«Փաստ». Շիրակի մարզպետի ունեցվածքը
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է.
«Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Պետրոսյանը հայտարարագրել է «Toyota Ipsum 2.0» մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 200 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 425 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձերից: Մի աշխատավարձի դեպքում այն կազմել է 345 000 ՀՀ դրամ, մյուսի դեպքում՝ 80 000 ՀՀ դրամ: Տ. Պետրոսյանը պաշտոնը ստանձնել է 2019թ. փետրվարին: Նշենք, որ նա հասարակական ոլորտում աշխատանքի երկար տարիների փորձ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում