Ալիևն ասել է, թե ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակի տիրապետության տակ գտնվող զենքերն ու զինվորական տեխնիկան ունակ են վերացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք ու օբյեկտներ։ Այս մասին գրում է «interfax.az»-ը։
«Այսօր առկա տեխնիկան և սպառազինումը մեզ թույլ են տալիս բարձր ճշտությամբ և մեծ կործանարար ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ։ Ադրբեջանի հզոր ռազմական ներուժը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական գործոնն է», - ասել է Ալիևը։
Վերջինս ընդգծել էր Ադրբեջանի ԶՈւ բարձրացող մարտունակությունը: «Մեր բանակն այսօր ունակ է լուծել ցանկացած խնդիր, ինչի մասին վկայում են վերջին տարիների իրադարձությունները: Կարող եմ ասել, որ բանակի հաջող արշավի արդյունքում մեր լիակատար վերահսկողության տակ է անցել 11 000 հեկտար տարածություն Նախիջևանի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին»,- շեշտել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն այս տարի ևս ամենաժամանակակից զենք և սարքավորումներ ձեռք բերելու պայամնագիր կստորագրի, որոնք կտեղափոխվեն Ադրբեջան