Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա ՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր Չախոյան Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ Իրանում Վթարային անջատումներ. ջուր չի լինելու Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին 

Ցավոք, Ձեր թիմը ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

- Պարո՛ն Վարդանյան, հանրության մեջ լայնորեն քննարկվում է Արցախյան հարցի լուծման՝ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը: Այս շրջանում երկրի ղեկավարությունը ինտենսիվ շփումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ: Ի՞նչ եք կարծում, մո՞տ է հարցի լուծման փուլը:

- Նիկոլ Փաշինյանը միշտ պնդում է, թե ինքը չի կարող Արցախի անունից բանակցել, սակայն, ըստ իս, դա կրում է դեկլարատիվ բնույթ և ուղղված է ներքին լսարանին, քանի որ գործնականում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Փաշինյանն ինտենսիվ հանդիպումների մեջ է Իլհամ Ալիևի հետ, այդ թվում` «պատահական»: Ընդ որում` արցախյան իշխանական վերնախավից որևէ պաշտոնյա ներկա չի գտնվում այդ հանդիպումներում: Այդ ամենը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ, եթե կա արդեն իսկ նշմարվող ճանապարհային քարտեզ, ապա այն պետք է դառնա հասարակական լայն քննարկման առարկա:

Լինելով իրավամբ ժողովրդի ընտրյալ և ունենալով նման բարձր վարկանիշ՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր նախորդներից շատ ավելի էֆեկտիվ և մեզ համար շահեկան կերպով առաջ տանել Արցախյան հիմնախնդրի լուծումը:

Մտահոգիչ և վտանգավոր եմ համարում վերջին շրջանում «տարածք կարգավիճակ» թեզի՝ «տարածք խաղաղության դիմաց» թեզով փոխարինումը, ինչը վերջերս հաճախ է արծարծվում իշխանական կուլիսներում: Խաղաղության կոչերը պետք է անել այն ժամանակ, երբ թշնամին նույնպես պատրաստվում է խաղաղության: Ադրբեջանի պարագայում մենք դա չենք տեսնում: Մենք բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն, բայց այն չի կարող լինել սակարկման առարկա: Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը հակառակ, Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս արտահայտել են ազատագրված շրջանների վերադարձի մասին թեզը, իսկ Փաշինյանն իր հանդիպումներում, ցավոք սրտի, որևէ համարժեք պատասխան դեռևս չի տվել:

- Խոսում ենք Փաշինյանի լեգիտիմության, նաև ընտրություններում հաստատված բարձր վարկանիշի մասին: Պահպանվե՞լ է այն արդյոք, թե՞, ամեն դեպքում, վարկանիշն արդեն անկում է ապրում:

- Մեր արդեն իսկ նախկին ընդդիմադիրների և այսօր իշխանություն դարձած մարդկանց մոտ նկատվում է  անձի երկվություն: Իրենց ընդդիմադիր եղած ժամանակ ագրեսիվ կերպով դեմ էին արտահայտվում շքեղությանը, թայֆաբազությանը, բյուջեի անարդյունավետ բաշխմանը, ոչ կոմպետենտ կադրերի նշանակմանը, այնինչ՝ հիմա անում են այդ նույնը՝ ավելի մեծ թափով: Տպավորություն է՝ ՔՊ-ական շատ ու շատ երիտասարդներ` պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ՝ մանկուց երազել էին մեծանալ և դառնալ «Հանրապետական»: Նրանք ոչ միայն չեն կատարում ժողովրդին տված խոստումների գերակշիռ մասը, այլև նոր հոգսեր և խնդիրներ են առաջացնում այն հասարակ, աղքատության շեմին գտնվող մարդկանց համար, ովքեր հավատալով իրենց՝ ոտքի կանգնեցին և մերժեցին Սերժ Սարգսյանի լճացած ու կոռուպմացված համակարգը: Ես ցավում եմ, որ այս թիմն ընտրել է ՀՀԿ դառնալու ամենակարճ ճանապարհը: ՔՊ-ականները  չեն գիտակցում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելության պլատֆորմի վրա ստեղծված էյֆորիան արագորեն նահանջում է՝ առաջ բերելով ՀՀ քաղաքացու՝ խնդիրներով և դժվարություններով լի առօրյայի գիտակցումը: Հակառակ տրված խոստումներին, այս պահին մենք ունենք գործազրկության բարձրացող ցուցանիշ, սահմանի վրա գազի գնի թանկացում, պետական հիմնարկների լուծարում, սննդամթերքի թանկացում, տնտեսական և ներդրումային ցածր ցուցանիշ, ոչ պրոֆեսիոնալ կադրերի արհեստականորեն առաջխաղացում և այլն:

- Դուք ուզում եք ասել, որ ժողովուրդն իրեն խաբվա՞ծ է զգում:

Կարծում եմ՝ ժողովուրդը դեռ հույս ունի, որ իր կյանքում կլինեն դրական փոփոխություններ, սակայն փաստ է, որ 25- ամյա քնից արթնացած և իր ուժերին վստահ հայ հասարակությունը երկար չի սպասելու իր կյանքի բարելավմանը և պահանջատեր է լինելու Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի յուրաքանչյուր խոստման կատարման հարցում:

Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հեղափոխության գաղափարը. պարգևավճարներ, շքեղ մեքենաներ, թիկնապահներ, դիլետանտ, բայց անպայման ՔՊ-ական պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարելի է փաստել, որ ՀՀՇ-ի կողմից ներդրված «լավագույն ավանդույթները» շարունակվում են (այստեղ ևս տարվում է ՀՀՇ-ական` «պոլի փետ» լինի՝ ՀՀՇ-ից լինի հայտնի մոտեցումը):

Մեր վարչապետը երևի թե մոռացել է, որ հեղափոխությունը ոչ թե անձերի, այլ արժեքների փոփոխություն է, և մենք ոտքի ենք կանգնել փոխելու ոչ միայն Սերժ Սարգսյանին ու նրա կոռումպացված թիմին, այլ այն արատավոր բարքերը, որով լցված էր մեր երկիրը: Իսկ այդ բարքերը, տարօրինակ կերպով, կան առ այսօր, միգուցե՝ մի փոքր այլ մասշտաբներով: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել․ Reuters Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյան Միխայել Շումախերն առաջին անգամ պապիկ է դարձել (լուսանկար)Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանովՖԻՖԱ-ի նախագահը խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին Ինչպես է փոխվել եղանակը Մոսկվայում մեկ օրից էլ քիչ ժամանակում Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր ՉախոյանԹուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Երկրաշարժ՝ ԻրանումՎթարային անջատումներ. ջուր չի լինելու Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» ՀայաստանինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ին «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմԱստղագուշակ՝ ապրիլի 6–ի համարԿադիրովը հայտնել է՝ ինչպես է վրեժ լուծել հոր սպանության համար Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր են պահել Հայաստանի պատիվը․ ԿԳՄՍ նախարար Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ «Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ, անհրաժեշտության դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե Բաքուն հայտարարել է, թե օկուպացված Ակնայում ականի վրա քաղաքացի է պայթել Հայտնի են դարձել Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ–ի իրական նպատակներըՄոդել Լյուսի Հայրապետյանը ցույց է տվել` ինչպես է ամբողջովին մերկ ցնցուղ ընդունում «Միսս Եվրոպա–Կոսովոն» մահացել է ոստիկանությունից փախչելիս (լուսանկարներ)Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ լուսանկարներ է հրապարակելԳրավոր և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանը զիջել են Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունըԵղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորումԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել ԹրամփինՄոուրինյոն որակազրկվել է թուրք մարզչի քթից բռնելու համարՍահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է. լրագրողՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱնահիտ Սիմոնյանն անակնկալ ունի (լուսանկարներ)Մասկը դեմ է արտահայտվել Թրամփի մաքսատուրքերինՀայաստանի համերգային գործունեության մեջ կրկին մենաշնո՞րհ է․ Արփինե Բեկջանյան Ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի ուղղությամբ․ «Sputnik Արմենիա»Երևանում Range Rover-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով«Կեցցե՛ հեծանիվը»․ Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանի հետ հեծանիվ է վարել2026-ին մեզ կհաջողվի ՔՊ-ին հեռացնել Հայաստանից. ես դրան պատրաստվում եմ անգամ բերդում. Վարդան ՂուկասյանՈստիկանությունը ձերբակալել է Կանադայի խորհրդարանի շենքում բարիկադավորած տղամարդուն (տեսանյութ)Դուբայում զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է ընկել․ կան տուժածներԱրտառոց դեպք Երեւանում. տղամարդը հրկիզել է քրոջ դստեր մեքենան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հերթական հեծանվային զբոսանքից (տեսանյութ)Մարտիկը գնդակահարվել է թշնամու դիմահար կրակոցից, բայց ՀՀ ՊՆ–ն հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ․ Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված