ԵՄ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ ավիացիոն պատժամիջոցները. Politico
Աշխարհ
Եվրամիությունը մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցները, գրում է Politico թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի պաշտոնյային:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին «Աերոֆլոտը» դուրս բերել պատժամիջոցներից՝ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման քննարկման համատեքստում։
«Առաջին հերթին ԵՄ-ն հաստատակամ է Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշման վրա, այդ թվում՝ ռուսական ավիաընկերություններին ԵՄ օդային տարածքով թռիչքներն արգելելու հարցում»,- մեջբերում է հրատարակությունը աղբյուրի խոսքերը։
