«Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը Կրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան 

Այս իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և չկատարեց խիզախ, բայց միակ ճիշտ քայլը․․․

Քաղաքական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավոսյան հանդիպումը ծնեց բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ի՞նչ կարող էին քննարկել երկու երկների ղեկավարները շուրջ մեկ ու կես ժամ։ Թեպետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ զրույցի ընթացքում եղել է փոխադարձ զրույց ընկալումների մասին, այնուամենայնիվ, այդ հանդիպումը դարձավ հերթական բուռն քննարկումների առիթը, որտեղ դիտարկվում են Արցախի վերաբերյալ ամենատարբեր վարկածները, հնարավոր ռիսկերն ու վտանգները։ Նույնիսկ այս հանդիպումից հետո ռուս քաղաքագետ Սստանիսլավ Տարասովը ենթադրություններ էր կատարել և հայտարարել, որ այս տարվա հունիս ամսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու, որով հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ։ Այս և վերոնշյալ թեմաների, ինչպես նաև Ալիև-Փաշինյան հանդիպմանը նախորդող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ կարող էին քննարկել երկու հակառակորդ երկրների առաջնորդները 1․5 ժամ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։ Փաշինյան-Ալիև հանդիպումից ի՞նչ հետևություններ կարող ենք անել և որքանո՞վ կարող է ռուս քաղաքագետ Տարասովի հայտարարությունը՝ կապված հունիսին հողերի հանձնման պայմանագիր կնքելու հետ, իրականության հետ աղերսներ ունենալ։

-Կարծում եմ՝ ոչ ոք բացի Փաշինյանից, Ալիևից և նրանց կանանցից՝ չգիտեն, թե ինչ են խոսել երկու ղեկավարները: Մեկ ու կես ժամվա ծավալն ինքնին արդեն լուրջ հանգամանք է: Չեմ կարծում, թե այդքան ժամանակ Ալիևը մանրամասն պատմել է այն մասին, թե Հայաստանի որ նախկին ղեկավարն ինչ գին էր ուզում Արցախի ազատագրված յոթ շրջանները վաճառելու դիմաց: Իհարկե, այլ բաներ էլ են խոսել: Այս մասին արդեն բազմիցս արտահայտվել եմ: Հայաստանի շահերին հակառակ են Ալիևի հետ հանդիպումները, բանակցությունները և շփումները: Դա որևէ լավ հանգրվանի մեզ չի հասցնելու: Ես անհանգիստ եմ, բայց Տարասովին նույնպես չեմ հավատում: Որտեղի՞ց գիտե այն՝ ինչի մասին խոսում է: Փաշինյանի բարձր լեգիտիմությունն ու ընդունվածությունը Հայաստանում որևէ դեր չեն կարող խաղալ որևէ տարածք հանձնելու գործում, եթե, հանկարծ, վարչապետը նման ծրագրեր կամ մտադրություն ունենա: Այդ ամբողջ լեգիտիմությունը մի քանի օրում հօդս կցնդի հենց այն պահին, երբ հայտնի կդառնա, որ նման մտադրություններ կան: Եվ կարծում եմ, հուսով եմ, գրեթե վստահ եմ, որ Փաշինյանը դա լավ է հասկանում: Հետևաբար չեմ ուզում հավատալ այն տեսություններին, թե նա կարող է գնալ նման քայլերի: Ես առավել հակված եմ նրան, որ Տարասովն ու իր գաղափարակիցներն առանձին օրակարգ են հետապնդում: Ոչինչ բացառված չէ, բայց գոնե այս պահին նշված սցենարն ինձ մեծապես անհավանական է թվում:

- Բուռն քննարկումների առիթ դարձավ տարածքներ՝ խաղաղության դիմաց խոսակցությունները։Հանրության մեջ այսպիսի խոսակցություններ շրջանառելը ինչի՞ կարող է հանգեցնել։

-Շատ լավ է, որ քննարկվում է և քննարկողներից մեկն էլ ես եմ: Ի տարբերություն շատ այլոց՝ մենք հսկայական աշխատանք ենք կատարել այս դաշտում դեռևս երկու տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Անգամ Շուշիում ծավալուն միջոցառում անցկացրինք, որի ժամանակ ընդունեցինք հայտնի «Շուշիի հռչակագիրը»: Հիմա քննարկումները վերսկսվել են, որովհետև իշխանությունը տարօրինակ կերպով սկսել է շատ ակտիվ հարաբերվել Ադրբեջանի ղեկավարության հետ: Իսկ, քանի որ Մադրիդյան սկզբունքների շուրջ են բանակցությունները շարունակում վարվել, իսկ դրանք ծնունդն են Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների և գործողությունների, մեր քննարկումները նպատակ ունեն զգուշացնելու նոր իշխանություններին, որպեսզի չմտնեն այն ճահիճը, որտեղից վերադարձ չկա: Նոր իշխանությունում՝ թե՛ գործադիրում և, թե՛ օրենսդիրում հանդիպում են մարդիկ, որոնք ԼՏՊ-ի իբրև թե խաղաղասիրական, իբրև թե հաշտության հնարավորության ջատագովներն են: Մյուս կողմից՝ Մադրիդյան սկզբունքները շարունակում են նոր թափ ստանալ՝ արդեն լեգիտիմ իշխանությունների օրոք: Սրանք խնդիրներ են, որոնց նոր իշխանությունները պետք է շատ լուրջ մոտենան: Իրենց ընտրել է ժողովուրդը և ժողովուրդը շարունակում է հավատալ իրենց։ Անել մի բան, որ ոչ թե ժողովրդի՝ այլ ավելի բարձրազգային շահերին կարող է սպառնալ՝ չի կարելի: Քննարկումները դրան են ուղղված՝ սթափեցնելու և օգնելու: Եվ նախևառաջ օգնելու, ոչ թե ինքնանպատակ քննադատելու: Գոնե մեր մասով այդպես է:

-Եվ վերջում, ի՞նչ եք կարծում՝ Բոլթոնի հետ վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ իսկապես քննարկում չի՞ եղել Արցախյան խնդրի շուրջ, ինչպես Փաշինյանն է նշում։

-Ես այդ հեռախոսազրույցը չեմ լսել, ո՛չ Բոլթոնի, ո՛չ էլ Փաշինյանի գրասենյակում այդ պահին չեմ եղել և երկուսից ոչ մեկի հետ չեմ խոսել: Նման պայմաններում այլընտրանք չկա, քան հավատալ կողմերից մեկի խոսքերին, եթե մի կողմն է խոսում: Իսկ ընդհանրապես՝ իսկապես հնարավոր է՝ չի եղել: Ես հավատում եմ վարչապետի խոսքերին: Ամերիկյան դիվանագիտությունը հաճախ ակնարկներով է վարվում, կամ՝ լռությամբ՝ թողնելով դիմացինի երևակայությանը: Գուցե հենց այդպիսի մի հանգամանք է գործել: Քանի որ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն սկսել են բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, բնական է, որ կողմնակի ճնշումները՝ հասնելու ժամանակավոր «խաղաղության», մեծանալու են: Դրան այլընտրանք չի լինելու: Հետևաբար, հիմա՝ որ երկրի կարևոր որ պաշտոնյան ինչ կասի՝ ընդհանուր առմամբ մեծ բան չի փոխում: Կարևորն այն է, որ Մադրիդյան կործանարար սկզբունքներն են դարձյալ բանակցվում: Ամեն բան դրանց շուրջ է վաղուց կառուցված: Եվ որքան էլ Փաշինյանը հող հանձնող չլինի, որքան էլ նախորդ կառավարիչների դավաճանական գիծն իրականացնող չլինի՝ ճնշումը նրա վրա մեծանալու է: Այս իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և չկատարեց խիզախ, բայց միակ ճիշտ քայլը՝ հանելու սեղանից այդ կործանարար փաստաթուղթը և դրանով վիճակն ավելի է բարդանալու: Ճնշելու են, Հայաստանում դիմադրելու են և վերջում այլ՝ առավել տհաճ սցենարներ են հրապարակ գալու:

Հարցազրույցը՝ Արմինե Արմենակյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ«Վանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են մի շարք հանձնարարականներ ԱԺ են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ․ քննարկվել է կրթական ոլորտում խնդիրները Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարարԿրասնոդարի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է փոխարինել Սպերցյանին Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրաԼուռ ընդունում ենք և շարժվում առաջ․ Արամ MP3Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար Օզգյուր Օզելը վերընտրվել Է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Մեծամորի միջնաբերդից հայտնաբերված՝ կքանստած կնոջ արձանիկը Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Միխայել Շումախերն առաջին անգամ պապիկ է դարձել (լուսանկար)Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանովՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Ինչպես է փոխվել եղանակը Մոսկվայում մեկ օրից էլ քիչ ժամանակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր ՉախոյանԹուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ ԻրանումՎթարային անջատումներ. ջուր չի լինելու Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀայաստանինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ին «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմԱստղագուշակ՝ ապրիլի 6–ի համարԿադիրովը հայտնել է՝ ինչպես է վրեժ լուծել հոր սպանության համար Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր են պահել Հայաստանի պատիվը․ ԿԳՄՍ նախարար Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ «Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ, անհրաժեշտության դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե Բաքուն հայտարարել է, թե օկուպացված Ակնայում ականի վրա քաղաքացի է պայթել Հայտնի են դարձել Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ–ի իրական նպատակներըՄոդել Լյուսի Հայրապետյանը ցույց է տվել` ինչպես է ամբողջովին մերկ ցնցուղ ընդունում «Միսս Եվրոպա–Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս (լուսանկարներ)Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ լուսանկարներ է հրապարակելԳրավոր և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանը զիջել են Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունըԵղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորումԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել ԹրամփինՄոուրինյոն որակազրկվել է թուրք մարզչի քթից բռնելու համար
Ամենադիտված