Չարլզ III-ը Իտալիայում նշում է ամուսնության 20-ամյակը (լուսանկարներ)
Աշխարհ
Իտալիայում շարունակվում է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի քառօրյա պետական այցը տիկնոջ հետ: Զույգն Իտալիայում նշել է ամուսնության 20-ամյակը, գրում է Euronews-ը։ Նրանց պատվին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան խնջույք է կազմակերպել Հռոմի Քվիրինալ պալատում։
Այցի ծրագիրը հագեցած է. սպասվում է միապետի ելույթը Իտալիայի խորհրդարանում, հանդիպում վարչապետ Ջորջ Մելոնիի հետ, այց Ռավեննա, որտեղ կնշվի նացիստական օկուպացիայից քաղաքի ազատագրման 80-ամյակը։
Նշենք, որ Չարլզ III-ը բուժվում է ուռուցքային հիվանդությունից: Մարտի վերջին նա, ինքնազգացողության վատացման պատճառով, չեղարկել էր մի շարք միջոցառումներ։
