Կառավարությունը մարզային ենթակառուցվածքներում անհասկանալի և անտրամաբանական փոփոխություններ է իրականացնում. Անուշ Պողոսյան (տեսանյութ)
ՔաղաքականՕրերս «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով, որ ՀՀ կառավարությունը «օպտիմալացման» քողի տակ Գեղարքունիքի մարզի ամբուլատորիաների վերացման գործընթաց է սկսում։
E-draft-ում շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» մի նախագիծ, որի անհրաժեշտությունը հիմնավորվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Ըստ նախագծի՝ Գեղարքունիքի մարզի շուրջ 30 բժշկական ամբուլատորիաներ օպտիմալացվում են և վերափոխվում այսպես կոչված «փնջերի»։
Euromedia24.com-ը զրուցել է տիկին Պողոսյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Կառավարության այս որոշումը և արդյո՞ք այն ծառայելու է գյուղացիական բնակչության կենսապայմանների բարելավմանը։
Աիդա Ավետիսյան