արված է հատուկ՝ հանդիսատեսին դուր գալու համար:

- Ձեր աշխատանքի հիմնական մասը երեխաների հետ է։ Որո՞նք են նրանց հետ աշխատելու ամենադժվար, ամենահետաքրքիր, ամենազարմանալի և ամենահաճելի պահերը:

- Երեխաների հետ դժվարությունը թերևս այն է, որ պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, բայց երեխաների պարագայում էլ միշտ կա այն ազատությունը, անկեղծությունը, որը երբեմն պակասում է պրոֆեսիոնալ դերասանների մոտ: Դա այն բանի հետևանքն է, որ յուրաքանչյուր դերասան, երկար ժամանակ աշխատելով, ձեռք է բերում որոշակի՝ իրեն բնորոշ սահմաններ, իսկ երեխաները չեն մտածում այդ ամենի մասին: Ամենահետաքրքիր, ամենազարմանալի, ամենաուրախ պահերը մեզ մոտ լինում են դասերի ընթացքում, երբ նրանց երևակայությունը «ֆանտանի» նման աշխատում է:

- Ինչպե՞ս կգնահատեք մեր ժամանակների հայ սերնդի ստեղծագործական հեռանկարը:

- Յուրաքանչյուր երեխայի բնությունից տրված է ստեղծագործելու ունակություն, ուղղակի պետք է գտնես ճիշտ բանալի՝ այն բացելու համար: Մեր թատրոն ընդունվում են իրենց ցանկությամբ, ընդունվելիս ես չեմ ստուգում նրանց դերասանական կարողությունները, քանի որ 14 տարվա փորձս ցույց է տալիս, որ կան երեխաներ, ովքեր առաջին հայացքից, թվում է, թե բեմի հետ ընդհանրապես կապ չունեն, ու մեկ էլ այնպե՜ս են «բացվում» ու այնպիսի՜ հետաքրքիր կողմից են ներկայանում, որ երբեմն ես ապշում եմ: Ես ինձ վրա էլ եմ դա զգացել. հիշում եմ, երբ երեխա էի, ինչ-որ բաներ ինձ կաշկանդում էին: Ժամանակ է պետք, որ «բացվես» ու բարդույթներից ազատվելով՝ սեփական մտքերդ ճիշտ արտահայտես, իսկ ստեղծագործական էներգիան ճիշտ ուղորդես:

- Ինչպե՞ս է ընտրվում բեմադրվող գործը:

- Ստեղծագործությունները միշտ ընտրվում են իմ ներքին հոգեվիճակին համահունչ, այսինքն՝ այն, ինչ արել եմ այդ պահին, ամենաշատն եմ ուզել անել: Ծրագրային ներկայացում բեմադրելու մեկ-երկու դեպք է եղել իմ կյանքում: Օրինակ՝ «Ջոնաթան Լիվինգսթոն. ճայը». այնպես չէր, որ ես շատ էի ուզում բեմադրել, բայց հասկանալով, որ երեխաներին մինչև 15-16 տարեկան հասակն անհրաժեշտ է ծանոթանալ այդ ստեղծագործությանը, բեմադրեցի: Այն հանրահայտ ստեղծագործություն է, բայց մեր հասարակության մեջ ոչ այնքան շատ ընթերցված, դրա համար ընտրեցի այդ ստեղծագործությունը:

- Հայ հանդիսատեսը պատրա՞ստ է նորարարությունների:

- Փորձը ցույց է տալիս, որ պատրաստ է և դրական է ընդունում, որովհետև մեր դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում բոլոր ներկայացումների ժամանակ, ինչը նաև նշան է, որ դրա պահանջը կա:

- Փոքր թատրոնի հիմնական խնդիրներն են...

- Խնդիրներ շատ ունենք, բայց ես երբեք չեմ խոսում խնդիրների մասին, որովհետև խոսենք, թե չխոսենք, ոչինչ չի փոխվում: Մենք մեր հայտնի Մյունհաուզենի տարբերակն ունենք, մենք մեր մազերից բռնած փորձում ենք մեզ հանել «ճահճի» միջից:

- Ի՞նչ կմաղթեք հայ թատրոնին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

- Թատրոնի մարդկանց, ովքեր ներսում են, կմաղթեմ, որ ավելի շատ հնարավորություններ ունենան ռեալիզացվելու, իրագործելու իրենց երազանքները: Ես և ինձ հետ աշխատողներն առանց թատրոնի ապրել չենք կարող: Կմաղթեմ, որ բոլորն այդ աստիճան նվիրվեն իրենց գործին, հանդուրժող լինեն իրար նկատմամբ, որովհետև ստեղծագործական անհանդուրժողականությունն էլ է շատ բան փշրում, պրոֆեսիոնալիզմ, միշտ ձգտեն նոր բան սովորել, քանի որ սովորելու համար երբեք ուշ չէ:

- Թատրոնի միջազգային օրը փոքր թատրոնը...

- Անպայման կնշի…(ժպտում է…)։

Լիա Թահմազյան

{gallery}vahan{/gallery}

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված