Երկրի առաջին տիկինը Նունե Սարգսյանն է. ArmDay.am
ՔաղաքականԻշխանափոխությունից ի վեր հայ հանրությանը հետաքրքրում էր, թե վերջիվերջո ով է «ՀՀ առաջին տիկինը»՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը՞, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։
ArmDay.am-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից նամակ էր ուղարկվել, որ ՀՀ օրենսդրությամբ «ՀՀ առաջին տիկին» հասկացության վերաբերյալ իրավական կարգավորում նախատեսված չէ։
Այնուամենայնիվ այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ վարչապետի արարողակարգի պատախանատու Ալեքսանդր Մխիթարյանն ArmDay.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, ըստ արարողակարգի, պետության առաջին տիկին համարվում է նախագահի տիկինը, քանի որ նախագահն է հանդիսանում պետության գլուխը։
Տեղեկացանք նաև, որ երկրների առաջին տիկնանց մակարդակով կազմակերպվող միջոցառումներին հրավեր ուղարկվում է հենց Նունե Սարգսյանին՝ նախագահի տիկնոջը։