Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա ՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր Չախոյան Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ Իրանում Վթարային անջատումներ. ջուր չի լինելու Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ին «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին 

Ինչո՞ւ Չարենցավանում մերժեցին Փաշինյանին. ո՞վ է կանգնած բողոքի ակցիաների հետևում (տեսանյութ)

Տեսանյութեր

Շուրջ մեկ ամիս է, ինչ Չարենցավանի թիվ 3 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, ավելին՝ գնալով սրվում են։ Դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դեմ են նոր ընտրված տնօրեն Աննա Բալյանին. նրանք պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։

Բողոքի ակցիաներով ուղեկցվող այս խնդիրն այնքան հասունացավ, որ մինչև անգամ միջամտեց վարչապետը։ Ստացվում է՝ վերջինիս նշանակած կադրերն այնքան թույլ են, որ չկարողացան լուծել նույնիսկ վարչության պետի մակարդակի լուծելիք խնդիրը, ավելին՝ թնջուկը գնալով ավելի է խճճվում։ 

ԼՈւՐԵՐ․com-ին հասած տեղեկություններով՝ այս հարցում մեծ հետաքրքրություն ունի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Նա նաև նույնչափ մեծ հետաքրքրություն ունի Կոտայքի մարզպետի պաշտոնի հանդեպ, ըստ երևույթին, կամ իր, կամ իր շրջապատից մեկ ուրիշին է պատկերացնում այդ պաշտոնում։ Հատկապես, որ այս օրերին վարչությունում քննարկումներ են գնում, թե ով ինչ պաշտոնի նշանակվի։ 

Հատկանշական է այն, որ տնօրենի հերթական բողոքի ակցիային, մինչ Փաշինյանի՝ Չարենցավան գնալը ներկա գտնվելով՝ Սասուն Միքայելյանը ծնողներին վստահեցրել է՝ իրենց կամքին հակառակ ոչ մի տնօրեն չի նշանակվելու։ «Մարզպետը չէ, ով ուզում ա լինի, ուզում ա հերը լինի»,- անգամ այսպիսի արտահայտություն է անում ծնողների այն դիտարկմանն ի պատասխան, թե մարզպետը խնդրին ոչ մի ձևով չի ուզում լուծում տալ։ 

Տեսանյութում Միքայելյանը նաև նշում է, որ Փաշինյանը կայցելի և անձամբ կզբաղվի այդ հարցով։ Սակայն, ի՞նչ տեղի ունեցավ երեկ։ Տեղի ունեցավ այն, որ Փաշինյանը ոչ միայն խնդիրը չլուծեց, այլև, այսպես ասած, փափուկ բարձ դրեց բողոքողների գլխի տակ․ «Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի»,- Փաշինյանը դիմեց աշակերտներին՝ հայտարարելով, որ ընտրությունները եղել են օրինական։ Հավաքված բազմությունը սակայն, չծափահարեց Փաշինյանին՝ ցույց տալով, որ դժգոհ է նրա հայտարարությունից: 

Ստացվում է՝ Սասուն Միքայելյանի հույսերը չարդարացան, և Փաշինյանը հարցին իր պատկերացրած լուծումը չտվեց: Այս ամենից կարելի է ենթադրել, որ «Իմ քայլի» ներսում էլ լարվածությունը մեծանում է: Ի դեպ, խոսվում է նաև այն մասին, որ, մասնավորապես, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։

Նկատենք, որ Նոր Հայաստանում նշանակված մարզպետներից ամենից շատ սկանդալների մեջ հայտնվածը Կոտայքի մարզպետն է։ Դեռևս ամիսներ առաջ էլ խոսակցություններ եղան, որ մարզպետն այնքան էլ համաձայն չի եղել Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի քաղաքապետ լինելուն։ Նույնիսկ մարզպետի և Սևակ Միքայելյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել և որքան էլ վերջիններս փորձեցին դա հերքել, այնուամենայնիվ, խոսակցությունները չդադարեցին: Ինչպես ասում են՝ «առանց կրակ ծուխ չի լինում»։

Օրեր շարունակ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում էլ բողոքի ակցիաները չեն դադարում, բնակիչները պահանջում են Ռոմանոս Պետրոսյանի ու նրա նշանակած համայնքապետի պաշտոնակատարի հրաժարականը, որը, ըստ նրանց, «մարզպետի մարդն է» և համարձակվել է դանակահարել 4 գյուղացու:

Ավելի ուշ, դպրոցի խնդրին անդրադարձել է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա վստահեցրել է, որ այսօր դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է, իրենց երեխաներին դպրոցից հեռացնելու մասին դիմում գրած ծնողներից շատերն էլ դիմումները հետ են վերցրել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Միխայել Շումախերն առաջին անգամ պապիկ է դարձել (լուսանկար)Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանովՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Ինչպես է փոխվել եղանակը Մոսկվայում մեկ օրից էլ քիչ ժամանակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր ՉախոյանԹուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ ԻրանումՎթարային անջատումներ. ջուր չի լինելու Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀայաստանինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ին «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմԱստղագուշակ՝ ապրիլի 6–ի համարԿադիրովը հայտնել է՝ ինչպես է վրեժ լուծել հոր սպանության համար Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր են պահել Հայաստանի պատիվը․ ԿԳՄՍ նախարար Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ «Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ, անհրաժեշտության դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե Բաքուն հայտարարել է, թե օկուպացված Ակնայում ականի վրա քաղաքացի է պայթել Հայտնի են դարձել Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ–ի իրական նպատակներըՄոդել Լյուսի Հայրապետյանը ցույց է տվել` ինչպես է ամբողջովին մերկ ցնցուղ ընդունում «Միսս Եվրոպա–Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս (լուսանկարներ)Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ լուսանկարներ է հրապարակելԳրավոր և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանը զիջել են Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունըԵղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորումԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել ԹրամփինՄոուրինյոն որակազրկվել է թուրք մարզչի քթից բռնելու համարՍահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է. լրագրողՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱնահիտ Սիմոնյանն անակնկալ ունի (լուսանկարներ)Մասկը դեմ է արտահայտվել Թրամփի մաքսատուրքերինՀայաստանի համերգային գործունեության մեջ կրկին մենաշնո՞րհ է․ Արփինե Բեկջանյան Ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի ուղղությամբ․ «Sputnik Արմենիա»Երևանում Range Rover-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով«Կեցցե՛ հեծանիվը»․ Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանի հետ հեծանիվ է վարել2026-ին մեզ կհաջողվի ՔՊ-ին հեռացնել Հայաստանից. ես դրան պատրաստվում եմ անգամ բերդում. Վարդան ՂուկասյանՈստիկանությունը ձերբակալել է Կանադայի խորհրդարանի շենքում բարիկադավորած տղամարդուն (տեսանյութ)Դուբայում զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է ընկել․ կան տուժածներԱրտառոց դեպք Երեւանում. տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հերթական հեծանվային զբոսանքից (տեսանյութ)Մարտիկը գնդակահարվել է թշնամու դիմահար կրակոցից, բայց ՀՀ ՊՆ–ն հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ․ Նաիրա ԶոհրաբյանԹրամփը նախազգուշացրել է ամերիկացիներին սպասվող «դժվար ժամանակների» մասինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված