Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար․ Միխայիլ Շվիդկոյ
Աշխարհ
Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է հայկական կողմը։ Երևանում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Վաղը և մյուս օրը ես կհանդիպեմ տարբեր գերատեսչությունների ղեկավարների՝ արտգործնախարարության, մշակույթի նախարարության, կառավարության հետ։ Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչին պատրաստ է հայկական կողմը: Սա, թերևս, մեր պատասխանն է: Ինչին պատրաստ է հայկական երկիրը, մենք պատրաստ ենք դրան»,- նշել է Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ խոսքը, մասնավորապես, կինոյի, թատրոնի, բեմարվեստի, գեղարվեստական կրթության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին է։
