Մոսկվայում սպանվածներից մեկը Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից «Ձուկ»-ն է
ՀասարակությունԼՈՒՐԵՐ.com-ը գրել էր, որ ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել:
Այս պահին հայտնի է նրանց ինքնությունը: Սպանվածները 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանն են: Ի դեպ՝ Newsbook.am-ի տեղեկություններով՝ Արմեն Իսրայելյանն, ով հայտնի է «Ձուկ» մականվամբ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր, ով վերջերս բարձրաձայնել էր իր ու Ալեքսանյանի միջև եղած խնդիրների մասին:
Հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս): Առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումը կամ մահապատիժն է: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության աշխատակիցը:
Կատարվում է քննություն, հարցաքննվում են հարևանները, ականատեսները: