«Աղջի՞կ ես, թե՞ տղա». Անի Երանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին (լուսանկար)
ԲլոգոսֆերաԴերասանուհի, երգչուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել իր ոճի վերաբերյալ քննադատություններին:
Կադրում Երանյանը ներկայացել է սև կոստյումով, ճերմակ վերնաշապիկով և արևային ակնոցներով: Դերասանուհին իր կերպարով հետևորդներին տղամարդու է հիշեցրել :
«Աղջի՞կ ես, թե՞ տղա»,- գրել է հետևորդներից մեկը, մյուսն էլ նշել է. «Ուղղակի չեմ հասկանում, թե քո պես հմայիչ կերպարը ինչու վերածվեց տղայականի:
Անին հրապարակմանը կից անդրադարձել է իր հասցեին հնչող նման քննադատություններին:
«Որքան հեշտությամբ ենք դատում մարդկանց, ում հագուստը մեզ դուր չի գալիս»,- գրել է դերասանուհին: