Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է առևտրային գործարքներ կնքել բոլորի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ, բայց Վաշինգտոնի համար արդար պայմաններով։
«Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի հետ գործարք կկնքվի։ Բոլորի հետ գործարքներ կկնքվեն։ Դրանք կլինեն արդար գործարքներ»,- ասել է Թրամփը:
