«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկացումների կգնա՞․ MediaHub
ՀասարակությունMediaHub-ը գրում է․
Օրեր առաջ ՌԴ-ում հայտարարվեց, որ դեկտեմբերի 1-ից 13-15%-ով թանկանալու է երկաթուղային ծառայությունների գինը։ Արդյո՞ք այս թանկացումը ազդելու է նաև Հայաստանի վրա։
Հարցի պատասխանը MediaHub-ը փորձեց պարզել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանից։
«Ո՛չ, թանկացումներ չեն լինելու»,- նշեց Գրձելյանը։
Հարցին, թե ՌԴ-ում գնային փոփոխությունները ՀՀ վրա չե՞ն ազդում, Ռուբեն Գրձելյանը պատասխանեց․ «Ո՛չ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր որոշումներն ընդունում է ինքնուրույն, ՀՀ Կառավարության հետ համատեղ»։
Նարե Գնունի