Աչքի մասում հրազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ. վիճակը ծայրահեղ ծանր է
ԱրցախԴեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. նրա վիճակը գնահատվում է միջին ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված զինվորը վիրավորումն ստացել է աչքի շրջանում։