Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինը․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստին պետությունը, հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքի եթերում ։
«Մեր նպատակն է համանախագահել Սաուդյան Արաբիայի հետ հունիսին կայանալիք համաժողովում, որտեղ մենք կարող ենք վերջնական տեսքի բերել մի քանի երկրների կողմից փոխադարձ ճանաչման քայլը», - ասել է Մակրոնը։
