Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84% Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր 

Որոնք էին Վրաստանի արտաքին քաղաքական հիմնական զարգացումները 2018 թվականին

Վրաստան

2018 թվականը Վրաստանի արտաքին քաղաքականության համար կայուն ակտիվության պահպանման տարի էր: Այս տարվա ընթացքում պաշտոնական Թբիլիսին ամրապնդեց գործընկերների հետ ունեցած համագործակցային հարաբերությունները և կարևոր ձեռքբերումներ գրանցեց մի շարք ուղղություններով:

Այժմ փորձենք հակիրճ անդրադառնալ ուժային կենտրոնների հետ փոխհարաբերություններում Վրաստանի արտաքին քաղաքական կարևոր իրադարձություններին՝ մատնանշելով երկրի հիմնական ձեռքբերումները:

Վրաստան-ԵՄ: Այս տարի Վրաստանը նշեց ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման մեկ տարին՝ արձանագրելով գործընթացի շրջանակներում գրանցած ձեռքբերումներն ու դրա դրական ազդեցությունը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա: Ըստ Վրաստանի Խորհրդարանի ԵՄ հետ ինտեգրման հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ 2018թ. հուլիս ամսի դրությամբ համաձայնագրի կնքումից ի վեր (2017թ. մարտի 28) շուրջ 255.429 քաղաքացիներ օգտվել են շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորությունից: Ընդհանուր առմամբ, այցերի թիվը հասել է 357.990-ի, ինչը ենթադրում է, որ որոշ քաղաքացիներ շենգեն գոտի մուտք են գործել մի քանի անգամ:

Չնայած գործընթացի դրական ազդեցությանը՝ դրա շրջանակներում նաև որոշակի խոչընդոտներ գրանցվեցին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապաստան խնդրողների թվի կտրուկ աճին, ինչը կարող էր պատճառ հանդիսանալ ԵՄ կողմից վիզային գործընթացը չեղարկելու համար: Այս խնդրից խուսափելու նպատակով Վրաստանի կառավարությունն առավել խիստ պայմաններ սահմանեց՝ շենգեն գոտու երկրներում ապաստան խնդրող վրացիների թվի կտրուկ աճը կանգնեցնելու և ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմը պահպանելու համար: Ընդհանուր առմամբ՝ հիմնվելով ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի առաջին զեկույցի վրա, կարելի է փաստել, որ Վրաստանի՝ եվրաինտեգրման ճանապարհին կա դրական դինամիկա, սակայն դեռ կան որոշակի ոլորտներ (աշխատաշուկա, սոցիալական ապահովման մեխանիզմ, տնտեսական կառավարում, հանրային ֆինանսական կառավարում և այլն), որոնք զարգացման կարիք են զգում և Վրաստանը հետևողական քայլեր պետք է ձեռնարկի դրանցում ևս առաջընթաց գրանցելու համար:

Վրաստան-ՆԱՏՕ: Տարեսկզբից բավական ակտիվ էր ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը: Հենց հունվար ամսին «ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթի» շրջանակներում Վրաստանին հատկացվեց 500.000 եվրո ֆինանսական օգնություն՝ Վրաստանում  պաշտպանության ոլորտում դպրոցի և ուսումնական կենտրոնի զարգացման համար, իսկ 100 վրացի զինվորներ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում մեկնեցին Աֆղանստան: Հատկանշական էր հուլիսի 11-12-ին Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովին, երբ պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը նախագահի մակարդակով մասնակցեց հանդիպմանը: Գագաթնաժողովի ժամանակ երկրների ղեկավարներն ու կառավարությունները հռչակագիր ընդունեցին՝ «ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի» գործունեության տասնամյակի կապակցությամբ` ողջունելով պաշտպանության ոլորտում Վրաստանի գրանցած հաջողությունները: Կարևոր է ընդգծել նաև ՆԱՏՕ շրջանակներում «Արժանի գործընկեր-2018» զորավարժության, Վրաստանի և ԱՄՆ կողմից կազմակերպված մեծամասշտաբ «Agile Spirit-2018»  զորավարժության անցկացումն, ինչպես նաև «Վրաստանի պաշտպանական պատրաստվածության ծրագրի մեկնարկը» (GDRP), որը  ԱՄՆ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է և ուղղված է Վրաստանի պաշտպանական կարողությունների բարձրացմանը:

Վրաստան-ԱՄՆ փոխգործակցությունը 2018թ. նշանավորվեց երկկողմ փոխայցելություններով, որոնցից, թերևս, կարելի է առանձնացնել նախագահ Մարգվելաշվիլիի, ինչպես նաև վարչապետ Կվիրիկաշվիլիի այցերը Վաշինգտոն: Վերջինիս այցի շրջանակներում հատկապես կարևոր էր ԱՄՆ հետ ազատ առևտրի և խորը ռազմավարական գործընկերության հաստատման մասին բանակցությունների մեկնարկը, որը հարաբերությունների խորացման նոր հանգրվան կարող է դառնալ:

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան: 2018թ․ ընթացքում շարունակում էր ակտիվ գործունեություն ծավալեց Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության ձևաչափը: Դրա շրջանակներում կողմերը տարբեր մակարդակներում մի շարք հանդիպումներ ունեցան, որոնց ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց շարունակել եռակողմ սերտ համագործակցությունն ու քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու ուղղությամբ: Հատկանշական է ապրիլի 1-ին տեղի ունեցած պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ կնքվեց նոր ռազմական գործարք՝ ուղղված պաշտպանության ոլորտում փոխգործակցության խորացմանը։ Բացի այդ, եռակողմ առանցքի շրջանակներում այս տարի տեղի ունեցավ էներգետիկ խողովակաշարերի պաշտպանությանն ուղղված «Հավերժություն 2018» զորավարժությունը։

Տարվա կարևոր իրադարձություններից էր նաև TANAP (Trans Anatolian Natural Gas Pipeline) էներգետիկ ծրագրի մեկնարկը: Դրանով նախատեսվում է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով ԵՄ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Վրաստան-Ռուսաստան: Ռուս-վրացական հարաբերություններում էական առաջընթացներ չգրանցվեցին, ընդհակառակը՝ պարբերաբար արձանագրվում էր լարվածության աճ: Մասնավորապես, Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը և նրանց հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որոշակի լարվածություն առաջացրեցին ռուս-վրացական հարաբերություններում և դա վրացական պաշտոնական շրջանակներում մեկնաբանվեց որպես կանխատեսելի քայլ՝ պայմանավորված Սիրիայում Կրեմլի ունեցած ազդեցությամբ: Տարվա ընթացքում պարբերաբար հանդիպումներ տեղի ունեցան Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի և ՌԴ արտգործնախարարի տեղակալի միջև (սա ռուս-վրացական ուղղակի երկխոսության միակ ձևաչափն է): Հատկապես կարևորվեց Պրահայում մայիսի 24-ին տեղի ունեցած նրանց հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց «առաջ մղել» մաքսային չեզոք մշտադիտարկման մասին 2011թ. կնքված համաձայնագրի իրականացումը:  Այս համաձայնագիրը ենթադրում է մաքսային վարչարարության մեխանիզմի ստեղծում և երրորդ երկրների կողմից տարածաշրջանային առևտրի մշտադիտարկում:

Հայաստան-Վրաստան:  2018թ.-ին հայ-վրացական հարաբերություններում էական ակտիվություն նկատվեց: Կարևոր էր Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի կողմից Վրաստանին 6 մլն. եվրոյի չափով վարկի տրամադրումը՝ Վրաստան-Հայաստան միջսահմանային կամրջի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու համար: Երկկողմ հարաբերություններում հատկապես աչքի ընկան ակտիվ փոխայցերը: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան, և  դա Հայաստանի շուրջ 30-ամյա անկախության պատմության ընթացքում առաջին դեպքն էր, երբ երկրի ղեկավարն առաջին պաշտոնական այցը կատարում է հենց հյուսիսային հարևան երկիր: Փաշինյանի այցից հետո՝ սեպտեմբերին, պաշտոնական այցով ՀՀ ժամանեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունը: Այս այցը կարևորվեց հատկապես երկկողմ տնտեսական հարաբերություններում զարգացումներ գրանցելու պատրաստակամության ընդգծմամբ. կողմերը ցանկություն հայտնեցին խորացնել հետագա համագործակցությունը և երկկողմ առևտրաշրջանառությունը երկրների միջև հասցնել 1 մլրդ դոլարի:  Երկկողմ հարաբերություններում նոր թափ հաղորդելու տեսանկյունից կարևոր է շեշտել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ակտիվ գործունեությունն այս ուղղությամբ: Նախագահն իր պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում արդեն երկու անգամ այցելել է Վրաստան՝ մասնակցելու երկրի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառմանը և երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությանը:

Այլ կարևոր ձեռքբերումներ: Վրաստանի համար այս տարվա կարևոր ձեռքբերումներից էին նաև ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրերի կնքումը Սերբիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Թայլանդի հետ: Հատկանշական էր Հոնգ Կոնգի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, Թուրքիայի հետ առևտրաշրջանառության տեմպերը խթանելու նպատակով արդեն իսկ կնքված համաձայնագրի ընդլայնումը, Էստոնիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության պլանի ստորագրումը, Գերմանիայի կողմից՝ Մերկելի այցի շրջանակներում 199 մլն եվրոյի չափով ֆինանսավորման տրամադրումը՝ գազի պահեստավորման օբյեկտի և դրան հարակից այլ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար:

Ամփոփելով կարող ենք նշել, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը 2018թ.-ին աչքի ընկավ ակտիվության պահպանմամբ: Հատկապես կարևոր էին եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում Վրաստանի կողմից ակտիվ ջանքերի գործադրումը և մի շարք գործընկեր երկրների հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Ուկրաինայում բացահայտել են՝ ինչու է Զելենսկին պատրաստ տարածքներ տալ ՌուսաստանինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատըԳերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ ԱլիևՀայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները Հայտնի են աշխարհի ամենաատելի երկրները (տեսանյութ)Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) ՌԴ Պետդուման հայտարարել Է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Զելենսկու դեմ «կոմպրոմատ» ունենԱնհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար Միքայել Սրբազանը հարցազրույցում ձեզ ընդամենը երկու րոպե է հատկացրել, իսկ դուք երկու օր է՝ չեք կարողանում մարսել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահՈւկրաինայում խոսել են Զելենսկու «վերջին օրվա» մասինՈւՂԻՂ․ Պռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքումՂրղզստանում կանխել են պետական հեղաշրջման փորձըՀայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)Politico-ն հայտնել է՝ ով է Պուտինի հաջորդ թիրախըMyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ վստահություն կառուցելու «փոքր քայլերի» մասին (տեսանյութ) Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում հաղթելու մեծ հնարավորություններ ունի․ CNNՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում երկու հողամասերի նկատմամբ. դատախազությունՆարեկ Մկրտչյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպման գործընթացներըՄարիամ Փաշինյանը նույնպես մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպմանըՆերկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցըՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն․ Արսեն ԹորոսյանԵվրոպայում կարող են Ռուսաստանին առաջարկել բաժանել ՈւկրաինանԱռանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները (տեսանյութ)Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև (տեսանյութ) Թրամփի վրա մահափորձ կատարողը փորձել է Ուկրաինայում հրթիռային կայան գնելԽոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «Toyota»-ն մխրճվել է երկաթե ագելապատնեշի մեջ Ֆրանսիայում արձագանքել են ռուս դիվանագետի ձերբակալությանըԻ՞նչ եղավ Մելիքբեկյանի խոստացած 700 մարզադաշտը (տեսանյութ) Եվրոպայում մտահոգված են ԱՄՆ-ի որոշմամբՆորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը՝ ամուսնու սխալի մասինԱլիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին2023-ի համեմատությամբ 2024-ին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով. ՀՀ ոստիկանապետ
Ամենադիտված