Ռուսաստանն արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «ձեռքերը լվանան»․ Մեդվեդև
Աշխարհ
Եվրոպան պետք է հետևի ԱՄՆ-ի օրինակին և դուրս գա ուկրաինական հակամարտությունից, այնուհետև Ռուսաստանը արագ կկարգավորի այն։ X-ի իր էջում նման խորհուրդ է տվել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ եվրոպական երկրներին:
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ն «ձեռքերը կլվանա» Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայության դեպքում: Իմաստուն. Եվրոպան պետք է նույն կերպ վարվի։ Այդ ժամանակ Ռուսաստանն ամեն ինչ արագ կկարգավորի», - գրել է Մեդվեդևը։
