«Հուսով եմ՝ քվեարկությունը չի լինի հրահանգավորված և նախկին իշխանությունների գործելաոճով». Թեհմինա Վարդանյան
Բլոգոսֆերա«ՄԵՆՔ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ համաքաղաքացինե՛ր,
վաղը՝ դեկտեմբերի 25-ին գումարվելու է ավագանու նիստ և օրակարգային հարցերից մեկը Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն է։
Վերջին 10 օրերի ընթացքում Երևանի ավաագանու «Լույս» խմբակցությունը հնարավորինս փորձեց Ձեզ իրազեկել բյուջեում կատարված փոփոխությունների մասին, որոնք մեզ լուրջ մտահոգության առիթ են տվել։
Առնվազն անթույլատրելի է կրճատել մի շարք կարևորագույն ոլորտներից, ինչպիսիք են՝
❌ վերելակների հիմնանորոգումը,
❌ կանաչ տարածքների հիմնումն ու պահպանումը,
❌տրանսպորտը,
❌փողոցների լուսավորումը,
❌բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունները․․․
Փոխարենը միլիոններով, չէ, ներողություն, միլիարդներով ավելացել են, ադմինիստրատիվ բնույթի ծախսերը՝ արտասահմանյան գործուղումներ, մասնագիտական զարգացման ծառայություններ, հավելավճարներ ու դրամական պարգևներ․․․
Հարգելի՛ ավագանու անդամնե՛ր, հագելի՛ ընկերնե՛ր, հարգելի՛ գործընկերներ ջա՜ն խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ դեմ քվեարկել այս նախագծին։ Մենք պետք է գիտակցենք այն մարտահրավերների լրջությունը, որոնց առաջ այսօր մեր քաղաքը կանգնած է։ Բյուջեի նման անարդյունավետ բաշխումը կարող է որոշակիորեն սպառնալ քաղաքային տնտեսությանը։
Հ․ Գ․ Հուսով եմ՝ քվեարկությունը չի լինի հրահանգավորված և նախկին իշխանությունների գործելաոճով