Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը:
Այս մասին Աղազարյանը հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում՝ նշելով, որ դեռ մի քանի օր էլ պետք է մտածի:
Հիշեցնենք, որ Աղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00–ից հետո, կհայտնի մանդատը վայր դնելու իր որոշման մասին: