Գորլովկայում անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թիվը հասել է հինգի
Աշխարհ
Գորլովկայի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի զոհերի թիվը հասել է հինգի, հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն Telegram-ի իր ալիքում։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Պրիխոդկոն հայտարարել էր, որ հակառակորդը ԱԹՍ-ների օգնությամբ գրոհել է քաղաքի կենտրոնում գտնվող Ինտերնացիոնալ փողոցը:
