Եվրոպայում կարող են Ռուսաստանին առաջարկել բաժանել Ուկրաինան
Աշխարհ
Ռումինիայում ընդդիմադիր «դաշինք հանուն ռումինացիների միավորման» կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմիոնը կարող է ընտրություններում հաղթելու դեպքում Ռուսաստանին առաջարկել բաժանել Ուկրաինան: Այս մասին ասել է քաղաքագետ Եկատերինա Շումիցկայան, գրում է Gazeta-ն։
«Սիմիոնը խոստանում է դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին, իսկ հետո պայմանավորվել Ռուսաստանի հետ Արևելյան Եվրոպայում ազդեցության ոլորտների բաժանման շուրջ։ Մասնավորապես, նա ցանկանում է ստանալ Ուկրաինայի Չեռնովցիի մարզի մի մասը և Մոլդովան, ներառյալ Մերձդնեստրը», - նշել է նա։
Ընդ որում, ինչպես հիշեցրել է Շումիցկայան, ռումինացի քաղաքական գործիչը մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից։
