Արյունոտ առավոտ՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում (լուսանկար)
ԲլոգոսֆերաAnimal Lovers Կենդանասերներ ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է.
«Ու նորից արյունոտ առավոտ...
Մադինա գյուղում (Գեղարքունիքի մարզ) այսօր առավոտյան զբոսավարը իր տուրիստների խմբի հետ միասին այսպիսի տեսարանի է ականատես եղել: Նրա պնդմամբ ամբողջ գյուղում այս տեսարանն էր, ամենուր սպանված շներ էին: Ու քանի որ եղել է տուրիստների խմբի հետ, իսկ նրանք այդ ամենը տեսնելուց շատ վրդոված էին, նկարել են միայն այս շներին և հեռացել տարածքից:
Գյուղի բնակիչներից մեկն էլ ասել է.
- Շատ են, կրակում ենք:
ՀՀ Ազգային Ժողովից պահանջում ենք կենդանիների պաշտպանության օրենք»: