Դա «անգործության» հետևանք չէ․ Աշոտ Ահարոնյան
ԲլոգոսֆերաՈստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ այս տարվա դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթեւեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1321-ով։ 1321 խախտում ավելի է արձանագրվել, իսկ դա հաստատ «անգործության» հետևանք չէր կարող լինել։ Մնացածը թողնում եմ գիտակ վերլուծաբանների դատին»։