Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանում նոր պաշտոն ունի
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ազատվել է պաշտոնից։
ԼՈՒՐԵՐ․com-ի հավաստի տեղեկություններով, Արեյանը նշանակվել է քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավոր խորհրդական։
Նշենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից:
Հիշեցնենք, որ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնել էին, որ Կամո Արեյանը պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 15-ին։