«Կատարվածը անթույլատրելի է». Արծրուն Հովհաննիսյանը՝ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին
ԲլոգոսֆերաՊաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին։
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։