Դիմակավորված անձինք զինված մուտք են գործել Արման Մկրտումյանի առանձնատան տարածք
ԲլոգոսֆերաՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սոնա Տռուզյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։
Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։
Պաշտոնական մամուլի հաղորդագրություն քիչ անց կտարածվի»: