ԱՄՆ-ն կհյուրընկալի հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը. Պատել
Արտաքին ՔաղաքականԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է, որպեսզի Վաշինգտոնում հյուրընկալի հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ասել է Պատելը:
Նա հայտարարել է, որ ամերկյան կողմի համոզմամբ՝ «այս պահին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում քայլերը լարվածություն են հրահրում, և, անկասկած, աանարդյունավետ են:
«Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, բայց այս բանակցությունները առաջընթաց են ապրում։ ԱՄՆ-ն այս հարցում կարևոր գործընկեր է եղել։ Այդ հարցով զբաղվել է անձամբ պետքարտուղարը»,-ասել է Պատելը։