«Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ օրակարգի առանցքային թեմաները». Կրեմլ
ՔաղաքականԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Նախատեսվում է երկկողմ օրակարգի առանցքային թեմաների, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության հարցերի քննարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ: